«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ի՞նչ ֆիլմ դիտել այսօր. «Շատ վատ աղջիկները». երբ սպանել ես մերկապարողին

18:02, 7 սեպտեմբերի

Ինչպես գիտեք՝ արտերկրում ընդունված է՝ հարսանիքից առաջ թե՛ հարսնացուն, թե՛ փեսացուն մեկ օր տրամադրում են իրենց ընկերներին՝ փորձելով վայելել ամուրի կյանքի վերջին ակնթարթները:  Ռեժիսոր Լյուսիա Անելլոյի՝ 2017 թ-ին էկրաններ բարձրացած «Շատ վատ աղջիկները»/Rough Night կատակերգությունը հենց նմանատիպ մի երեկո է ներկայացնում:

Գեղեցկուհի Ջեսիկան, որը ամբողջովին տարված է քաղաքականությամբ, կայացրել է իր կյանքի կարեւորագույն որոշումը: Նա սիրելիի բաղձալի հարցին պատասխանել է «այո», եւ արդեն պատրաստվում է սպասված հարսանիքին: Դե, իսկ նախքան հարսանյաց արարողությունը, Ջեսիկան որոշում է երեկույթ կազմակերպել՝ համախմբելով իր դպրոցական տարիների լավագույն ընկերուհիներին: Այսպիսով, աղջիկները հանդիպում են Մայամիում: Ընկերուհիները որոշում են անմոռանալի երեկույթ կազմակերպել Ջեսիկայի համար՝ նրանից թաքուն հրավիրելով նաեւ մերկապարողի: Սակայն Ջեսիկային այնքան էլ դուր չի գալիս տղայի պահվածքը, որից հետո տեղի է ունենում մի միջադեպ, ինչը դառնում է մերկապարողի մահվան պատճառ:

Խուճապի մատնված աղջիկները չգիտեն՝ ինչպես վարվել՝ զանգահարե՞լ ոստիկանություն, թե՞... Ի վերջո, հանգում են այն եզրակացության, որ չեն ցանկանում փչացնել Ջեսիկայի կարեւոր օրը եւ որոշում են ամեն կերպ ազատվել դիակից։

Երկար ու տանջալից օրվանից հետո աղջիկները հասկանում են, որ հաջողության չեն հասնի եւ վերջնական որոշում են կայացնում դիմել ոստիկանություն: Սակայն այն, ինչ տեղի է ունենում հետո, ամբողջովին փոխում է իրավիճակը: Ընկերուհիներին այցելում է եւս մեկ մերկապարող: Հարց՝ ո՞վ էր սպանված տղան, եւ ինչո՞ւ էր ներխուժել իրենց առանձնատուն... Սյուժեի ամենակարեւոր ու հետաքրքիր բացահայտումներն, իհարկե, չենք անի:)

Նշենք, որ ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Սքարլեթ Յոհանսոնը (Ջեսիկա), Քեյթ Մաքինոնը, Զոի Կրավիցը, Ջիլլիան Բելը եւ Իլանա Գլազերը:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել