«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

10 բան, որոնք էական նշանակություն ունեն հարաբերություններում

22:14, 17 օգոստոսի

Կյանքում շատ քիչ կարելի է հանդիպել մարդկանց, որոնք գնահատում են ձեզ եւ անկեղծ են շփման մեջ։ Բնականաբար, նման մարդիկ ընդունում են ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք։ Հենց նրանք էլ սկսում են իրենց տեղը զբաղեցնել ձեր կյանքում, իսկ դուք փորձում եք որքան հնարավոր է երկար շարունակել շփվել նրանց հետ։ Սակայն ոչ միշտ են հարաբերությունները այսքան հաճելի լինում։ Ուստի, ընկերություն անելիս պետք է հաշվի առնել հետեւյալ քսան երեւույթները։

1. Ձեր կողքին մի պահեք նրանց, ովքեր չեն ցանկանում ձեզ հետ մնալ։ Ցավոք, այսօր աշխարհը լի է մարդկանցով, որոնք ձեր կողքին են լինում միայն այն պարագայում, երբ դուք իրենց պետք եք։ Իսկ երբ ստանում են այն, ինչ իրենց անհրաժեշտ էր, հեռանում են։ Մի փորձեք պահել այս տեսակ մարդկանց։

2. Մի շփվեք այն մարդկանց հետ, որոնք ձեզ տհաճություն են պատճառում։ Ընկերները պետք է օգնեն մարդուն իրեն ավելի երջանիկ եւ հարմարավետ զգալ։ Ազատվեք այն ընկերներից, որոնք  բացասաբար են ազդում ձեզ վրա։

3. Հնարավորություն տվեք նրանց, ում չեք ճանաչում։ Պատրաստ եղեք հանդիպել եւ ընդունել մեկին, ով կարող է հիմնովին փոխել ձեր կյանքը։

4. Ընդունեք մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան։ Մի փորձեք փոխել նրանց, դարձնել ձեզ համար ավելի հարմարավետ։ Ցանկացած մարդ անհատականություն է, որը շատ դժվար է՝ անգամ սխալ է փոխելը։

5. Հարգեք մյուսներին եւ բարի եղեք նրանց նկատմամբ։ Հարգեք ձեզ շրջապատող բոլոր մարդկանց։ Նրանք պետք է տեսնեն, հասկանան, որ դուք դաստիարակված եւ կիրթ անձնավորություն եք։ Մարդկանց չի կարելի դասակարգել կամ ստեղծել որոշակի սահմաններ ու միայն ոմանց թույլ տալ անցնել այդ սահմանը։ Հարգեք բոլորին եւ հանդուրժող եղեք նրանց նկատմամբ։

6. Ներեք բոլորին, ովքեր նեղացրել են ձեզ եւ առաջ շարժվեք։ Որքան շատ մտածեք ու ատեք նրանց, այնքան ավելի շատ հենց ձեր կյանքն եք խորտակելու։ Ի դեպ, ներել նշանակում է մոռանալ բոլոր վերքերը եւ վերսկսել հարաբերությունները։

7. Աջակցեք ձեր ընկերներին։ Երբ դու ընկերներիդ հետ ես տոնում եւ կիսում քո հաղթանակը, զգացողություններն իսկապես այլ են։ Ուրախացեք ձեր ընկերների հաջողություններով եւ աջակցեք նրանց ցանկացած հարցում։

8. Իհարկե, կատարյալ մարդիկ չեն լինում, քանի որ բոլորն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները։Շփվեք այն մարդկանց հետ, որոնք ընդունում են ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք։

9. Միշտ հավատարիմ եղեք ձեզ համար թանկ մարդկանց։ Եվ ընկերական, եւ սիրային հարաբերություններում լինում են դժվարություններ, ժամանակավոր բաժանում։ Բայց ցանկացած պարագայում պետք է հավատարիմ մնալ նրանց։ Իսկական սիրուց եւ ընկերությունից ավելի թանկ ոչինչ չկա այս աշխարհում։

10. Ամեն օր հիշեք ձեր հարազատների մասին։ Մշտապես ուշադիր եղեք այն մարդկանց հանդեպ, ովքեր մեծ կարեւորություն ունեն ձեր կյանքում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել