Մերֆիի օրենք. «Եթե որեւէ անախորժություն կարող է տեղի ունենալ, ապա անպայման տեղի կունենա»
Մերֆիի օրենքը հայտնի է նաեւ որպես «ստորության օրենք» ու «բուտերբրոդի օրենք»։ Այն ձեւակերպվել է 1949-ին մայոր Էդվարդ Մերֆիի կողմից, որը ծառայում էր ԱՄՆ ՌՕՈՒ Քալիֆորնիայի բազայում։ Մերֆին հավաստիացնում էր, որ տեղական տեխնիկաները խափանվում են բոլոր հնարավոր դեպքերում ու վայրերում։ Ասում են՝ մայորը, իբր, դա նշել է այն պահին, երբ օդանավի շարժիչը հանկարծ սկսել է սխալ ուղղությամբ պտտվել։ Նույն օրը պարզվել է, որ տեխնիկները հակառակ ուղղությամբ են տեղադրել մանրակները։
Օկկամի օրենքը. «Պետք չէ առանց անհրաժեշտության ավելացնել այն, ինչն արդեն բավարար է»
Օկկամի օրենքը նաեւ հայտնի է որպես «խնայողության սկզբունք» ու «տնտեսման օրենք»։ «Այն ամենը ինչ կարող է բացատրվել բազմաթիվ փաստարկներով, կարող է բացատրվել նաեւ ընդամենը մեկ փաստարկի հիման վրա»,- ասում էր անգլիացի վանական, փիլիսոփա Ուիլյամ Օկկամը։ Ժամանակակից գիտության մեջ Օկկամի օրենքը հասկանում են՝ որպես հավատիացում այն մասին, որ պետք է ճշմարիտ համարել այս կամ այն երեւույթի բազմաթիվ բացատրություններից ամենահասարակը, եթե այդ բացատրությունները տրամաբանորեն չեն հակասում իրար։
Հենլոնի օրենքը. «Երբեք չար միտումին մի վերագրեք այն, ինչը կարելի է բացատրել հիմարությամբ»
Այս մեջբերումն առաջին անգամ օգտագործել է Ռոբերտ Հենլոնը՝ Մերֆիի օրենքին նվիրված կատակների հավաքածուուն, որը 1980-ին է հրատարակվել ու կոչվում էր «Մերֆիի երկրորդ գիրքը ու էլի մի քանի պատճառ, թե ինչու են գործերը վատ ընթանում»։ Այդ մեջբերման հիմքում Մարգարեթ Թետչերի մամուլի քարտուղար Բեռնարդ Ինգամի խոսքն է։ Նա ասում էր. «Շատ լրագրողներ հակված են հավատալ կառավարության դավադրության տեսությանը։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ նրանց նյութերն ավելի հավաստի կստացվեին, եթե նրանք հնարավոր համարեին, որ կառավարությունը պարզապես սխալվել է»։
Պարկինսոնի առաջին օրենք. «Աշխատանքը լրացնում է այն ժամանակը, որը կա մեր տրամադրության տակ»
Այլ կերպ ասած՝ ծեր կինը կարող է մի ամբողջ օր ծախսել իր զարմուհուն նամակ գրելու համար, մինչդեռ զբաղված ջենթլմենը դրան ընդամենը երեք րոպե կհատկացնի։ Այդ օրենքը ձեւակերպվել է Սիրիլ Նորթկոթ Պարկինսոնի կողմից երգիծական հոդվածում, որը հրապարակվել է The Economist ամսագրում 1955-ին։ Նրան առաջին հերթին հետաքրքրում էին ձեռնարկությունների ու կառավարական մարմինների բյուրոկրատիան ու աշխատելաոճը։ Մասնավորապես, Պարկինսոնը հավաստիացնում էր «Հաստատությունը, որտեղ աշխատում են ավելի քան հազար աշխատակիցներ, դառնում է հավերժ կայսրություն, որն այնքան շատ ներքին աշխատանք է ստեղծում, որ այլեւս արտաքին աշխարհի հետ կապի կարիք չի ունենում»։
Փիթերի սկզբունք. «Հիերարխիայի համակարգում ցանկացած աշխատող բարձրանում է եւ հասնում իր ոչ կոմպետենտության մակարդակի սահմանին»
Մանկավարժ Լոուրենս Փիթերը, որն ուսումնասիրել է հիերարխիայի համակարգի կառուցվածքը, այս սկզբունքի մասին գրել էր իր համանուն գրքում։ Նա պնդում էր, որ մարդը, ով աշխատում է հիերարխիկ համակարգում, առաջ կշարժվի կարիերայի աստիճանավանդակով, քանի դեռ չի հասել այն մակարդակին, որտեղ այլեւս ոչինչ չի կարող հասկանալ։ Այդ աստիճանի վրա նա կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չի լքել այդ համակարգը։
Աղբյուրը՝ Wday.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:12, 28 հունիսի
Ալեք Բոլդուինի դուստրը խոստովանել է՝ սեռական ոտնձգության է ենթարկվել, իսկ հետո ընդհատել հղիությունը12:41, 28 հունիսի
«Մատենադարանում էնպես էի հուզվել․․․»․ Արմինկան՝ իր եւ որդու երկխոսության մասին12:19, 28 հունիսի
Պրիգոժինն առաջարկել է Little Big խմբի անդամներին զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից11:41, 28 հունիսի
«Փորը ճիշտ ներս քաշելու նուրբ արվեստը»․ Նազենի Հովհաննիսյանի լողափնյա կերպարն ու հումորային գրառումը11:12, 28 հունիսի
Green Day-ի մենակատար Բիլլի Ջո Արմսթրոնգը հրաժարվել է ԱՄՆ քաղաքացիությունից10:48, 28 հունիսի
Մինուս 65 կիլոգրամ․ Գոհար Ավետիսյանը՝ լողազգեստով10:12, 28 հունիսի
Ալեք Բոլդուինը հարցազրույց կվերցնի Վուդի Ալենից09:00, 28 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:40, 27 հունիսի
«Գեղեցկություն»․ Լիլուի երեկոյան լուքը23:29, 27 հունիսի
Վլադիմիր Սպիվակովն այցելել է Զինվորի տուն (ֆոտո)22:42, 27 հունիսի
«Ամառային»․ Մարտա Կիրակոսյանի street style-ը22:12, 27 հունիսի
Հինգերորդ «Ինդիանա Ջոնսից» հետո․ Հարիսոն Ֆորդը ցանկանում է հեռանալ կինոյից