Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Exclusive. բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանն ու պրոդյուսեր Էնդի Սայմոնը՝ Armenia Uncovered ֆիլմի եւ իրենց հայաստանյան արկածների մասին

13:35, 29 օգոստոսի

2018 թ-ի մարտ ամսին շնորհիվ Ավտրալիայում հայտնի լրագրող եւ պրոդյուսեր Էնդի Սայմոնի (Էնդի Սիմոնյան) եւ բրիտանահայ հայտնի կատակերգու, դերասան Գեւ Օրկյանի՝ աշխարհը կտեսնի Հայաստանի ամենահետաքրքիր ու առեղծվածային կողմերը: «Չբացահայտված Հայաստան» (Armenia Uncovered). այսպես է կոչվում Էնդի Սայմոնի նոր ֆիլմը, որի վերջին նկարահանումը տեղի ունեցավ երեկ՝ Երեւանում:

Նկարահանումից հետո Գեւն ու Էնդին NEWS.am STYLE-ին բացառիկ մանրամասներ հաղորդեցին հայրենիքի մասին նկարահանած իրենց ֆիլմի եւ հայաստանյան արկածների մասին.

««Չբացահայտված Հայաստանը»՝ ֆիլմի վերնագիրն արդեն ասում է, թե ինչի մասին է այն: Նախագծի մտահաղացումն Էնդիինն էր: Նա եկավ ինձ մոտ եւ ցույց տվեց նախագիծն ու ասաց, որ կարծում է՝ ես շատ հարմար եմ այս ֆիլմի համար: Ինքս էլ մտածում էի Հայաստանի մասին վավերագրական ֆիլմ նկարահանել: Այսպիսով՝ մենք միավորվեցինք եւ մոտ մեկ ու կես տարի աշխատեցինք այս ֆիլմի վրա: Հիմա մենք Հայաստանում ենք, ճամփորդել ենք ամբողջ երկրով՝ բացահայտելով դրա գեղեցկությունը»,-ասում է Գեւը՝ ավելացնելով, որ ֆիլմն ունի թե՛ հումորային, թե՛ էմոցիոնալ, եւ թե՛ փաստավավերագրական բնույթ.

«Մենք շատ փաստեր ենք բացահայտել, օրինակ՝ ցուցադրել ենք աշխարհում առաջին կոշիկը: Երեկ էլ եղել ենք Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում, որտեղ եղել ենք այնպիսի մի վայրում, որտեղ թույլատրված չէ լինել. տաճարի մյուս կողմում դիպչել ենք այն քարին, որն օրհնվել է Գրիգոր Լուսավորչի կողմից: Կարելի է ասել՝ մենք ամեն տեղ եղել ենք»:

«Չբացահայտված Հայաաստանը» ֆիլմի թիմը նկարահանումները սկսել է Երեւանում, բայց նրանք նաեւ մասնակցել են Ախթալայում կայացած Խորովածի համահայկական փառատոնին, այնուհետեւ եղել Լոռիում, այցելել Ջերմուկ, Արենի եւ Ստեփանակերտ:

«Հայաստանում այնքան շատ բաներ ենք տեսնում, որոնք այլ երկրներում չենք տեսնում: Այնքան ոգեւորված ենք, որ այս ամենը բացահայտում ենք աշխարհին»,-ասում է Էնդին, իսկ Գեւն՝ ավելացնում.

«Ասես, ամեն ինչ Հայաստանում լինի, անգամ ամենագեղեցիկ կանայք: Թե՛ սնունդը, թե՛ հյուրընկալությունը՝ ամեն ինչ հիասքանչ է: Ինձ համար հատուկ տեղ ունի Ստեփանակերտը, քանի որ դա հին Հայաստանի անբաժան մասն է, այն այնքան մեծ պատմություն է պարունակում: Ինձ հիացրել է Ստեփանակերտի գեղեցկությունը: Երբ գիտես, թե ինչպես է այն ավիրվել 1992-1994 թ-երի ընթացքում, ու երբ տեսնում ես, թե որքան է այն գեղեցկացել այսօր, այդ ամենը հրաշալի է: Եթե Երեւանում կան մարդիկ, որոնք դեռ չեն եղել Ստեփանակերտում, խորհուրդ կտամ գնալ եւ տեսնել այն»:

Էնդիին եւս գրավել է Հայաստանի հնադարյա պատմությունը.

«Ես այստեղ ամեն ինչ հավանում եմ: Անկեղծորեն ասեմ՝ շատ եմ սիրել Ստեփանակերտը, ինձ դուր է եկել նաեւ Ջերմուկը ու շատ ուրիշ վայրեր…Որտեղ գնում ես, մարդիկ այնքան հյուրընկալ են, ուղղակի չես կարող չսիրել այս վայրը»,-ասում է նա:

Դե, իհարկե, Գեւն ու Էնդին մի շարք արկածներ են ունեցել նկարահանումների ընթացքում: Օրինակ՝ Գեւը փորձել է մեքենա վարել, Արցախում պատրաստել է ավանդական ժենգյալով հաց, պարել է Հայաստանի պարի պետական անսամբլի հետ եւ նույնիսկ գորգ լվալու արարողության մասնակցել.

«Դե, քանի որ գորգ լվանում են միայն կանայք, Գեւը ստիպված էր փոխել իր հագուստը եւ գլխին շալ փաթաթել: Միայն այդպես նա մասնակցեց այս ավանդական արարողությանը»,-հիշում է Էնդին:

Մեր հայրենակիցներից հետաքրքրվեցինք՝ արդյոք ֆիլմում ցուցադրելու են Հայաստանի միայն դրակա՞ն կողմերը, թե՞ բախվել են նաեւ բացասական կողմերին.

«Բոլոր երկրներում էլ կան թե՛ դրական, թե՛ բացասական բաներ: Կլինեմ անկեղծ՝ Հայաստանի ամենաբացասական կողմը որոշ անհարթ  ճանապարհներն են, դրանցից բացի՝ ուրիշ ոչ մի վատ բան չենք նկատել այստեղ: Երկիրն այնքան դրական է՝ մարդիկ, քաղաքը, բակերը, հյուրասիրությունը, ուտելիքը, տեսարանը…Բայց երբեմն, երբ ավտոմեքենայով երկար ճանապարհ ես անցնում, հատկապես, երբ նստած ես հետեւի նստատեղին, ու ցանկանում ես հոգալ բնական կարիքներդ… իսկ ճանապարհն այնքան անհարթ է, էլ զուգարան գնալու կարիք էլ չի լինում»,-իրեն բնորոշ հումորի զգացումով ասում է Գեւը:

«Հայաստանում երկու տարի առաջ եմ եղել՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ: Պետք է նշեմ, որ առանձնակի փոփոխություններ չեմ նկատում: Այն որքան գեղեցիկ եղել է, նույնքան էլ մնացել է»,-հավելում է Էնդին:

«Չբացահայտված Հայաստանը» ֆիլմի թիմը բաղկացած է ոչ միայն հայերից: Աշխատակազմում նաեւ ներառված են մասնագետներ՝ Ավստրալիայից: Ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի 2018 թվականի մարտ ամսին: Այն կներկայացվի հայերեն, ֆրանսերեն, ռուսերեն եւ իսպաներեն լեզուներով:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Շուշան Շատիկյանի եւ Էնդիի Facebook-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել