ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին իր կարծիք կարտահայտի այս կամ այն հարցի շուրջ, որի մասին դուք լռում էիք։ Դրա հետեւանքով լարվածություն կլինի հարաբերություններում, եւ դա միմյանց չհասկանալու պատճառ կդառնա։
ՑԼԵՐ
Այսօր չարժի շատ մտածել, թե ինչ է ձեզ սպասվում ապագայում։ Ապրեք ներկայով, լողացեք հոսանքի ուղղությամբ եւ գերագույն հաճույք ստացեք ձեր կյանքից։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Հուլիսի 21-ին ստիպեք ձեզ մոռանալ մտածելու մասին եւ գործեք այնպես, ինչպես թելադրում է ինտուիցիան։ Ճիշտ է, այն հնարավոր է սխալվի որոշ փոքրիկ հարցերում, սակայն համեմատած ձեր մտքի՝ ավելի ճշգրիտ կլինի։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Սխրանքներ գործեք հանուն սիրո։ Պարտադիր չէ պարաշյուտով թռչեք կամ ձեր սիրելի էակին փրկեք դեւերից ու չարքերից։ Սխրանքներ լինում են նաեւ կենցաղային հարցերում, օրինակ՝ լվանալ ափսեները, արդուկել հագուստները կամ համաձայնել միասին գնալ պիկնիկի։ Դրանից հետո դուք կլինեք օրվա հերոսը ձեր սիրելիի համար։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Հիշեք, թե որքան դժվար էր փոփոխությունների սպասելը եւ թե ինչ երջանկություն էին դրանք պարգեւել ձեզ։ Հուլիսի 21-ին այս հիշողությունները շատ են օգնելու ձեզ անձնական կյանքը կարգի բերելու հարցում։
ԿՇԵՌՔՆԵՐ
Օրը չափազանց հաճելի եւ թեթեւ կլինի: Դուք ձեզ երջանիկ կզգաք եւ մեծ ոգեւորությամբ կլուծեք նույնիսկ ամենաբարդ խնդիրները:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեզ կարող են խաբել կանայք, ում դուք վստահում եք: Հնարավոր են փոքրիկ տհաճություններ, որոնցից վաղն արդեն հետք անգամ չի լինի:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Աղեղնավորների համար այսօր զգալի հաջողություններ են սպասվում այնտեղ, որտեղ հարկավոր է անձնական հմայք եւ լավ տպավորություն թողնելու ունակություն, իսկ զգոնություն պահանջող գործերում դուք հազիվ թե հաջողության հասնեք, քանի որ չափազանց հաճախ ցրված կլինեք:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այծեղջյուրներից շատերն այսօր ստիպված կլինեն իրենց մասնագիտական եւ ընտանեկան խնդիրները լուծել: Ոչ ոք չի շտապելու ձեզ հետ պատասխանտավության բեռը կիսել, սակայն դա այնքան էլ վատ չէ. դժվար թե որեւէ մեկին հաջողվի ավելի լավ լուծել խնդիրները, քան ձեզ:
ՋՐՀՈՍՆԵՐ
Ջրհոսներին այսօր բարդ օր է սպասվում: Նրանք ստիպված կլինեն գլուխ կոտրել մի շարք անձնական կամ ընտանեկան խնդիրներ լուծելու վրա, բայց այդ ճիգերը նաեւ հաճույք կպատճառեն:
ՁԿՆԵՐ
Այսօր Ձկները խնդիրներ կունենան իրենց մտերիմների հետ, կհասունանա երկար ժամանակով հետաձգված խնդիրների քննարկման պահը: Ցանկալի է խուսափել նույնիսկ ամենաչնչին արկածախնդրության հետ կապված իրավիճակներից:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»