Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ծնվել է բրիտանացի հայտնի երգչուհի եւ երգահան Էմմի Ուայնհաուսը: Էմմին կդառնար 34 տարեկան...
Երգչուհին հայտնի է իր յուրահատուկ վոկալով եւ ժանրային միքսերով: Ուայնհաուսի առաջին ալբոմը, որը կոչվում է Frank, Բրիտանիայում մեծ արձագանք ստացավ, իսկ Back to Black ալբոմը արժանացել է միանգամից հինգ «Գրեմմի» մրցանակի:
Ցավոք, ինչպես շատ հաջողակ հայտնիներ, Էմմին եւս ունեցել է կախվածություն թմրանյութերից եւ ալկոհոլից:
Երգչուհին մահացել է 2011 թ-ի հուլիսի 23-ին՝ 28 տարեկան հասակում: Մահվան պատճառ է դարձել ալկոհոլային թունավորումը: Ուայնհաուսի յուրօրինակ ձեռագիրն ու հիթերը, սակայն, կապրեն դեռ երկար տարիներ:
Այսօր ներկայացնում ենք երգչուհու հայտնի մեջբերումներից մի քանիսը:
«Ես ամեն օր եմ սիրահարվում, բայց ոչ թե մարդկանց, այլ իրավիճակիներին»:
«Կյանքը կարճ է, ամեն ինչ էլ կարող է պատահել, ու սովորաբար հենց այդպես էլ լինում է: Դրա համար ժամանակ չկա նստել ու մտածել բոլոր «եթե»-ների, «իսկ»-երի ու «բայց»-երի մասին»:
«Ամեն վատ իրավիճակ առիթ է դառնում ստեղծելու որեւէ երգ»:
«Ես երաժիշտ եմ, այդ պատճառով էլ ես այնքան էլ լավ չեմ կարողանում լուսանկարվել, ինչպես մոդելները»:
«Իմաստ չեմ գտնում ճշմարտության փոխարեն այլ բաներ խոսելու մեջ»:
«Չէի ասի, թե ֆեմինիստ եմ, բայց տանել չեմ կարողանում այն աղջիկներին, որոնք ձեւացնում են, թե հիմար են, միայն որովհետեւ այդպես ավելի հեշտ է»:
«16 տարեկանից զգում եմ, որ սեւ ամպեր են կուտակվել գլխիս վրա»:
«Ես ամենաերջանիկն եմ լինում, երբ ընտանիքս կողքիս է»:
«Այո, ես իսկապես տառապում եմ դեպրեսիայով, բայց կարծում եմ՝ դա զարմանալի չէ, շատ մարդիկ են տառապում դրանով»:
«Ես միշտ գրում եմ այն երեւույթների մասին, որոնք զգացել եմ, որոնց միջով անցել եմ: Երբ դրանք վերածում եմ երգի ու երգում, ինձ ավելի հանգիստ եմ զգում»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)