Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Անկախ կնոջ վեց սկզբունք

22:11, 12 հոկտեմբերի

Ժամանակն է գործելու

Սպասել, որ իրավիճակը կհարթվի ինքն իրեն, անխոս՝ գրավիչ է, սակայն հազիվ թե արդյունքի հասնես, եթե ուղղակի ձեռքերդ ծալած նստես: Նոր աշխատանքի ես անցնում, իսկ գործատուն չի՞ շտապում զանգահարել: Զանգի՛ր ինքդ, ցույց տուր քո հետաքրքրվածությունը, նաեւ նյարդերդ կհանգստացնես: Ընկերուհիներդ ոչ մի կերպ չե՞ն կարողանում որոշել՝ ուր գնալ ուրբաթ երեկոյան: Որոշի՛ր ինքդ: Եթե չհամաձայնեն, ուրիշ ընկերակցություն գտիր այդ երեկոյի համար, օրինակ՝ անցկացրու այն սիրելիիդ հետ: Իրավիճակը վերցրու ձեռքդ եւ կզարմանաս՝ որքան արագ ամեն ինչ կհարթվի:

Մի՛ մտածիր, այլ գնահատի՛ր

Եթե քեզ հանգիստ չի տալիս միտքը, թե ինչ են մտածում քո մասին նոր ընկերությունում կամ առաջին հանդիպմանը, նշանակում է՝ քո շահերից է բխում շտկել դա: Ի վերջո, ինչո՞ւ պետք է գնահատեն միայն քեզ, դու նույնպես դրա իրավունքն ունես: Հանգստացիր, ուսումնասիրիր քո նոր ընկերոջը կամ գործընկերներիդ, միաժամանակ որոշիր՝ իսկապե՞ս նրանք քեզ հետաքրքիր են, եւ արժե՞ շարունակել շփումը:

Պատրանքներ մի՛ ստեղծիր

Եթե նույնիսկ քեզ թվացել է, որ նոր երկրպագուդ հմայված նայել է քեզ, իսկ նրա ամբողջ մարմինը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել քո նկատմամբ (իզուր չէ, որ կարդացել էիր այն հոգեբանական հոդվածը հարաբերությունների մասին), ի՞նչ իմաստ ունի դա, եթե նա մոտենալու ոչ մի փորձ չի արել եւ անգամ չի առաջարկել միասին ընթրել: Պետք չէ ուրիշներից սպասել այն, ինչ դու ես ուզում: Աշխատիր այնպես անել, որ քո տրամադրությունն ու ինքնագնահատականը կախված չլինեն ուրիշների որոշումներից:

Ի՛նքդ կառավարիր քո տրամադրությունը

Զգացմունքային կայունության գլխավոր բանալին ինքնուրույն տրամադրությունը բարձրացնելու ունակության մեջ է: Քեզ կոպտե՞լ են երթուղայինում կամ կանգառում, գրասենյակում չե՞ն գնահատել նոր հագուկապդ կամ տնօրենդ նկատողությո՞ւն է արել: Մի՛ թթվիր: Դրան հազարավոր պատճառներ կարող են լինել, հնարավոր է՝ այդ մարդկանց օրը չի ստացվել: Թույլ մի՛ տուր, որ տհաճ մանրուքները փչացնեն տրամադրությունդ, իսկ որպեսզի օգնես ինքդ քեզ պահպանել ոգեշնչումը, հիշիր հաճելի բաների մասին, որ սպասում են քեզ մոտ ապագայում, օրինակ՝ հանդիպումը սիրելիիդ հետ կամ ընկերուհիներով կինո գնալը:

Սիրի՛ր ինքդ քեզ

Ուրիշներին սեր տալով՝ մի՛ մոռացիր քո մասին: Նա, ով սիրում ու գնահատում է ինքն իրեն, գրավում է մարդկանց ուշադրությունն ու անպայման դառնում ուրիշների սիրո առարկան: Այն, թե ինչ ես մտածում ինքդ քո մասին եւ ինչպես ես վերաբերում քեզ, շատ կարեւոր է:

Թույլ մի՛ տուր քեզ նախանձի զգացում ունենալ

Ուրիշների հետ համեմատվելը բացարձակապես ձախողված ռազմավարություն է: Հիշի՛ր, որ դու՝ դու ես, իսկ շրջապատում ուրիշ մարդիկ են՝ կյանքի տարբեր հայացքներով ու հնարավորություններով: Պետք չէ կենտրոնանալ ուրիշների հաջողությունների վրա, ավելի լավ է՝ նայիր քո կյանքին եւ մտածիր՝ ինչը քեզ նրանում դուր չի գալիս:

 

Աղբյուրը՝ Kleo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել