Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Ինչպիսի՞ դերեր է բացառում իր խաղացանկից եւ ո՞ր հերոսուհիներին կցանկանար մարմնավորել. Օլյա Հակոբյանը՝ կինոյի մասին

18:02, 14 օգոստոսի

«Կինոյի մասին» խորագրի շրջանակներում շարունակում ենք բացահայտել հայ դերասանների նախընտրած ֆիլմերն ու կերպարները: NEWS.am STYLE-ի այսօրվա զրուցակիցը դերասանուհի Օլյա Հակոբյանն է, որին հեռուստադիտողը շուտով կտեսնի «Մոռացված կանգառը» հեռուստասերիալում.

«Շատ եմ սիրում հոգեբանական թրիլերներ դիտել, բայց չկա այնպիսի մի ժանր, որից չունենամ որեւիցե նախընտրած  ֆիլմ: Ֆիլմեր դիտում եմ յուրաքանչյուր հնարավորության ժամանակ»,-ասում է Օլյան:

Դերասանուհուց հետաքրքրվեցինք՝ արդյոք կա՞ն ֆիլմեր, որոնք դիտելիս միշտ ցանկություն է առաջանում երբեւէ  մարմնավորել գլխավոր հերոսուհու կերպարը.

«Այդպիսի շատ ֆիլմեր կան, ընդ որում՝ կան եւ դերասանների, եւ դերասանուհիների կողմից մարմնավորած կերպարներ, որոնք ինձ համար օրինակ են: Կնշեի Քեյթ Ուինսլեթի կերպարը «Ընթերցողը»/The Reader  ֆիլմում, Շառլոտ Գեյնսբուրին՝ «Անտիքրիստ»/Antichrist ֆիլմում, եւ կառանձնացնեի «Նա»/She ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարը, որին մարմնավորում է Իզաբել Յուպերը»:

Խոսելով սիրելի ռեժիսորների եւ դերասանների մասին՝ Օլյան նշեց.

«Սիրելի ռեժիսորներից կառանձնացնեմ Սթենլի Քուբրիկին, Դարեն Արանովսկիին, Լարս ֆոն Տրիերին, իսկ դերասաններից սիրում եմ Լեոնարդո Դի Կապրիոյին, Խավիեր Բարդեմին, Էդվարդ Նորթոնին եւ Ջեք Նիքոլսոնին»:

Օլյան կարծում է. «Յուրաքանչյուր կերպարի մեջ կարելի է գտնել հետաքրքիր արտահայտչամիջոց, եթե դու սիրով ես մոտենում գործին, իսկ կողքիդ պրոֆեսիոնալներ են»:

Դերասանուհին, սակայն, դժվարացավ պատասխանել մեր այն հարցին, թե ինչպիսի հերսուհիների երբեք չէր մարմնավորի.

«Այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ այդպիսի դերերը կախված են շատ գործոններից: Հստակ միայն կարող եմ նշել՝ չափից դուրս կերպարների չէի մարմնավորի»,-ասաց նա:

Օլյային խնդրեցինք նաեւ նշել իր 5 ամենասիրելի ֆիլմերը՝ այդ կերպ պատասխանելով նաեւ մեր ընթերցողների՝ «ի՞նչ դիտել այսօր» հարցին.

«Իմ ամենասիրելի ֆիլմերն են՝ «Ռեքվիեմ հանուն երազանքի»/Requiem for a Dream, «Անտիքրիստ»/Antichrist, «Թռիչք՝ կկվի բնի վրայով»/One Flew Over the Cuckoo's Nest, «Ուրիշների կյանքը»/Das Leben der Anderen եւ «Մարտարվեստի ակումբը»/ Fight Club ֆիլմերը»,-նշեց դերասանուհին:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել