«Ալլա Լեւոնյանը ծանր հոգեվիճակում է, բայց նա ուժեղ է եւ չի կոտրվում երբեք»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց երգչուհու շահերի պաշտպան էմիլ Մարկոսյանն՝ անդրադառնալով համացանցում նրա հասցեին հնչող վիրավորանքներին ու սպառնալիքներին։
էմիլ Մարկոսյանի խոսքով՝ այս ամենի հետեւում Usarmenianews.com կայքի գլխավոր խմբագիր Գայանե Մանուկյանն է, որը, սակայն, հերքում է, թե երբեւէ վիրավորել է երգչուհուն.
«Իր վերջին հարցազրույցում Գայանեն նշում է, թե երբեւէ չի վիրավորել Ալլա Լեւոնյանին, բայց ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա սուտ է, կեղծ ու չի համապատասխանում իրականությանը։ Հարցազրույց տալուց ընդամենը 15 րոպե առաջ իր էջը լի էր Ալլա Լեւոնյանի մասին վիրավորական գրառումներով, հարցազրույցից հետո դրանք բոլորը ջնջել է՝ այդ կերպ ապացուցելով իր ստախոս լինելը։ Ես այդ բոլոր գրառումների լուսանկարներն ունեմ եւ տրամադրել եմ իրավապահ մարմիններին։ Միայն Գայանե Մանուկյանի էջից 65 սքրինշոթ կա, որոնցում նա վատ է արտահայտվել Ալլայի մասին՝ վիրավորելով նրան քրջոտ եւ այլ բառերով, որոնք նույնիսկ ամաչում եմ բարձրաձայնել...»,-ասաց նա՝ հավելելով, որ հերքում է նաեւ Գայանե Մանուկյանի այն պնդումները, թե այս ամենի հետեւում կանգնած է Արմենուհի Հովսեփյանը։
Լուսանկարը տրամադրել է էմիլ Մարկոսյանը
Փաստաբանի խոսքով՝ գործը նախաքննության փուլում է, ոստիկանությունը դեռ մանրամասներ չի հայտնում, սակայն Մարկոսյանը վստահեցնում է՝ իրավապահ մարմինները պատշաճ կատարում են իրենց գործը։
Անդրադառնալով Ալլա Լեւոնյանի հոգեվիճակին, էմիլ Մարկոսյանը նշեց, թե հատկապես ինչից է երգչուհին սրտնեղել.
«Գայանե Մանուկյանը նշում է, թե հարգում է Ալլայի՝ երեք երեխաների մայր լինելու հանգամանքը, բայց նա հայ մորը, կնոջը բազմաթիվ վիրավորանքեր է տվել՝ չմտածելով անգամ, որ Ալլայի երեխաները մտել են համացանց, տեսել, թե իրենց մոր մասին ինչ են գրել եւ թե ինչ հոգեվիճակում են դրանից հետո հայտնվել... »,- ասաց էմիլ Մարկոսյանը՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ Ալլան ուժեղ մարդ է եւ չի կոտրվել այս ամենի արդյունքում։
էմիլ Մարկոսյանը
Փաստաբանը հավելեց, որ անձնական որեւէ թշնամանք չունի Գայանե Մանուկյանի նկատմամբ.
«Այս ամենի մեջ Գայանե Մանուկյանն ընդամենը մի ֆիգուր է։ Իր դեմ չէ Ալլա Լեւոնյանի պայքարը։ Նրանից բացի, կա Սփյուռքում բնակվող Նուբար Ասլանյան անունով մեկը, որն իր էջում պայքար է մղում հայ կանանց դեմ, այդ թվում՝ Ալլա Լեւոնյանի։ Ստելլա Աղաջանյան անունով կինը եւս հայհոյանքներով գրառումներով ինձ եւ Ալլային մեղադրում է բանակի փողերը թալանելու մեջ։ Իսկ սա արդեն ազգային անվտանգության հարց է»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում լուրեր տարածվեցին, որ Ալլա Լեւոնյանը դիմել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն եւ հայտնել, որ տեւական ժամանակ է, Facebook սոցիալական ցանցի Գայանե Մանուկյան անվամբ օգտատերը սպառնալիքներ է հնչեցնում իր հասցեին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին