Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ռիհաննայի նախկին զուգընկերը՝ Քրիս Բրաունը՝ երգչուհուն ծեծի ենթարկելու մասին

17:36, 16 օգոստոսի

Ռիհաննայի նախկին զուգընկեր Քրիս Բրաունը Chris Brown: Welcome To My Life ինքնակենսագրական բնույթի փաստագրական ֆիլմում պատմել է երգչուհու հետ հարաբերությունների մասին։

28-ամյա հայտնի կատարողը հիշել է նաեւ այն գիշերվա մասին, երբ 2009 թվականին՝ «Գրեմմի» մրցանակաբաշխությանը նախորդ գիշերը, ծեծի է ենթարկել Ռիռիին, ինչի պատճառով նա 5 տարվա պայմանական պատժաժամկետի եւ 1400 ժամ ուղղիչ աշխատանքների դատապարտվեց ։

«Մեզ մոտ ամեն ինչ շատ հուզական էր։ Ես նրան էի խանդում, նա՝ ինձ։ Սկանդալները մեզ մոտ մշտական բնույթ էին կրում։ Հաճախ ամեն ինչ ավարտվում էր վիրավորանքով եւ ուժեղ վեճով։ Բայց մի պահ երկուսս էլ հասկանում էինք, որ սահմանն անցել են եւ հաշտվում էինք։

Ինչ վերաբերում է այդ գիշերվան, Ռիհաննան հարբած էր։ Իմ ավտոմեքենայում նա իմ հեռախոսի մեջ նկատեց հաղոդագրություն աղջկանից, որի հետ ես զուտ ընկերական հանդիպում էի, բայց Ռիռիի հետ հարաբերությունների ժամանակ իմ եւ նրա միջեւ ոչինչ չի եղել։

Բայց Ռիռին տեսավ նրա հաղորդագրությունը, դեն նետեց իմ հեռախոսն ու բղավեց, որ ատում է ինձ...Նա ինձ մի քանի անգամ հարվածեց։ Մի պահ, երբ նա ցանկանում էր հարվածել ինձ, արդյունքում ես հարվածեցի նրան՝ պատռելով նրա շրթունքը։ Երբ դա տեսա, ցնցվեցի։ Ես պարզապես չէի հավատում, որ դա արեցի։ Նա սեփական արյունը թքեց իմ դեմքին, եւ դա էլ ավելի զայրացրեց ինձ։

Հետո նա դուրս նետեց բանալիները, դուրս եկավ ավտոմեքենայից, եւ մինչ ես փնտրում էի այդ բանալիները, նա սկսեց օգնություն կանչել», -պատմել է Քրիսը։

Հիշեցնենք, որ 2012 թվականին զույգը ցանկանում էր կրկին միանալ, բայց մեկ ամիս անց նրանք վերջնականապես բաժանվեցին։

Աղբյուր՝ Daily Mail


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել