Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Գարեջրի 4-րդ փառատոնը՝ Երեւանում (ֆոտո/վիդեո)

20:20, 19 օգոստոսի

Կարապի լճի հարակից տարածքում ընթանում է Երեւանի Գարեջրի 4-րդ փառատոնը: 

Երեւանի քաղաքապետարանի՝ «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում անցկացվող ամենամյա միջոցառման նպատակը հանրությանը հայկական գարեջրի առանձնահատկություններին ծանոթացնելն ու հայկական շուկայում գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերություններին մեկ հարթակի ներքո համախմբելն է: 

Փառատոնի սկզբում լարախաղաց Հովսեփ Բեգլարյանը գարեջրի բաժակներով հետաքրքիր ծրագիր ներկայացրեց, որը նկարահանվել է գերմանական ընկերության կողմից. այն ֆիլմ է պատրաստում հայկական ազգային ավադույթների մասին:

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս փառատոնին ներկա են տարբեր տարիքի գարեջրի սիրահարներ՝ Երեւանից, մարզերից եւ արտերկրից: Բացի գարեջրից՝ հավաքվածները նաեւ հնարավորություն ունեն համտեսելու խմիչքին համապատասխան ուտեստներ՝ խեցգետին, հոթ-դոգ, չիպսեր եւ չորահացեր, իսկ երաժշտական ժամանցն ապահովում են պարային համույթները:

Ի դեպ, փառատոնը շարունակվելու է մինչեւ ժամը 23:00-ն. այնպես որ, եթե սիրում եք գարեջուր, ապա շտապեք Կարապի լիճ եւ մասնակիցը դարձեք ամառային այս իրադարձությանը: Իսկ մինչ այդ՝ փառատոնի ընթացքին կարող եք հետեւել NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժի եւ տեսանյութի միջոցով:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել