Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Հրաշալի է հյուրընկալվել մի ազգի, որը դարեր ի վեր պահպանում է նույն ավանդույթները». Լու Բեգան՝ երեւանյան համերգի եւ Հայաստանի մասին

13:01, 17 սեպտեմբերի

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, Երեւանում առաջին անգամ անցկացվեց Yerevan Music Night երաժշտական միջոցառումը, որի ընթացքում հավաքվածներին տոնական տրամադրություն պարգեւեցին հայ երգարվեստի հայտնիներից շատերը, իսկ երեկոյի վերջում հայ երաժշտասերներին անակնկալ էր սպասվում՝  բեմում հայտնվեց նույն ինքը՝ աշխարհահռչակ երգիչ Լու Բեգան: Երգիչը կատարեց իր երգացանկի ամենահայտնի հիթերը, այդ թվում՝ Mambo No. 5-ն ու I Got a Girl-ը: Իսկ համերգից հետո երաժիշտն իր տպավորություններով կիսվեց լրագրողների հետ.

«Հրաշալի է այստեղ գտնվելը: Ինձ դուր է գալիս այստեղի կլիման, մարդիկ, այսպիսով՝ ես ինձ շատ լավ եմ զգում: Չնայած թռիչքս շատ ծանր էր եւ հոգնեցուցիչ, այստեղ գտնվելն ինձ դուր է գալիս: Ոչինչ չեմ հասցրել տեսնել: Երեկոյան 20:30-ին եմ ժամանել Երեւան եւ օդանավակայանից միանգամից եկել եմ համերգի վայր: Բայց դա ինձ համար նշանակություն չունի, դա իմ աշխատանքի մի մասն է կազմում, ես շատ լավ գիտեի, թե ինչպես եմ այստեղ հասնելու, բայց ինձ համար սա հիասքանչ առիթ է»,-NEWS.am STYLE-ի հարցին ի պատասխան նշեց երգիչը: Նա նաեւ լրագրողներին խոստովանեց, որ հայերեն երգեր դեռեւս չգիտի, բայց հաջորդ համերգի համար անպայման կփորձի սովորել.

«Հայաստանում եմ արդեն երկրորդ անգամ: Մեր նախորդ բաժանումից հետո իմ կյանքում շատ բաներ են փոխվել: Ուրախ եմ, որ կրկին առիթ ունեցա լինել Երեւանում, կանգնել այդ բեմի վրա: Ինձ դուր է գալիս ձեր երկրի պատմությունը, հնությունը: Ինձ համար Հայաստանն ամենահետաքրքիր ազգություններից է: Նկատեք՝ ես չեմ ասում երկիր, ես ասում եմ ազգ, քանի որ դուք, իսկապես, ազգ եք, իսկ ազգ նշանակում է էթնոս: Ձեր հետեւում այնքան մեծ պատմություն կա, այնպես որ՝ ես մեծ հետաքրքրությամբ վերադարձա այստեղ: Հատկապես, երբ տեսնում ենք, թե որքան խենթ է դարձել այս աշխարհը, հրաշալի է հյուրընկալվել մի ազգի, որը դարեր ի վեր պահպանում է նույն ավանդույթները: Դուք ժամանակակից ու ազգային կյանքի խառնուրդ եք ներկայացնում»,-ավելացրեց նա:

Լրագրողների հարցին, թե ում է համարում Հայաստանի ամենաազդեցիկ մարդը, Բեգան պատասխանեց.

«Ինձ համար, առհասարակ, աշխարհի ամենաազդեցիկ մարդը միշտ էլ եղել ու մնում է Հիսուս Քրիստոսը: Այո, գիտեմ՝ Քրիստոսը հայ չէ, բայց Հայաստանն առաջին ազգն է, որն ընդունել է Քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն: Մարդիկ մոռացել են, որ հիմքը շատ կարեւոր է: Եթե դու ճիշտ հիմք չունենաս, դու երբեք օրհնված չես լինի: Ես հուսով եմ՝ հայ երիտասարդներն էլ են Քրիստոսին իրական համարում եւ տարիներ շարունակ պահում են այդ գիտակցումը»:

Ի դեպ, երգիչը շատ շուտով ներկայացնելու է նոր նախագիծ.

«Հոկտեմբերի վերջին համացանցում հասանելի կլինի իմ նոր վավերագրական ֆիլմը: Այն շատ բաների մասին է, առաջնահերթ՝ Եվրոպայի վերակառուցման, քանի որ ինչպես արդեն նշեցի, աշխարհը խենթացել է, եւ եթե մենք քայլեր չձեռնարկենք, երկար չենք գոյատեւի: Մեր առջեւ արդեն կան Հյուսիսային Կորեայի, Սիրիայի պատմությունները, երկրաշարժեր, փոթորիկներ՝ սրանք պարզապես բնական աղետներ չեն, սրանք ավելի խորը նշանակություն ունեն: Կարծում եմ՝ մարդիկ հետաքրքրությամբ կդիտեն այն: Ի դեպ, այդ ֆիլմում նաեւ կտեսնեք, թե ինչպես եմ երգում կնոջս հետ»,-եզրափակեց երաժիշտը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Շուշան Շատիկյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել