Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Փորձում էի վերածնունդ ապրել հայրենիքում, բայց…». Արփինե Բեկջանյանը՝ ԱՄՆ մեկնելու եւ այնտեղ իր հնարավորությունների մասին

10:48, 19 հուլիսի

Արփինե Բեկջանյանը տեւական ժամանակ է՝ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղից հաճախ է լուսանկարներ հրապարակում: Սա շատերին թույլ է տվել կարծել, թե երգչուհին մշտական բնակության է մեկնել ԱՄՆ: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Արփինեն հերքեց այդ լուրերը՝ նշելով, որ վաղուց ունի ԱՄՆ մուտք գործելու իրավունք եւ հաճախ է օգտվում դրանից:

«Գլենդելում եմ, այստեղ մտերիմ մարդիկ ունեմ: Աղջկաս հետ եմ եկել, որդիս եւ ամուսինս Հայաստանում են, մեկնել են Սեւ ծով՝ հանգստանալու»,-ասաց նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ում հասցրել է լինել մի քանի քաղաքներում, բայց, միեւնույն է, մնում է այն համոզմունքին, որ «մերն ուրիշ է».

«Շատ հետաքրքիր է, շատ կանչող, բայց օտար»,- ասաց նա: Մեր հարցին, թե, արդյոք, Միացյալ Նահանգներում առաջ գնալու հնարավորություններ տեսնու՞մ է, երգչուհին պատասխանեց.

«ԱՄՆ-ում լայն հնարավորություններ ունեն այն արտիստները, որոնք հեռուստացույցով շատ են երեւում: Նրանց այստեղ դիտում են արբանյակային կապի միջոցով, իսկ ես, որպես վաղուց  հեռուստացույցով չերեւացող երգչուհի, ի դեպ՝  ոչ իմ մեղքով, այստեղ այդքան մեծ հնարավորություններ  չեմ տեսնում, այլ արտիստները՝ գուցե, թեպետ նրանց հնարավորություններն էլ այստեղ ավելին չեն, քան Հայաստանում: Այստեղ ավելի հարգի է ռաբիսը, որով ավելի հաստատուն տեղ կունենաս ռեստորաններում: Այստեղ մաքուր էստրադան տեղ չունի, ակումբներ էլ չկան շոու ծրագրերով, որոնք կան Հայաստանում: Մի խոսքով՝ իմ ժանրի արտիստի համար փոքր ինչ դժվար է, որովհետեւ ես փողի համար դեռ չեմ փորձել ամեն ինչ երգել, չեմ էլ մեղադրում ոչ մի կոլեգայի: Պահանջարկը դա է, մարդիկ էլ պետք է անեն, որ վաստակեն ու ապրեն»:

 

Արփինե Բեկջանյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե չի՞ ցանկանում ավելի ակտիվ բեմական գործունեություն ծավալել.

«Ես արդեն Հայաստանում ոտքի էի կանգնել՝ նոր երգեր ու տեսահոլովակներ ներկայացնելու իմ երկրպագուներին ու նոր սերնդին, որոնք չեն ճանաչում հին արտիստներին, ես փորձում էի վերածնունդ ապրել մեր հայրենիքում, բայց ծրագրերս խափանվեցին, որոշակի անավարտ հարցեր կային ԱՄՆ-ում, որոնց լուծումից հետո անցում կկատարեմ նոր երգերին»:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել