Դուք ունակ չեք փոխզիջումների գնալ
Չնայած նման իրադրությունն այնքան էլ լավ չէ, բայց դրանում ողբերգական ոչինչ չկա: Հարկավոր է հասկանալ, որ եթե վաղուց վարժվել եք ամեն ինչ ձեր ուզածով անել եւ զուգընկերոջ նույնիսկ տարրական թերացումը ձեզ սարսափելի սխալ է թվում, ամուսնությունը ձեզ հակացուցված է, քանի որ դուք, հավանաբար, կդժբախտացնեք ձեր զուգընկերոջը: Դուք արդեն հաստատված ապրելակերպ ունեք, եւ միտքը, որ ինչ-որ մեկն իր կարծիքն է փորձելու պարտադրել կամ ինչ-որ բան անել ոչ այնպես, ինչպես արդեն վարժվել եք, կարող է նյարդային խանգարման հասցնել: Բավական է պարզապես երախտապարտ լինել մշտական զուգընկերոջը՝ ձեր կողքին լինելու համար եւ չփորձել փոխել ձեր կյանքն ու կենցաղը:
Ձեր հարաբերություններն ավելի բարդ են թվում, քան իրականում են
Ձեզ դուր է գալիս սիրելի մարդու կողքին գտնվել, բայց սիրում եք նաեւ ձեզ ազատ զգալ, ինքներդ ձեր գլխի տերը լինել: Չեք զգում, որ հանդիպել եք այն մարդուն, որը ձեզ ավելի լավը կդարձնի կամ լիարժեք ներդաշնակ կյանքի պակասող կեսը կդառնա: Ձեզ պարզապես հաճելի է, որ ժամանակ առ ժամանակ այդ մարդը ձեր կողքին է: Զուգընկերոջ հետ ռոմանտիկ երեկոները երբեք ձեզ սեփական տունն ունենալու ուղի չեն թվացել, որտեղ ցանկապատից այն կողմ ձեզ սպասում են հարմարավետ տունն ու երկու երեխաները:
Փորձում եք երազանքի հարսանիք մտածել
Գոյություն ունի կարծիք, որ յուրաքանչյուր աղջիկ երազում է հարսանիքի մասին, բայց նման վերջական նպատակը ոչ միշտ կարող է երջանկություն բերել: Երբեմն հենց միտքը, որ լիարժեք եւ երջանիկ կյանքի համար անհրաժեշտ է որոշակի արարողություն կազմակերպել, ներկայանալ ճերմակ զգեստով եւ ծաղկեփնջով, պարտադիր ինչ-որ թղթեր ստորագրել, պարզապես ծիծաղելի է: Անկասկած, բազմաթիվ կանայք մինչեւ վերջ չեն հասկանում իրենց ցանկությունները, բայց նրանք անհամբերությամբ սպասում են փոխհարաբերությունների եզրափակիչ փուլին: Անձնագրում կնիքը ոչ միշտ է երկարատեւ երջանիկ կյանք երաշխավորում:
Պարտականությունների հետ կապված խնդիրներ
Լավ է, եթե հստակ հասկանում եք խնդրի էությունը եւ գիտեք, որ չեք կարող ամբողջ կյանքի ընթացքում զուգընկերոջը հավատարիմ լինել: Կարող եք հրաշալի մարդ լինել, բայց ամուսնությունը պարզապես հակացուցված լինի ձեզ համար, քանի որ, հավանաբար, չեք կարողանա երջանկացնել ձեր զուգընկերոջը: Միանգամայն հնարավոր է, որ պետք է համատեղ կյանքի այլ տարբերակներ գտնել:
Դուք անկախության ուժեղ զգացում ունեք
Դուք պատրաստ չեք ինչ-որ մեկի հետ կիսել ձեր կյանքը: Ձեզ համար միշտ առաջին տեղում սեփական «Ես»-ն է: Դուք ամբողջությամբ անկախ եք, հաշիվների վճարման, խանութ գնալու եւ հանգստի հարցում օգնության կարիք չունեք: Դուք կենտրոնացած եք կարիերայի ուղղությամբ, եւ մշտական կապը կարող է խախտել ձեր կյանքի սովորական ընթացքը:
Աղբյուրը՝ Klubber
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից11:17, 18 ապրիլի
Ջիջի Հադիդը կիսվել է Victoria's Secret-ի նոր գովազդային արշավի կուլիսային կադրերով