«Գեղեցկության գաղտնիքներ» խորագրում այս անգամ փորձել ենք բացահայտել մոդել, դերասանուհի եւ «Միսս ԱՊՀ 2017» տիտղոսակիր Շուշան Երիցյանի գեղեցիկ կառուցվածքի գաղտնիքները: NEWS.am STYLE-ի հետ զրույցում մոդելը ներկայացրել է իր առօրյա սննդակարգն ու կիսվել օգտակար խորհուրդներով.
«Առավոտս սկսում եմ երկու բաժակ տաք կիտրոնաջրով: Կես ժամ հետո նոր նախաճաշում եմ: Քաղցրավենիք եւ մրգեղեն ուտում եմ միայն ցերեկվա ժամերին՝ մինչեւ 15։00-ն: Ուտում եմ նաեւ սպիտակուց: Առհասարակ, ուտում եմ հավի կրծքամիս կամ բանջարեղեն: Ուշ ժամերին, հնարավոր է, քիչ յուղայնության կեֆիր»,-ասում է Շուշանը՝ հավելելով, որ գիրանալու հակում չունի.
«Այնուամենայնիվ, կարեւոր միջոցառումներից առաջ սպիտակուցային դիետա եմ պահում. այն մի քանի օրում իդեալական արդյունք է տալիս»:
Շուշանը նաեւ կարեւոր է համարում առողջ քունը.
«Քունը շատ կարեւոր է թե առողջության, թե արտաքինի համար: Ցավոք, աշխատանքային ծանր գրաֆիկի պատճառով ուշ եմ քնում կամ հաշված ժամեր: Դա էլ առողջ սնունդով եմ փորձում լրացնել: Խմում եմ միայն ջուր կամ կիտրոնաջուր: Գազավորված ըմպելիքներ եւ հյութեր չեմ օգտագործում: Գրեթե չեմ օգտագործում նաեւ fast food, երշիկեղեն, քաղցրավենիք, հացաբուլկեղեն եւ յուղ»:
Մոդելը ժամանակ է գտնում նաեւ մարզասրահ հաճախելու համար.
«Շաբաթվա մեջ մի քանի անգամ հաճախում եմ մարզասրահ, նաեւ սաունա, հատուկ մերսումների եմ հաճախում, ինչպես նաեւ՝ լողավազան»:
Խոսելով գեղեցկության չափանիշների մասին՝ Շուշանը նշում է.
«Հիմա այնքան շատ են արտաքնապես գեղեցիկ աղջիկները… Բոլորը դառնում են նույնը, իսկ երբ մի բան շատ է լինում, արդեն ինձ համար գեղեցիկ չէ: Պետք է անհատականություն ստեղծել ներսից, ոչ թե՝ միանման արտաքին, իսկ ներսից՝ դատարկություն»:
Իսկ վերջում Շուշանը մի քանի խորհուրդ տվեց կանանց.
«Խորհուրդ կտամ լինել խնամված, տարբերվող, ինքնավստահ, անհատականություն լինել… Իհարկե, բարի ու երջանիկ կյանքից դժգոհ, չսիրված եւ մշտապես բողոքող ու քննադատող տեսակը երբեք չի կարող լինել ոչ գրավիչ, ոչ էլ՝ հաջողակ»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը