Հարսանեկան նորաձեւության աշխարհում հայկական նոր անուն է հավակնում դառնալ հանրաճանաչ՝ Nina Sarkisyants: NEWS.am STYLE-ի հետ զրույցում ապրանքանիշի հիմնադիր Նինա Սարկիսյանցը պատմեց, թե ինչպես է որոշել զբաղվել հարսանյաց զգեստների դիզայնով եւ ինչպես է փորձելու հայկական անունը տարածել միջազգային շուկայում:
«Սարկիսյանց ամուսնուս ազգանունն է, նրանք արմատներով Մուշից են: Ես ծնվել եմ Վանաձորում: Իմ նախնիները Թումանյանի տոհմից են սերում: Մասնագիտությամբ մարքեթոլոգ եմ: Դեռ փոքր տարիքից գեղեցիկ զգեստներ տեսնելու համար դիտում էի պատմական ֆիլմեր, կարծես, նախապատրաստվեի ապագայում դրանք ստեղծելուն: Սակայն լուրջ չէի վերաբերվում դիզայների մասնագիտությանը, այդ իսկ պատճառով ուրիշ մասնագիտություն ընտրեցի: Սակայն զգեստների հանդեպ սերը ես միշտ եմ ունեցել: Ես հետեւում էի հայտնի դիզայներների աշխատանքներին, բայց երբեք չէի մտածի, որ կարող եմ որոշ ժամանակ անց ստեղծել իմ սեփական ապրանքանիշը, որը նույնպես հայտնի կդառնա»,- ասում է նա:
Նինա Սարկիսյանցը վեց տարի առաջ ամուսնու հետ Վորոնեժում փոքրիկ խանութ է հիմնում. ամեն ինչ սկսվում է հենց այդտեղից:
«Սրահը շատ փոքր էր, եւ մենք վաճառում էինք ոչ թանկ ապրանքանիշերի զգեստներ, բայց բավականին արագ կարողացանք գնորդներ գրավել: Ինքս մեծ բավականություն էի ստանում հարսնացուների հետ աշխատանքից, սիրում էի նրանց զուգել»:
Դիզայների խոսքով՝ կարճ ժամանակ անց Մոկսվայում մի իտալացի գործարարի հետ հանդիպումը շրջադարձային է լինում.
«Նա Միլանում ուներ զգեստների սեփական արտադրություն, եւ առաջարկեց մեզ համատեղ արտադրանք սկսել: Եվ այդպես առաջացավ սեփական ապրանքանիշը հիմնելու գաղափարը: Դժվարությունները շատ էին, քանի որ մենք սկզբում ոչ շատ թանկ զգեստների շուկան էինք վերցրել, բայց հիմա մեր առջեւ խնդիր էր դրված գրավել էլիտար, ձեռագործ զգեստների շուկան: Սկսել ենք զրոյից՝ նորաձեւության աշխարհում չունենալով ոչ մի կոնտակտ: Մեզ օգնեցին իմ մարքեթոլոգի գիտելիքներն ու ամուսնուս տնտեսագիտական գիտելիքները: Ես սկսեցի ստեղծել մեր առաջին հավաքածուն, իսկ ամուսինս զբաղվեց բրենդի առաջխաղացմամբ»,- անկեղծանում է Նինան:
Nina Sarkisyants անունը կարճ ժամանաակ անց լայն տարածում է ստանում. «Մեր առաջին իսկ հավաքածուն շատ կարճ ժամանակում վաճառվեց, եւ արդեն երկու ամսից անց մենք բացեցինք մեծ բուտիկ Վորոնեժի ամենկենտրոնական հատվածում՝ 140-ամյա հնության շենքում: Թողարկեցինք մեր առաջին հավաքածուն՝ Melitena-ն, այնուհետ մեկը մյուսի հետեւից եղան նոր հավաքածուներ՝ Сiliсia, Коmmagena, Arrata, Sofena, Erato, իսկ վերջին հավաքածուն՝ Biayna-ն կթողարկենք օրերս»:
Հարսանյաց զգեստներ ստեղծելիս Նինան առաջնորդվում է սկզբունքով՝ երբեք չկրկնօրինակել. «Մենք երբեք չենք վերցնում ուրիշի գաղափարները ոչ զգեստներ ստեղծելիս, ոչ էլ անգամ մեր հավաքածուի նկարահանումների, գովազդային արշավների դեպքում: Տարբեր դիլերներ նշում են, որ մենք ունենք մեր ուրույն ոճը, դա եվրոպական, այսպես ասած, լակոնիկ ոճն է եւ հասարակ ձեւը՝ համադրված բարդ կտորների եւ ասեղնագործության հետ»:
Ապրանքանիշը հաջողություններ է գրանցել նաեւ միջազգային շուկայում՝ Մոնակոյի արքայազների հետ բարեգործական ընթրիք, մասնակցություն Iternational New-York Bridal Fashion Week-ին, ցուցադրոթյուններ՝ Մոսկվայում, ապագայում պատրաստվում են ցուցադրվել նաեւ Միլանում:
«Մեր հարսանցուներն ամենատարբեր երկրներից են, այդ թվում եւ Հայաստանից: Մեր զգեստները վաճառվում են Իտալիայում, Օմանում, Թունիսում, այժմ բանակցություններ են տարվում Ֆրանսիայում, Լիբանանում, Իրանում վաճառքի հանելու հետ կապված»:
Այս ամենից զատ՝ Նինա Սարկիսյանցը երազում է, որպեսզի իր ապրանքանիշը, որպես հայկական անուն, տարածվի ամբողջ աշխարհում. «Ինձ ոգեշնչում է Հայաստանը, երազում եմ այստեղ էլ հիմնել իմ արտադրությունը, եւ որպես հայ դիզայներ, իսկ ես ինձ հայ դիզայներ եմ համարում, զգեստներս հայտնի դառնան ամբողջ աշխարհում»:
Nina Sarkisyants ապրանքանիշի ստեղծագործական թիմը սեպտեմբերի 19-ին կլինի Հայաստանում, որտեղ կնկարահանի գովազդային հոլովակ:
Շուշան Շատիկյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 10 օգոստոսի
ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:41, 9 օգոստոսի
«Էս խառն աշխարհում մի հաղթանակ կա՝ սիրո հաղթանակը»․ Նազենի Հովհաննիսյան (ֆոտո)23:12, 9 օգոստոսի
Վալերի Մելաձեն կարող է կորցնել Մոսկվայում գտնվող առեւտրի կենտրոնը22:37, 9 օգոստոսի
«Անիրական»․ Աննա Թովմասյանը՝ նուրբ կերպարում22:07, 9 օգոստոսի
Dior-ը մի քանի միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Ջոնի Դեփի հետ21:48, 9 օգոստոսի
«Մեծ բավականություն եմ ստանում իմ աշխատանքից»․ Աննա Դովլաթյան21:12, 9 օգոստոսի
Ի՞նչ անել, երբ քեզ ոչ պիտանի ես զգում20:43, 9 օգոստոսի
«Բնական»․ Ժաննա Վելիցյանն՝ առանց շպարի20:12, 9 օգոստոսի
Թոմ Քրուզը կնկարահանվի «Առաքելությունն անհնարին է» ստեղծողի մյուզիքլում19:46, 9 օգոստոսի
Ոճային․ Անի Խաչիկյանի նոր լուսանկարը19:12, 9 օգոստոսի
Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը կզրկվի երեխաների ապրուստավճարից18:31, 9 օգոստոսի