Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Լողազգեստներ. սեզոնի համաշխարհային թրենդերը

12:05, 7 օգոստոսի

Քանի՞ լողազգեստ պետք է ունենա օրինակելի կինը: Նույնքան, որքան ոչ օրինակելին, սակայն դրանք պետք է ավելի մանրակրկիտ ընտրվեն, ոչ միայն ջրավազանների  իմացությամբ, այլեւ ընդհանրապես կյանքի իմացությամբ:

Գործվածքի մի քանի սանտիմետրում պետք էայքան շատ տեղավորվի. 1- սեփական մարմինը՝ ամբողջ ավելորդ եւ պակասող կիլոգրամներով, իրական կամ մոգոնած բարդություններով, 2- նորաձեւ միտումներ, գաղտնիք չէ, որ նորաձեւությունը խցկվել է նաեւ գործվածքի այս խղճուկ կտորտանքի մեջ, 3- հարմարավետություն, վատ լողազգեստը կարող է փչացնել տրամադրությունը եւ նույնիսկ առողջությունը վնասել:

Ավելի բազմաթիվ  են դարձել այն վայրերը, որտեղ կարելի է լողազգեստով զբոսնել: Դա ոչ միայն լողափերն են, այլեւ առափնյա բարերը, փուլ փարթիները, լողավազանները, զբոսանավերը, դայվինգը, ուստի միայն մեկ լողազգեստով  յոլա չես գնա, կասկածում եմ, որ նույնիսկ երկուսով:

Խորհուրդ կտամ չհագնել լավագույն (նախընտրելի կամ նոր) լողազգեստը եթե պատրաստվում եք հանգստանալ մանր ավազով լողափում, , մանր ավազը գործվածքի մեջ խրվելու հատկություն ունի: նոր լողազգեստով Ավազոտ լողափում կարելի է ակնկալել միայն կարճատեւ ծովափնյա  սիրավեպ, որից հետո պետք է միմյանց մասին մոռանաք՝ առանց որեւէ պարտավորության հաջորդ տարվա համար:

Ժամանակակից կյանքում հնարավոր է լողազգեստները նաեւ կրել  առօրյա կյանքում ՝ ձեւացնելով, թե դա բոդի է, իսկ ահա բոդին, այնուամենայնիվ, չարժի որպես լողազգեստ հագնել: «Չարժի » դասակարգի մեջ են մտնում սեւ, սպիտակ, վարդագույն ժանյակները, որոնք հաստատապես զուգորդվում են ներքանաշորի հետ:

Սակայն կա լողազգեստի եւս մեկ տարատեսակ, որը, որքան էլ տարօրինակ է, նախատեսված չէ ջրի համար, համենայն դեպս՝ երկար լողալու համար: Դրանք կատարյալ են pool party-ի, երեկոյան առափնյա բարի, զբոսանքի եւ լողավազանի մոտ պառկելու, զբոսանավով շրջագայելու համար, նման լողազգեստները հաճախ համալրված են մետաղական դետալներով, քարերով, փայլերով, ծոպերով եւ այլ աքսեսուարներով:

Նման լողազգեստների հոյակապ լրացում են թափանցիկ, ժանյակե թեթեւ լողափային տունիկաները, շորիկները կամ այս սեզոնում նորաձե խալաթները:

Միանշանակ տարվա թրենդն են ռետրո ոճի լողազգեստները՝ բարձրացված գոտկատեղով եւ գոտիով:

Պոդիումները նվաճել են նաեւ հոլթեր մոդելները՝ գրեթե մինչեւ պարանոցը փակ լողազգեստ բազմաթիվ կապերով:

Զանազան կապերը և գոտիները շատ ակտուալ են այս սեզոնում՝ բավական է ավելացնել անգամ մի քանի կապ և լողազգեստը ավելի սեքսուալ տեսք է ստանում:

Այսօր տարածված բնական թելերով հելունով գործած լողազգեստները հրաշալի են նայվում, հատկապես երիտասարդների եւ նիհար կազմվածք ունեցողների վրա, սակայն դրանք երկար են չորանում եւ նույնպես ավելի շատ հարմար են արեւայրուկի համար: Ընդհանրապես կանոն սահմանեք. «Լողազգեստը չպետք է մարմնի վրա չորանա, դա առողջության համար վնասակար է», հետեւաբար՝ եթե չեք սիրում շոր փոխել, հագեք արագ չորացող սինթեթիկ լողազգեստ առանց փուշափի:

Իհարկե, լողափնյա լողազգեստը մեծ պատասխանատվություն է կրում՝ ոչ միայն գեղեցիկ լինել, այլեւ սազել կազմվածքին եւ մաշկի գույնին, նախապես ցած չսահել, մաշկւ չհարել:

Լողազգեստ ընտրելիս գործում է նույն կանոնը, ինչ ընդհանրապես հագուստ գնելիս. ուղղաձիգ պրինտը բարեկազմ է դարձնում, հորիզոնականը գիրացնում է, բաց գույնը ծավալ է ավելացնում, մուգը՝ պակասեցնում, ծալազարդարումը «հավաքող» գործառույթ ունի, փոռերը և ալիքները «ալեկոծում»:

Լողազգեստը կապելով պարանոցի շուրջը՝ տեսողականորեն մեծացնում եք ուսերի գիծը, վարտիքների բարձր կտրվածքները ոտքերը երկարացնում են, կիսատաբատ մոդելները հորիզոնագիծ են ստեղծում եւ մեծացնում ազդրերի գիծը, ինչպես նաև առանց կապերի թոփերը հորիզոնագիծ են ավելացնում, առանց ձգակապի ամբողջական լողազգեստները կօգնեն տեսողականորեն շտկել չափից ավելի երկար իրանը:

Մոնոկինները, միաձույլ լողազգեստներ՝ անհամաչափ բացվածքներով, նեղացումներով կամ լայնացումներով, նույնպես կազմվածքը  շտկում են, գոտիներով թրենդային մոդելները հավաքում են իրանը:

Նրանց, ում մարմնը կանացի կորությունների կարիք ունի ը հարկավոր (չափից ավելի նիհար կամ ուղղանկյուն կազմվածք ունեցողներին) անհրաժեշտ են ծաղկային պրինտը, պուտերը  եւոլորաձջ  պրինտը:

Եթեշիլ  աչքեր կամ մեծ քիթ ունեք, կրեք  խորը դեկոլտե, եթե ազդրերը վերեւից մեծ են, ընտրեք միագույն մուգ ներքեւի մաս, իսկ վերեւինը՝ բաց, ծավալ ավելացնող դետալներով: Անփայլ գործվածքը վայելչակազմ է դարձնում:

P.S. Եթե նոր լողազգեստ լինի, ծով միշտ կգտնվի, երկրի մեծ մասը ջրից է կազմված։

 

Գայա Ա.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել