Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Տղամարդկանց երեք տեսակ, որոնց կողքին կանայք կորցնում են գլուխը

13:08, 20 սեպտեմբերի

Կարիերիստ

ԴՈՒ. սիրում ես եւ կարողանում ես գումար վաստակել: Եվ որքան շատ, այնքան ավելի լավ: Իսկ ռոմանտիկ ժամադրությունները, ծով ուղեւորությունը, կնոջը գոնե կենդանաբանական այգի տանելու խոստումները կսպասեն: Զուգընկերուհին չի կարող չհասկանալ. դու որսորդ ես, փորձում ես որսալ հերթական մամոնտին, ավելի ճիշտ՝ միլիոնը, իսկ նա պետք է հանգիստ նստի վիգվամում եւ սպասի, թե իր տերը երբ կբերի որսը: Բայց մի՞թե այդ մասին է երազում յուրաքանչյուր նորմալ կին:

ՆԱ. պայմանով, որ ցանկացած կոնֆլիկտ կավարտվի նրանով, որ կնոջը կփոխանցես քարտդ՝ «Ուրախացրու քեզ» խոսքով, աղջիկը կսկսի քեզ ընկալել որպես բանկոմատի շնչավոր տարբերակ: Նրա հետ շփումը, բնականաբար, որեւէ մերձեցում չի ենթադրում, այդ թվում՝ ինտիմ բնույթի, ինչը ժամանակի ընթացքում նրան նույնիսկ հարմար է թվում:

Կանանց սիրելին

ԴՈՒ. կարծես հանդարտվել ես, ընտանիք կազմել, բայց քեզ այնպես ես պահում, կարծես ոչ ոք եւ ոչինչ քեզ չի խանգարում ձիգ հետույքով մատուցողուհուն ժամավճարով մոթել տանել: Ինքնահաստատվելով եւ պահպանելով ժառանգական սրտակերի իմիջը՝ անդադար սեթեւեթում ես գործընկերուհիների, խանութի վաճառողուհիների, ընկերուհուդ ընկերուհիների հետ: Բայց չես խախտում «դիտել կարելի է, ձեռք տալ՝ ոչ» կանոնը, ինչի արդյունքում քեզ պարկեշտ մարդ եւ օրինակելի ընտանիքի հայր ես համարում:

ՆԱ. չկարողանալով հասկանալ, թե որտեղ է ավարտվում իմիջի համար ֆլիրտը եւ սկսվում իրական դավաճանությունը, նա սկսում է ստուգել հեռախոսդ ու փոստդ: Հետո պնդում է գործուղումների եւ կորպորատիվ երեկույթների ընթացքում քեզ ուղեկցելու հարցում, լրտեսում է ընդհանուր ընկերների միջոցով, թե այդ ինչ գործնական հանդիպման ես եղել մինչեւ կեսգիշեր: Եվ, որպես կանոն, ի վերջո ոչ մխիթարական եզրահանգման է գալիս, որ դու իրեն, ամեն դեպքում, դավաճանում ես (պարզապես նա բավականաչափ լավ չի ստուգում եւ հետեւում), եւ որոշում է համարժեք միջոցներ ձեռնարկել՝ ինչ-որ կերպ ներքին ֆենշույը վերականգնելու համար:

Ստեղծագործական էություն

ԴՈՒ. քեզ վեր ես համարում զուգարանակոնքը նորոգելուց («դրա համար սանտեխնիկ գոյություն ունի»), մանկապարտեզի տնօրենի հետ վիճելուց, ուր հաճախում է երեխադ («ինձ ընդհանրապես 5-օրյակի էին թողնում եւ մինչեւ 6 տարեկան գնդերով շիլայով կերակրում, եւ ոչինչ, նորմալ մարդ եմ դարձել») եւ հարեւանների հետ խնդիրները լուծելուց: Ո՛չ, դու կնոջդ կոչ չես անում իրեն նույն կերպ պահել: Ուզում է նորոգել, վիճաբանել, պարզաբանել, մի խոսքով՝ հարցեր լուծել, թող զվարճանա: Իսկ դու այդ ընթացքում կպառկես բազմոցին եւ Շոպենհաուեր կկարդաս:

ՆԱ. կա՛մ սկսում է յուրաքանչյուր խնդրանք 20 անգամ այնպես կրկնել, կարծես մտավոր հետամնացի է դիմում, կա՛մ երկաթե ձվեր է աճեցնում եւ դառնում է ընտանիքի ղեկավարը, իսկ քեզ հետ խիստ հրամանատարական-հովանավորչական տոնով է խոսում:

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել