Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Ես իմ սեփական փորձարկումն եմ, իմ սեփական արվեստի գործը». Մադոննան դարձավ 59 տարեկան (ֆոտո/վիդեո)

17:03, 16 օգոստոսի

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ծննդյան 59-ամյակն է նշում երաժշտական աշխարհի ամենավառ, հայտնի, կերպարային, համարձակ ու սիրված դեմքերց մեկը՝ երգչուհի եւ դերասանուհի Մադոննան:

Իր երաժշտական կարիերայի սկզբում Մադոննան ոչ միայն տարբերվեց իր արտաքինով եւ երգացանկով, այլեւ սցենարային յուրահատուկ լուծումներ ունեցող տեսահոլովակներով:

Կարիերայի ընթացքում երգչուհին աշխարհին մի շարք հիթեր է պարգեւել, որոնց մեծ մասը հենց ինքն է հեղինակել եւ ինքնուրույն  զբաղվել դրանց պրոդյուսինգով:  Նրա երգերից շատերը երկար ժամանակ եղել են ամենահեղինակավոր հիթ-շքերթների առաջատար հորիզոնականներում: Այդ ցանկում են՝ Like a Virgin, Papa Don’t Preach, Like a Prayer, Vogue, Take a Bow, Frozen, Music, Hung Up եւ 4 Minutes երգերը:

Այսօր էլ երգչուհին չի զիջում իր դիրքերը՝ շարունակելով գրավել երաժշտասերների ուշադրությունը թե՛ իր կերպարային արտաքինով, թե՛ նոր երգերով ու տեսահոլովակներով:

Նրա ամենահետաքրքիր մտքերից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.  

«Եղիր ուժեղ, հավատա ազատությանն ու Աստծուն, սիրիր ինքդ քեզ, հասկացիր քո հմայքը, եղիր հումորով, մի դատիր մարդկանց՝ ելնելով կրոնական, ռասսայական կամ սեքսուալ նկատառումներից, սիրիր կյանքն ու քո ընտանիքը»:

«Ինձ համար աղքատն այն մարդն է, որի հաճույքը կախված է ինչ-որ մեկի թույլտվությունից»:

«Ես շատ ընկերներ չեմ ունեցել, բայց դա ի նպաստ ինձ է եղել: Երբ դու հայտնի չես ու հասարակության մեջ քեզ չեն ճանաչում, դու ավելի շատ ժամանակ ես ունենում ապագայիդ վրա կենտրոնանալու համար»:

«Ես հրաժարվում եմ անել մի բան, ինչն ինձանից ակնկալում է հասարակությունը»:

«Հուսով եմ՝ կարողանում եմ ոգեշնչել կանանց, որ հավատան իրենց սեփական ուժերեն: Կապ չունի, թե որտեղից են նրանք, ինչ կրթություն եւ ծագում ունեն»:

«Ես իմ սեփական փորձարկումն եմ, իմ սեփական արվեստի գործը»:

«Ես սիրում եմ փոխվել: Չէ՞ որ, մի նոր ջահը կամ նկարը կարող է ամբողջությամբ փոխել քո սենյակի մթնոլորտը»:

«Ես իմ կատարած լավ եւ վատ ընտրությունների արդյունքն եմ»:

«Մի բան եմ սովորել՝ ես չեմ իմ տաղանդի սեփականատերը, ես դրա մենեջերն եմ»:

«Երբ քաղցած եմ, սնվում եմ։ Երբ ծարավ եմ, ջուր եմ խմում։ Երբ ինչ-որ բան եմ ցանկանում ասել, ասում եմ»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել