Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Exclusive. Ո՞ւմ է նվիրված Անդրեի նոր տեսահոլովակն ու ովքե՞ր են գլխավոր հերոսները (ֆոտո/վիդեո)

12:15, 11 սեպտեմբերի

«Պապ ջան»՝ այսպես  է կոչվում Անդրեի նոր երգը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակը երգիչը շատ շուտով կհանձնի հանդիսատեսի  դատին: Երգը հեղինակել են Ավետ Բարսեղյանն ու Մանե Հակոբյանը, գործիքավորումը կատարել է Վահան Նահապետյանը, տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է, իսկ երգի ու տեսահոլովակի պրոդյուսինգով զբաղվել է երգչի քույրը՝ պրոդյուսեր Անուշ Հովնանյանը.

«Սա ուղղակի հերթական տեսահոլովակը չէ: Այն իր սյուժետային լուծումներով ավելի շատ ֆիլմ է հիշեցնում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով իր նոր աշխատանքին, նշեց Անդրեն՝ տեղեկացնելով, որ այս շրջանում եւս 3 տեսահոլովակ է նկարահանել, սակայն առաջնահերթ նախատեսում է «Պապ ջան» երգի եւ տեսահոլովակի պրեմիերան.

«Երգը շատ հուզիչ է եւ զգացմունքային, իսկ տեսահոլովակն էլ ավելի է լրացնում երգի խոսքերն ու երաժշտությունը՝ ամբողջովին ներկայացնելով դրա իմաստը: Ռեժիսոր Հրանտ Մովսիսյանն ու ողջ դերասանական կազմն ամեն ինչ արել են, որ տեսահոլովակն իր հուզականությամբ չզիջի երգին: Այս ստեղծագործությունը մեր կյանքի լավագույն ընկերոջ, կարեւորագույն մարդու՝ հոր մասին է, եւ ես համոզված եմ՝ այն կդիպչի բոլորի սրտերին: Ի դեպ, գլխավոր դերերում հանդես են եկել սիրված դերասաններ Շանթ Հովհաննիսյանն ու Նարինե Գրիգորյանը, որոնց հետ աշխատելը մեծագույն հաճույք էր»:

Անդրեի տեսահոլովակում հեռուստադիտողը կտեսնի նաեւ երգչի 5-ամյա զարմուհուն՝ Վիկտորիային. սա, ի դեպ, նկարահանվելու նրա առաջին փորձը չէ.

«2012 թ-ին Հրանտ Մովսիսյանը Վիկտորիային նկարահանել էր «Իմ սրտի մայրաքաղաք» երգի տեսահոլովակում:  Այն ժամանակ նա փոքրիկ էր՝ 6 ամսական: Երբ այս տեսահոլովակի համար քասթինգ հայտարարեցինք, Հրանտն առաջարկեց Վիկայի թեկնածությունը, ասաց, որ նա կերպարային առումով շատ համապատասխան կլինի: Մի քանի հանդիպումներից հետո նրա մասնակցությունը վերջնականապես հաստատվեց»,-ասաց Անդրեն՝ հավելելով, որ Վիկան նկարահանման հրապարակում շատ անկաշկանդ էր.

«Հրանտի եւ օպերատոր Սուրեն Թադեւոսյանի բոլոր հրահանգները նա պատրաստակամ կատարում էր: Լրիվ դերի մեջ էր: Միայն առաջին օրն էր ամաչում տեսահոլովակում իր հայրիկի դերակատար՝ ՀՀ  վաստակավոր արտիստ Շանթ Հովհաննիսյանից, բայց նկարահանման հաջորդ 2 օրերի ընթացքում արդեն մերվել էր իր ամբողջ «ընտանիքի» հետ :) Քասթինգներից սկսած՝ ասում էր. «գնում եմ գործի» :): Նկարահանումներից հետո ամեն օր ասում էր. «Ուզում եմ գնամ նկարահանումների»»:

Երկար տարիներ հայկական շոու-բիզնեսում իր դիրքերը պահպանած երգչից հետաքրքրվեցինք՝ արդյոք դեմ չի՞ լինի, եթե զարմուհին որոշի շարունակել դերասանուհի դառնալու իր ուղին.

«Եթե նա ցանկություն ունենա, եւ նրա ծնողներն էլ դեմ չլինեն դրան, ապա ես էլ դեմ չեմ լինի դերասանուհի դառնալու նրա որոշմանը: Ամեն դեպքում, նկարահանման հրապարակում հաճախ եմ երեխաների հետ աշխատել, ու պետք է նշեմ, որ միշտ բարդ  է եղել...Այս անգամ ես չեմ խառնվել. նա ինքնուրույն էր աշխատում ռեժիսորի եւ մյուսների հետ: Բոլորին շատ էր սիրել, որովհետեւ բոլորն էլ պրոֆեսիոնալ են եւ տաղանդավոր»:

Ի դեպ, Անդրեն NEWS.am STYLE-ին տրամադրեց նաեւ բացառիկ լուսանկարներ՝ նկարահանման հրապարակից:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել