Էմմա Մկրտչյանը` մանկության վառ հուշերի, Երեւանում բնակվելու եւ իր սիրտը կոտրելու մասին

Գոհար Հարությունյանը` մանկության, հայրիկի բացի եւ 16 տարեկանում նշանադրությունը չեղարկելու մասին

«Խորոտիկ-մորոտիկ»․ Սոֆի Մխեյանը՝ իր նոր տեսահոլովակի մասին

«Չէի կարողանում պատկերացնել, որ մայրս չկա». Աղաս Մանուկյանը` իր մեծ կորստի եւ անցած ճանապարհի մասին

BACKSTAGE. Ինչպես են անցել «Սիրուն Սոնայի» վերջին նկարահանումները

«Հորս վերաբերմունքը փոխվեց իմ հանդեպ»․ Վիկտորիա Սահակյանը՝ դիպլոմ չստանալու եւ չստացված սիրո մասին

Ինչպես են ընթացել Արամեի նոր տեսահոլովակի նկարահանումները քաղաքից դուրս

Ամենամեծ կորուստը, կյանքի նպատակը եւ ծնողների խորհուրդը․ Բլից հարցեր Ժաննա Բուտուլյանի հետ

Լիա Զախարյանը՝ հայկական շոուբիզնեսի ամենահմայիչ մարդու, ամենամեծ կորստի և առօրյայի մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Քրիստինե Պեպելյանը՝ իր նոր նախագծի եւ որդու՝ Արեգի մասին

Քիմ Քարդաշյանի 60 մլն դոլորանոց առանձնատունը

Մանուկ Ալեքսանյանը՝ սեզոնի թրենդների, հակաթրենդների եւ Pillow Challenge-ի մասին

Մարիամ Ալեքսանյանը՝ մոլերից մեկում խայտառակ լինելու եւ ամուսնության հարցից խուսափելու մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Մանկության ամենավառ հուշից մինչեւ զավեշտալի սիրո խոստովանությունը․ բլից հարցեր՝ Դիանա Տոռեսի հետ

Մատնահարդարման 5 տարածված միֆեր

90-ականներին ծնողներս թույլ չեն տվել, որ ես ու քույրս մտածենեք տան հոգսերի մասին»․ Իրինա Թովմասյան

5 խորհուրդ առողջ մազեր ունենալու համար. Ջեք Թեքեյան

BACKSTAGE. Գոշը, Քրիստինա Եղոյանը, Լիանա Վանոյանը, Արուս Տիգրանյանը եւ այլ դերասաններ` «Կինստարգրամ» նոր սիթքոմում (ֆոտո/վիդեո)

«Կայացած եւ ինքնուրույն աղջիկ է, հաճախ կոնֆլիկտներ է ունենում հարազատների հետ». Օլյա Հակոբյանն իր նոր կերպարի մասին

15:05, 27 հուլիսի

Սեպտեմբեր ամսին  հայկական հեռուստաէկրաններին կհայտնվի Վահե Սայանի նոր հեռուստասերիալը, որի մասին ռեժիսորն արդեն պատմել է NEWS.am STYLE-ին՝ նշելով, որ սերիալի անվանումը դեռեւս որոշված չէ: Նոր նախագծում երկրպագուները կրկին կտեսնեն Բեն Ավետիսյանին եւ Շուշաննա Թովմասյանին, նաեւ հայկական հեռուստաեթերի այլ սիրված դեմքերի՝ Սոֆի Դեւոյանին, Արտաշես Ալեքսանյանին, Սարգիս Գրիգորյանին, Գարիկ Սաֆարյանին, Հարություն Մովսիսյանին, Գոհար Իգիթյանին, ինչպես նաեւ մի շարք հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Օլյա Հակոբյանին:

NEWS.am STYLE-ը զրուցել է Օլյայի հետ իր մասնակցությամբ նոր նախագծի, այնտեղ իր  մարմնավորած հերոսուհու եւ այլ թեմաների շուրջ.

«Հեռուստասերիալի անվանումը դեռեւս ընտրված չէ, դեռ նախնական աշխատանքային անվանումն է ընտրված: Իմ հերոսուհու անունը Մարիա է: Ես ընտանիքի ավագ երեխան եմ, ունեմ 2 քույր եւ 1 եղբայր: Մարիան կայացած եւ ինքնուրույն աղջիկ է, հաճախ կոնֆլիկտներ է ունենում հարազատների հետ: Չեմ ուզում շատ մանրամասներ պատմել, բայց նշեմ, որ կերպարս միանշանակ տարբերվում է նախորդներից: Վստահ եմ, որ այս նախագիծը հաջողված է լինելու»,-նշեց դերասանուհին.

«Ինչ վերաբերում է խաղընկերներիս՝ ասեմ, որ շատ գոհ եմ, քանի որ նկարահանվում են թե՛ անվանի դերասաններ, որոնց հետ սիրով եւ կնկարահանվեմ, եւ կսովորոմ նրանցից, թե՛ սկսնակ դերասաններ, որոնք շատ լավն են: Վստահ եմ, որ հեռուստադիտողը նրանց կսիրի: Իսկ անձնակազմի վերաբերյալ կասեմ, որ եզակի երեւույթ է, երբ ամբողջ խումբն աշխատում է իրար օգնելով: Շատ ջերմ մթնոլորտում ենք աշխատում, օրը սկսում ենք միմյանց բարի լույս եւ հաջող օր մաղթելով»:

Դերասանուհուց  հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է ծրագրում անցկացնել ամառն ու որտեղ է պատրաստվում հանգստանալ.

«Ցավոք, չեմ կարող մեկնել հանգստի, քանի որ հիմա էլ եմ զբաղված այլ նկարահանումներով, ինչպես նաեւ նախատեսվում է մի ներկայացում, որի մասին ավելի ուշ կխոսեմ: Իր ժանրի մեջ եզակի մի բան է լինելու: Սակայն եթե խոսենք իդեալական հանգստի մասին, ինձ համար դա կլիներ կղզում՝ Բալիում կամ Կուբայում»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Օլյա Հակոբյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում








@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ