MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Սպիտակ գույնը՝ այս ամռան թրենդ

14:25, 18 հուլիսի

Հաջողված ամառային հանգստի լավագույն ապացույցը ոչ թե FB-ում տեղադրված լողափնյա լուսանկարներն են, այլ սպիտակ հանդերձանքի լուռ վկայությունը:

Սպիտակի հանրաճանաչության հետ չի կարող մրցակցել եւ ոչ մի այլ գույն, հատկապես ամռան երկրորդ կեսին, երբ արդեն սպիտակ գործվածքի տակից կարելի է ցուցադրել արեւայրուքը:

Սպիտակ սարաֆանն, ասես, «Ես եւ ծովը» անվերջանալի ծովափնյա սիրավեպի շլեյֆ լինի, իսկ փոքրիկ սպիտակ զգեստը վաղուց դասական է դարձել: 

Սպիտակ զգեստներն ու կոմբինեզոնները որպես երեկոյան հանդերձանք նույնպես ակտիվ դիրք են գրավել: 

«Ես մշտապես համարել եմ սպիտակ շապիկը նորաձեւության այբուբենի ալֆան ու օմեգան»,- ասում է Արմանին: Իսկ այն մասին, որ ճիշտ ընտրված սպիտակ վերնաշապիկը կփոխարինի տասնյակ զանազան հանդերձանքին, գիտեն բոլոր իմաստուն կանայք: 

Իմաստուն կանայք նաեւ օգտվում են սպիտակ բաճկոնից եւ կարդիգանից (երկար վերնազգեստ), որ վստահաբար ուղեւորվեն տարբեր վայրեր՝ գրասենյակից մինչև ռեստորան: Փոխելով աքսեսուարները՝ շարֆերը, կրծքազարդերը, ծաղիկները, ամեն անգամ հնարավոր է նոր հագուստ ստանալ:

Սպիտակ տաբատը տարիք չի ճանաչում, անհրաժեշտ է պարզապես ճիշտ որոշել ձեզ համապատասխանող ձեւվածքը, գործվածքը եւ վայրը, որտեղ այն կրելու եք:

Նորաձեւության ինդուստրիայում սպիտակի երանգների թեման շատ ավելի արդիական է ու հարուստ, քան կյանքում մոխրագույնի 50 երանգների թեման: Սպիտակը, ինչպես ցանկացած այլ գույն, բազմաթիվ երանգներ ունի, եւ հաճախ մեկ անսամբլում սպիտակը սպիտակի հետ համադրելու ցանկություն է առաջանում, որը ձեզնից առանձնահատուկ վարպետություն կպահանջի, եւ եթե պատրաստ չեք տոտալ սպիտակ լուքին, ավելի լավ է առավելագույնը երկու երանգ փորձեք:

2017 թվականի ցուցադրություններում սպիտակն ակտիվորեն թելադրվում է ոչ միայն որպես ամռան խորհրդանիշ, այլ նաեւ որպես տարվա թրենդ: Բոլոր գույները ծնվում են սպիտակի եւ մահանում են սեւի մեջ. գուցե սա է պատճառը, որ 2017-ի համար ամենաարդիականը սպիտակի եւ սեւի համադրություններն են: 

Սպիտակ աքսեսուարները՝ պայուսակը, ակնոցը եւ շարֆերը, կարող են թարմացնել ամառային ցանկացած կերպար, եւ այսօր դրանք թիվ 1 թրենդն են:

Դե, իսկ սպիտակ ժանյակը կարող է համարվել հակադեպրեսանտ եւ թարմացնող կրեմ: 

Այնքան էլ բարդ չէ գլուխ հանել դասական տարբերակների մեջ, բայց, ահա, բոտիլյոնների (կոճերից մի փոքր բարձր բարձրակրունկ կոշիկ)  եւ կոշիկների հարցն արդեն ռիսկային է, իսկ մեզ ռիսկի դիմելու կոչ են անում ամենանվանի դիզայներները:

Սպիտակ կոշկեղենն, ահա, արդեն քանի սեզոն կեդերի, թենիսային կոշիկի, սաբոների եւ մարզակոշիկների տեսքով է մեզ մոտենում՝ թարմություն և  երիտասարդություն հաղորդելով կանանց, սակայն հիմա քաղաքներին սպառնում է փակ սպիտակ կոշիկների, բոտիլյոնների եւ երկարաճիտների վտանգը:

Ապագա աշնան եւ ձմռան ամենաարդիական թրենդը սպիտակ կոշիկն է, որը ոչ բոլորն են ի վիճակի պատվով հաղթահարելու, իհարկե՝ պետք էլ չէ. դիզայներներին ոգեշնչող ամեն ինչը չէ, որ պետք է իրականություն քարշ տալ, չնայած պետք է նշել, որ շատ քաղաքներում կանացի սպիտակ կոշիկը նորաձեւությունից երբեք դուրս չի գալիս:

P.S. Սպիտակ գործվածքի վատ որակը, ձեւվածքի թերությունները ավելի նկատելի են, քան այլ գույնի մոդելներում, այս պատճառով խոստանում ենք շատ շուտով ավելի մանրամասն քննարկել սպիտակ զգեստներն ու տաբատները:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել