Հաջողված ամառային հանգստի լավագույն ապացույցը ոչ թե FB-ում տեղադրված լողափնյա լուսանկարներն են, այլ սպիտակ հանդերձանքի լուռ վկայությունը:
Սպիտակի հանրաճանաչության հետ չի կարող մրցակցել եւ ոչ մի այլ գույն, հատկապես ամռան երկրորդ կեսին, երբ արդեն սպիտակ գործվածքի տակից կարելի է ցուցադրել արեւայրուքը:
Սպիտակ սարաֆանն, ասես, «Ես եւ ծովը» անվերջանալի ծովափնյա սիրավեպի շլեյֆ լինի, իսկ փոքրիկ սպիտակ զգեստը վաղուց դասական է դարձել:
Սպիտակ զգեստներն ու կոմբինեզոնները որպես երեկոյան հանդերձանք նույնպես ակտիվ դիրք են գրավել:
«Ես մշտապես համարել եմ սպիտակ շապիկը նորաձեւության այբուբենի ալֆան ու օմեգան»,- ասում է Արմանին: Իսկ այն մասին, որ ճիշտ ընտրված սպիտակ վերնաշապիկը կփոխարինի տասնյակ զանազան հանդերձանքին, գիտեն բոլոր իմաստուն կանայք:
Իմաստուն կանայք նաեւ օգտվում են սպիտակ բաճկոնից եւ կարդիգանից (երկար վերնազգեստ), որ վստահաբար ուղեւորվեն տարբեր վայրեր՝ գրասենյակից մինչև ռեստորան: Փոխելով աքսեսուարները՝ շարֆերը, կրծքազարդերը, ծաղիկները, ամեն անգամ հնարավոր է նոր հագուստ ստանալ:
Սպիտակ տաբատը տարիք չի ճանաչում, անհրաժեշտ է պարզապես ճիշտ որոշել ձեզ համապատասխանող ձեւվածքը, գործվածքը եւ վայրը, որտեղ այն կրելու եք:
Նորաձեւության ինդուստրիայում սպիտակի երանգների թեման շատ ավելի արդիական է ու հարուստ, քան կյանքում մոխրագույնի 50 երանգների թեման: Սպիտակը, ինչպես ցանկացած այլ գույն, բազմաթիվ երանգներ ունի, եւ հաճախ մեկ անսամբլում սպիտակը սպիտակի հետ համադրելու ցանկություն է առաջանում, որը ձեզնից առանձնահատուկ վարպետություն կպահանջի, եւ եթե պատրաստ չեք տոտալ սպիտակ լուքին, ավելի լավ է առավելագույնը երկու երանգ փորձեք:
2017 թվականի ցուցադրություններում սպիտակն ակտիվորեն թելադրվում է ոչ միայն որպես ամռան խորհրդանիշ, այլ նաեւ որպես տարվա թրենդ: Բոլոր գույները ծնվում են սպիտակի եւ մահանում են սեւի մեջ. գուցե սա է պատճառը, որ 2017-ի համար ամենաարդիականը սպիտակի եւ սեւի համադրություններն են:
Սպիտակ աքսեսուարները՝ պայուսակը, ակնոցը եւ շարֆերը, կարող են թարմացնել ամառային ցանկացած կերպար, եւ այսօր դրանք թիվ 1 թրենդն են:
Դե, իսկ սպիտակ ժանյակը կարող է համարվել հակադեպրեսանտ եւ թարմացնող կրեմ:
Այնքան էլ բարդ չէ գլուխ հանել դասական տարբերակների մեջ, բայց, ահա, բոտիլյոնների (կոճերից մի փոքր բարձր բարձրակրունկ կոշիկ) եւ կոշիկների հարցն արդեն ռիսկային է, իսկ մեզ ռիսկի դիմելու կոչ են անում ամենանվանի դիզայներները:
Սպիտակ կոշկեղենն, ահա, արդեն քանի սեզոն կեդերի, թենիսային կոշիկի, սաբոների եւ մարզակոշիկների տեսքով է մեզ մոտենում՝ թարմություն և երիտասարդություն հաղորդելով կանանց, սակայն հիմա քաղաքներին սպառնում է փակ սպիտակ կոշիկների, բոտիլյոնների եւ երկարաճիտների վտանգը:
Ապագա աշնան եւ ձմռան ամենաարդիական թրենդը սպիտակ կոշիկն է, որը ոչ բոլորն են ի վիճակի պատվով հաղթահարելու, իհարկե՝ պետք էլ չէ. դիզայներներին ոգեշնչող ամեն ինչը չէ, որ պետք է իրականություն քարշ տալ, չնայած պետք է նշել, որ շատ քաղաքներում կանացի սպիտակ կոշիկը նորաձեւությունից երբեք դուրս չի գալիս:
P.S. Սպիտակ գործվածքի վատ որակը, ձեւվածքի թերությունները ավելի նկատելի են, քան այլ գույնի մոդելներում, այս պատճառով խոստանում ենք շատ շուտով ավելի մանրամասն քննարկել սպիտակ զգեստներն ու տաբատները:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին