Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Արցախի դրոշը, հայկական այբուբենն ու Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը»՝ Վենետիկի 74-րդ կինոփառատոնում

11:43, 9 սեպտեմբերի

Վենետիկի 74-րդ կինոփառատոնի Venice Production Bridge-ում ցուցադրվել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը։ Այս մասին NEWS.am STYLE-ին հայտնել է կինոռեժիսորը։

Ջիվան Ավետիսյանի հետ ֆիլմի ստեղծագործական կազմից Իտալիա էին ժամանել նաեւ լիտվացի պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասը, ամերիկյան թիմից՝ գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը, իսկ դերասանական կազմից՝ գլխավոր կերպար կերտած լիտվացի դերասանուհի Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն։ Ցուցադրությանը ներկա էին հասարակական, մշակութային գործիչներ, կինոոլորտի ներկայացուցիչներ, դիստրիբյուտորներ։ Ցուցադրությունը խոստումնալից էր, քանի որ հիմնական  նպատակը,  այն է՝  Իտալիայում «Վերջին բնակիչը» ֆիլմի տարածումը, դիստրիբյուցիայի կազմակերպումը, դրական արձագանք ունեցավ, որի ուղղությամբ էլ բանակցությունները շարունակվում են։ 

Ցուցադրությանը հաջորդեց կոկտեյլ երեկոն, որի ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում։ Ներկաները կիսվեցին իրենց տպավորություններով։ Ջիվան Ավետիսյանի խոսքով՝ ֆիլմը դրական արձագանքներ է ստացել. 

«Աբգարի եւ աղջկա փախուստի տեսարանում, որտեղ նրանք գիշերով ապաստան են գտնում ավերակ շինությունում, Աբգարն ու Իբրահիմը ընկերական անկեղծ զրույց  են  ունենում, նրանք խոսում են միմյանց հետ, կիսվում իրենց ապրած դժվարություններով,  խոսում կյանքի փիլիսոփայության մասին, և Աբգարն էլ այդ ժամանակ իրեն հուզող մտքերն է արտահայտում՝ «Տեսնես ազգ կա՞ որ չի կորցրել իր ծննդավայրը»։ Սա հարուցել է իտալացիների խորին զարմանքն ու կրկնակի հարգանքը դեպի հայ ազգն ու հայ ժողովուրդը,- կիսվում է Ջիվան ավետիսյանը,- Նույնիսկ այսպիսի ապրումների մեջ՝ հայն ունակ է խոսել համամարդկային արժեքների մասին, որը վեր է ամեն ինչից։ Այս մարդկային ճակատագրերի մասին պատմող ֆիլմն, իսկապես, հուզել է մեզ»,- նման ձևով իրենց կարծիքն են արտահայտել իտալացիները։

«Վենետիկի կինոփառատոնն այն եզակիներից է, որ գնահատում է արտհաուսը, կարևորում  և ընդունում  պարզ, մարդկային ճակատագրերի մասին պատմող ֆիլմերը, և պատահական չէ, որ հենց իտալական կինոփառատոնի շրջանակներում՝ նման բարձր մակարդակով՝ Վենետոյի նահանգապետ Լուկա Զայայի բարձր հովանու ներքո, «Վերջին բնակիչը» ֆիլմը հնարավորություն ունեցավ ցուցադրվելու:

Առաջին զգացողություններն աննկարագրելի են, ես երջանիկ եմ, որ իմ ֆիլմը, որը ես համարում եմ նաև հայ ժողովրդինը, կարողանում է ապրել մեր սահմաններից  դուրս և պատվով ներկայանալ այսպիսի հեղինակավոր կինոփառատոններում։ Մեծ հույս ունեմ, որ այս ցուցադրությունը խթան կհանդիսանա հայ-իտալական համագործակցության շարունակականության համար, հնարավոր կդառնա ֆիլմի դիստրիբյուցիան Իտալիայում, և այն կցուցադրվի նաև Իտալիայի կինոթատրոններում։ Սպասումները մեծ են»,- ասաց ռեժիսորը։

«Սրանք հայկական կինոյի զարգացման քայլեր են, որոնք ծառայելու են սերունդներին. տասը, տասնհինգ տարի հետո, երբ որևէ հայ կինոռեժիսոր հայտնվի հեղինակավոր մի կինոփառատոնում կամ կինոշուկայում, արդեն կլսի՝ «այո, հայկական կինեմատոգրաֆիային ծանոթ ենք, ոչ միայն լսել ենք, այլ նաև՝ տեսել և ոգեշնչվել», և ոչ թե հակառակը, որը ես լսել եմ հաճախ»,- անկեղծանում է Ջիվան Ավետիսյանը։

«Վերջին բնակիչը» ֆիլմի ստեղծագործական և դերասանական կազմի մասնակցել է նաեւ Վենետոյի նահանգապետ Լուկա Զայայի ընդունելությանը։ 

Ջիվան Ավետիսյանն իր խոսքում նշել է. «Ֆիլմը մեր մասին է․ կոնֆլիկտներն աշխարհում շատ են և այդպիսի դեպքերը կարող են պատահել երկիր մոլորակի ցանկացած անկյունում, ցանկացած ժողովրդի հետ։ Վստահ եմ՝ Վենետիկի ժողովուրդը նույնպես մեզ կհասկանա, որովհետև Վենետիկը ևս անմասն չի մնացել պատերազմներից։ Շնոհակալ եմ նահանգապետին՝ հույս և հավատ ներշնչելու համար։ Դա ոգեշնչում է, որպեսզի մենք, որպես խաղաղության մարտիկներ, կարողանանք միասնական ուժով շարունակել մեր ճանապարհը և, պատմելով Արցախի մասին, խաղաղություն քարոզենք»,- հավելեց Ջիվան Ավետիսյանը:

Ավարտին կայացել է նվերների փոխանակման արարողություն՝ ի նշան հարգանքի և բարեկամության։ Ջիվան Ավետիսյանը նահանգապետին նվիրել է գորգ՝ «Ղարաբաղ կարպետից»՝ հայերեն այբուբենի և Արարատ լեռան պատկերով։ Նա նշել է, որ այդ  գորգը ստեղծվել է այն կանանց կողմից, որոնց ամուսինները, որդիները կամ եղբայրները մասնակից են եղել պատերազմին և այսօր էլ կյանքի և ազատության կռիվ են տալիս սահմանին։ «Սա ուղակի գորգ չէ հայերեն տառերով, այլև՝ նրա մեջ ամփոփված է հայ կանանց ուժը, էներգիան, նվիրումը, հաղթանակի, ազատության և խաղաղության ձգտումը։ Այս գորգի մեջ կա կյանք՝ ստեղծված այդ կանանց աշխատանքով»,- ասել է Ջ. Ավետիսյանը։

 

Հայկական պատվիրակությունը նաեւ մամուլի ասուլիս է կազմակերպել Վենետիկում, որի ընթացքում նորություններ է հայտել ֆիլմասերներին։ Մասնավորապես, «ARTsakh Arts and Cultural Foundation-ի նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 15-ից «Վերջին բնակիչը»  ֆիլմը Ամերիկայում մեծ էկրանին կլինի՝ ցուցադրվելով Լոս Անջելեսի Pacific Theaters-ում։ 

Ի դեպ, Ջիվան Ավետիսյանը նոր ֆիլմ է նկարահանում՝ «Դրախտի դարպասը»: «Մեծ հույս ունենք, որ պատիվ կունենանք այս ֆիլմը նույնպես ցուցադրելու Իտալիայում,- ասել է նա՝ ընդգծելով,- Երջանիկ կլինեմ, եթե հայ-իտալական հոգևոր-մշակութային դարավոր հարաբերությունների պատմության մեջ ես ևս իմ փոքրիկ ներդրումն ունենամ՝ ի շահ արվեստի, ի շահ համագործակցության»։

«Վերջին բնակիչը» ֆիլմը նկարահանվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Այն ստեղծվել է 2016թ.-ին, միջազգային համագործակցության արդյունքում՝ «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» փրոդաքշն հաուսի կողմից, աջակցությամբ՝ շվեդական «Apricot Stone», ամերիկյան «Alpha Dogs, INQ» և «Mօsaics Art & Cultural Foundation» ընկերությունների և Լիբանանի պետական համալսարանի: Նկարահանումները տեղի են ունեցել 2015թ.-ին՝ Արցախում, ռեժիսորի հայրենի Խաչմաչ գյուղում։ Դերասանական կազմում, հայ սիրված մի շարք դերասանների հետ միասին, ընդգրկվել են նաև համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Կոմպոզիտորը աշխարհահռչակ «System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն է։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել