«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչպես է ինտուիցիան հուշում՝ քո համա՞ր է, արդյոք, այդ տղամարդը

20:08, 13 հոկտեմբերի

Ֆիզիկական նախանշաններ

Թեթեւ գլխապտույտն ու թիթեռնիկները որովայնում մի բան են, իսկ սարսափելի անհարմարավետությունը եւ մարմնի դողը՝ բոլորովին այլ: Թեպետ, յուրաքանչյուր մարդ իր նախանշաններն ունի, եւ դուք պետք է զգաք ձերը, երբ ամեն ինչ այնպես չէ, ինչպես պետք է լինի:

Անհարմար եք զգում նրան ներկայացնել ձեր բարեկամներին

Մի բան է, երբ ձեր ծնողները շատ պահպանողական են, իսկ նա ոչ ֆորմալ մտածողություն ունի, բայց մեկ այլ բան է, երբ նրան թաքցնում եք անգամ ընկերուհիներից, քանի որ վախենում եք, որ նրանք ձեզ ճշմարտությունը կասեն, որը չեք ուզում լսել:

Ձեզ տհաճ է նրա հետ մարդկանց մեջ լինել

Նրա մեջ ձեզ ինչ-որ բան շփոթեցնում է, կամ դուք վախենում եք, որ նա մի բան կանի, ինչի պատճառով կամաչեք: Դուք նրան բավականաչափ արժանի չեք համարում, որ նրա կողքին լինեք բոլորի աչքի առաջ:

Դուք անընդհատ պաշտպանվում եք

Նա անընդհատ կասկածի տակ է դնում ձեր ասածները, թերագնահատում է ձեզ, եւ դուք զգում եք, որ նրան ինչ-որ բան պետք է ապացուցեք:

Դուք միշտ մեղավոր եք դուրս գալիս

Նա կարողանում է իրավիճակն այնպես շրջել, որ միշտ դուք մեղավոր դուրս գաք: Դուր չի՞ գալիս նրա պահվածքը: Նրանից է, որ դուք շատ բծախնդիր եք կամ ամեն ինչ չափազանց մոտ եք ընդունում սրտին: Եվ շուտով դուք էլ եք սկսում հավատալ դրան: Նա մանիպուլացիայի է ենթարկում ձեզ:

Դուք ձեզ նրանից վատն եք համարում

Եւ, հնարավոր է, դա նրա պահվածքի արդյունքն է: Ճիշտ մարդը պետք է ձեր վստահությունը ավելացնի, պետք է հիշեցնի, որ գնահատում է ձեզ այնպիսին, ինչպիսին կաք:

Դուք խանդում եք նրան նրա կյանքի ցանկացած կնոջ հանդեպ

Գուցե խնդիրը ձեր մեջ է, իսկ հնարավոր է նրանում, որ նա իսկապես չափազանց երկիմաստ է շփվում շրջապատի կանանց հետ: Բայց խանդն, ամեն դեպքում, ոչ մի ավ բանի չի հանգեցրել:

Նա ձեզ նյարդայնացնում է

Հնարավոր է նրանով, թե ինչպես է թունդ պաշտպանում իր քաղաքական կուսակցությանը, իսկ գուցե, ինչպես է բարձր ճպճպացնում, կամ հնարավոր է միայն իր ներկայությամբ նա ձեզ հունից հանում է:

Դուք փոխվել եք դեպի վատը

Վերոնշյալ բոլոր զգացողությունների դեպքում ո՞վ չէր փոխվի դեպի վատը: Ճիշտ տղամարդու հետ դուք պետք է ծաղկեք, պետք է ժպտաք, ոչ թե հունից դուրս գաք՝ փորձելով հասկանալ՝ ինչ է կատարվում ձեր հետ: Իսկ դուք պարզապես ճիշտ մարդու հետ չեք:

Աղբյուրը՝ soulpost.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել