«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Սովետի հոտ է գալիս». Վիգեն Ստեփանյանը՝ «Ոսկե ծիրան 2017»-ում ֆիլմերի արգելքի մասին (տեսանյութ)

20:55, 15 հուլիսի

«Սովետի հոտ է գալիս այդ արգելքից», NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով «Ոսկե ծիրան 2017» կինոփառատոնի շրջանակում ԼԳՏԲ համայնքի մասին պատմող ֆիլմերի արգելքին, ասաց դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ կինոփառատոնը մեծ իրադարձություն է Հայաստանի համար եւ պետք չէ այն ստվերել նման մոտեցումներով.

«Ես հեռու եմ դրանից, ես ընդամենը հյուր եմ փառատոնում, նույնիսկ չգիտեմ՝ ով է արգելել: Ես ապրել եմ Սովետում եւ գիտեմ, որ արգելելով ոչնչի չես հասնի՝ ոչ սեռամոլները կփոխեն իրենց օրիենտացիան, ոչ էլ...: Այդ արգելումները նրանց անունը եւս մեկ անգամ լսեցնել տվեցին: Ցույց էին տալիս, թող ցույց տային, ի՞նչ էր փոխվելու, դա գովազդ չէր...Մարդ եթե դա չունի իր մեջ, մեկ ֆիլմով չէր փոխվելու: Աշխարհը վաղուց շատ հանգիստ է նայում այդ երեւույթներին: Այդ աղմուկը եւս մեկ անգամ հնչեցրեց այդ անհասկանալի մարդկանց անունը»,- ասաց Ստեփանյանը:

Ըստ նրա՝ այս 14 տարիների ընթացքում  «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեծ քայլեր է արել հայկական կինոն համաշխարհային կինոինդուստրիային ինտեգրելու համար.

«Լավ կինո ստեղծելու համար պետք են լավ ծախսեր, դա բիզնեսի օրենքն է: Իսկ այն գումարները, որոնք հայ կինոյի վրա են ծախսվում, անհամեմատ են դրսի շուկայի հետ»:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ մամուլում եւ սոցցանցերում աղմուկ բարձրացավ, որ «Ոսկե Ծիրան 2017»-ի շրջանակներում ԼԳՏԲ համայնքի մասին ֆիլմեր են ցուցադրվելու, եւ կինոփառատոնի ծրագրից դրանք հանվեցին, Ատոմ էգոյանն ու Արսինե Խանջյանը կոչով դիմեցին փառատոնի կազմակերպիչներին:

«Մենք խորապես մտահոգված ենք Կինեմատոգրաֆիստների միության կողմից գրաքննությամբ եւ դրան հաջորդած՝ մի ամբողջ ծրագիր չեղարկելու՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի որոշմամբ։ Ատոմը գրեթե տասը տարի եղել է փառատոնի նախագահ, եւ անհանգստացնող է հանգամանքը, որ փառատոնը, որը մենք հպարտորեն ներկայացնում էինք միջազգային կինոհամայնքում ֆիլմերի եւ ռեժիսորների անունից, որոնք խոսում էին մարդու իրավունքների ոլորտի հրատապ հարցերի մասին, կարող է ճնշման ենթարկվել, հատկապես այն պարագայում, երբ նման գաղափարները քննարկման ու լուսաբանման կարիք ունեն»,- ասված է ամուսինների հայտարարության մեջ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել