Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Սպասելիքներս մեծ են». Սյուզաննա Մելքոնյանը՝ «Նոր Ալիք»-ում սպասվելիք ելույթի, ֆավորիտների եւ Էռնայի մասին (ֆոտո/վիդեո)

12:15, 12 սեպտեմբերի

«Նոր Ալիք 2017»-ի հայաստանյան ներկայացուցիչներ Սյուզաննա Մելքոնյանն ու Էռնա Միրզոյանը շարունակում են պահպանել իրենց առաջատար դիրքերը մրցույթում: Մրցութային երկու օրերի տվյալներով ՝ Էռնան առաջին հորիզոնականն է կիսում Ուզբեկստանի ներկայացուցչի՝ Սարդոր Միլանոյի հետ, իսկ Սյուզաննա Մելքոնյանն այս պահի դրությամբ 4-րդ հորիզոնականում է եւ ընդամենը 5 միավորով է զիջում առաջատարներին:

Այս օրերին երկու երգչուիներն էլ բավականին խիտ գրաֆիկով են աշխատում, այնուամենայնիվ NEWS.am STYLE-ին հաջողվեց զրուցել Սյուզաննա Մենքոնյանի հետ եւ պարզել, թե ինչ տպավորություններ ունի մրցութային օրերից եւ ինչ է ակնկալում իր առաջիկա ելույթից: Սյուզաննան խոսեց նաեւ մրցույթում իր ֆավորիտի եւ Էռնայի մասին:

«Հրաշալի տպավորություններ ունեմ: Առաջին մրցութային օրը հանդես եկա երկրորդ համարի ներքո: Այս տեսակ մրցույթում հենց սկզբից հանդես գալը խայտառակ դժվար է՝ խայտառակ բառի բուն իմաստով, որովհետեւ, ինչպես գիտեք, համերգը երկու հատվածից է  բաղկացած՝ աստղերի ելույթներից եւ մրցութային: Ես ինքս կուլիսներում չհասկացա, թե երբ ավարտվեց այդ առաջին հատվածը, ու միանգամից հայտնվեցի բեմում: Տպավորություններս շատ-շատ խառն են: Պետք է խոստովանեմ, որ առաջին մի քանի նոտաների ժամանակ ահավոր հուզված էի, որովհետեւ տարիների ու ամիսների կուտակած աշխատանքը բեմում տեսնում էի, բայց միաժամանակ հասկանում, որ պետք է հավաքվել ու երգել լավ: Այդ մի քանի վայրկյանները եղան լարված, բայց հետո սկսեցի կատարել, սկսեցի զգալ բեմը, ժյուրիին... ընթացքում նայում էի իրենց եւ տեսնում  նրանց լավ հայացքներն ու  զգում ջերմությունը: Պետք է խոստովանեմ, որ առաջին մրցութային օրը չէի սպասում որեւէ 10 գնահատականի, բայց ես հասկանում եմ, որ սա մրցույթ է եւ ամեն բան այստեղ հնարավոր է, հատկապես նման հարթակում»,-ասում է երգչուհին, որը երկրորդ մրցութային օրը կատարեց Առնո Բաբաջանյանի «Твои Следы» ստեղծագործությունը, մինչդեռ ի սկզբանե Սյուզաննան պետք է կատարեր «Ապրելու ապրիլ» երգը.

«Ինչ վերաբերում է երկրորդ մրցութային օրվան, պետք է ասեմ, որ ինձ համար իսկապես շատ դժվար էր, որովհետեւ ամիսներ շարունակ դու պատրաստում ես մի երգ, պարապում ես այդ երգը, բայց գալիս ես այստեղ ու փոխում են քո երգը, ու  հաշված ժամերի ընթացքում դու պետք է կարողանաս այսպիսի հարթակում ներկայացնելու համար պատրաստես այդ երգը: Բայց սա խոսում է նրա մասին, որ դու իսկապես պետք է լինես պրոֆեսիոնալ, որպեսզի կարողանաս այդ ամենը հաղթահարել, եւ կարծես թե դա ստացվեց, որովհետեւ գնահատականները շարունակում էին շատ բարձր մնալ: Երկրորդ օրն էլ ավելի հավաքված եմ եղել, բեմին սովոր էի, ամեն ինչին սովոր էի. ես ուղղակի բեմից խոսում էի: Ինձ համար մեծ պատիվ էր կատարել Առնո Բաբաջանյանի երգն այդ բեմից»,-նշեց Սյուզաննան՝ հավելելով, որ մեծ սպասելիքներ ունի վերջին մրցութային օրվանից:

«Երրորդ մրցութային օրվա հետ կապված ե՛ւ կերպարային, ե՛ւ երգի, ե՛ւ ժանրի, ե՛ւ ամեն ինչի հետ կապված բոլորովին այլ պատկեր է լինելու, լիրիկիական վիճակից դուրս վիճակ է լինելու՝ ավելի էներգետիկ: Սպասելիքներս մեծ են, որովհետեւ, հավատացեք, այս 2 օրերի արդյունքները դեռ  քիչ են որեւէ վերջնական եզրակացություն անելու համար: Այս երգը շատ եմ սիրում. ինձ համար գրված երգ է: Այստեղ փորձերի ժամանակ էլ մարդկանց մոտ տպավորվում էին նոտաները, նրանք հավանում էին երգը, եւ ես հուսով եմ՝ այն բեմից էլ գեղեցիկ կհնչի»:

Ինչ վերաբերում է մրցակիցներին՝ երգչուհին նշում է.

«Ի սկզբանե ասել եմ, որ մրցույթում ինձ համար միակ մրցակիցը Սարդոր Միլանոն է, որին շատ եմ գնահատում: Դաստիարակված տղա է, ինչը շատ կարեւոր է արտիստի համար: Որքան էլ, որ մարդը տաղանդավոր լինի, ինձ համար շատ կարեւոր է մարդու ներքին կուլտուրան: Այս երկու շաբաթների ընթացքում նրա հետ պարբերաբար շփվում եմ եւ տեսնում դա, ինչը երեւում է նաեւ բեմի վրա: Ինձ համար միակ ու անփոխարինելի մրցակիցը Սարդորն է, իսկ Էռնային միմիայն հաջողություն եմ մաղթում ու հպարտանում, որ ինքն իմ հայրենակիցն է»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել