Արտահայտություն առաջին. ես չեմ կարող դա անել։ Դուք ամեն ինչ կարող եք, որովհետեւ դուք մարդ եք։ Դուք արարչագործության պսակն եք, Տիեզերքի ամենաբարդ օրգանիզմը։ Գիտնականները չեն կարողանում որոշել անձի զարգացման սահմանները։ Մեր առջեւ ծառացած միակ խնդիրը ծերացումն է, այդ պատճառով ձեր կյանքից ոչ մի րոպե մի կորցրեք։ Առաջ գնացեք, մղվեք մարտի, լուծեք ձեր խնդիրները եւ սիրելի գործով զբաղվեք՝ գումար վաստակելու համար։
Արտահայտություն երկրորդ. ես երբեք հարուստ չեմ դառնա։ Դա եւս մեկ բացասական արտահայտություն է, որ մարդուն վստահեցնում է, որ ինքն անհաջողակ է։ Երբ այդպես եք ասում, ձեր շուրջ ասես փակվում են բոլոր դռները, որոնց միջոցով չեն անցնում Տիեզերքի ալիքները։ Դա ընդամենը ձեր կարծիքն է եւ սխալ է։ Երբեք չեն հարստանա միայն նրանք, որոնք դա չեն ցանկանում։ Ձեզ հաճախ ասեք՝ «Ես հարուստ կդառնամ»։
Արտայտություն երրորդ. ես դրա ժամանակը չունեմ։ Ժամանակ միշտ կա։ Դուք ընդամենը այն պետք է ճիշտ բաշխեք։ Հաջողության առյուծի բաժինը ճիշտ բաշխված առաջնահերթություններն են։ Եթե ձեզ մոտ դեռ չի ստացվում սիրելի զբաղմունքով գումար վաստակել, ապա ավելի շատ աշխատեք՝ չմոռանալով զարգացնել ձեր հմտությունները։ Ժամանակ կա, պարզապես այն պետք է հատկացնել։ Ծուլությունը հիմանակն խնդիրն է աշխատանքի համար ազատ րոպե փնտրելու, ինքնակատարելագործման համար։
Արտահայտություն չորրորդ. երջանկությունը փողի մեջ չէ։ Շատ ճիշտ է, փողի մեջ չէ։ Ժամանակակից հասարակությունը եւ հասարակությունն առհասարակ փոխանակության հիման վրա է կառուցված։ Փոխանակությունն այն է, երբ դուք տալիս եք այն, ինչ ունեք՝ գնելով այն, ինչ չունեք։ Փողերը հավասար են կուտակած ունեցվածքին։ Դրանք սարսափելի թղթի կտորներ չեն՝ ինչպես շատ կրոններ պնդում են։ Դա հարմար միջոց է ստանալու այն, ինչը չունեք։ Երջանկությունը հենց փողերի մեջ է, քանի որ դրանք են ձեզ եւ աշխարհին ցույց տալիս, թե որքան եք աշխատում։ Բացարձակ կարեւոր չէ, թե ինչ եք ցանկանում դառնալ։ Փողը չարիք չէ՝ չէ՞ որ այն օգնում է մեզ գնել այն, ինչ ցանկանում ենք։
Արտահայտություն հինգերորդ. փողը դժվար է տրվում։ Դա ճիշտ է, միայն որովհետեւ պետք է ձեր մեջ ուժ գտնեք այնքան շատ ցանկանալ մի բանը, որպեսզի մոռանաք անհաջողության անգամ փոքր հնարավորության մասին։ Եթե աշխատում եք աշխատավայրում, որը ձեզ հաճույք չի պատճառում, դա միայն ձեր ընտրությունն է։ Իհարկե տարբեր իրավիճակներ են լինում, սակայն մեզանից յուրաքանչյուրն իր կյանքի որակը բարելավելու հնարավորություն ունի։ Հաճախ ասեք ինքներդ ձեզ՝ «Փողերն ինձ սիրում են, քանի որ ես շատ եմ աշխատում»։
Արտահայտություն վեցերորդ. կյանքն անարդար է։ Այն էլ որքան արդար է։ Ավելին, այն բարեհաճ է տրամադրված ձեր նկատմամբ։ Միայն դուք իշխանություն ունեք ձեր շուրջ ստեղծած աշխարհի վրա։ Դա անհրաժեշ է հիշել։ Այն, ինչ շրջապատում է ձեզ այժմ, լիովին արտացոլում է ձեր մտքերը, ձեր հավատը, ձեր տրամադրվածությունը։ Կյանքն արդար է մեր նկատմամբ, քանի որ այն թույլ է տալիս փոխել իրականությունը միայն մտքերի ու խոսքերի ուժով։ Հաճախ ասեք՝ «Կյանքն իմ նկատմամբ արդար է։
Արտահայտություն յոթերորդ. ես փող չունեմ։ Ցանկացած ժխտական արտահայտություն վտանգավոր է։ Իսկ եթե փողերին են վերաբերում, կրկնակի վտանգավոր է։ Դուք փող ունեք, պարզապես այն դեռ չի գտել ձեր կյանքում հայտնվելու ուղին։ Ձեր ներսում կրակ կա, որը ոչ ոք ի վիճակի չէ մարել։ Այն կարող է հանգել, բայց կարող է նաեւ բոցավառվել։ Մի վախեցեք ինքներդ ձեզ փնտրելուց։
Գումար վաստակելն առաջնային մի համարեք։ Ամենակարեւորը հաճույք ստանալն է։ Որեւէ գործընթացից հաճույք ստանալով՝ դուք մեքենայաբար ավելի ու ավելի լավն եք դառնում։ Պետք է կարողանալ գումար ծախսել, պետք է կարողանալ այն կուտակել՝ դա անկյունաքար չդարձնելով։ Փողը կյանքում պետք է հաճելի համալրում լինի։
Աղբյուրը՝ Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ