Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Kingsman. Ոսկե մատանի». սեքս, թմրանյութեր, էքշն

15:13, 21 սեպտեմբերի

Ձեր հաճույքը չեմ փչացնի, եթե Marvel-ի տիեզերքի երկրպագուն եք: Երեկ Cinemastar կինոդահլիճի բազմոցին թիկնած ես 3D ակնոցով հետեւում էի Մեթյու Վոնի աշխատանքին, որը դեռեւս 2 օր առաջ ժապավենի բոլոր դերասան հերոսներին բերման էր ենթարկել Լոնդոնում կայացած պրեմիերային, որին նա ներկայացավ իր գեղեցկուհի կնոջ՝ Կլաուդիա Շիֆերի հետ:

Սյուժեն նկարագրելու կարիք հաստատապես չկա, քանի որ այսօր արդեն կինոնկարի երկրպագուները, որոնք սիրելի են դարձել առաջին մասից, կվայելեն «Քինգսման» հատուկ գործակալների նոր սերիայի 2,5 ժամանոց ռիթմը: Էգսին, Մերլինը եւ Ռոքսին կպատրաստվեն այցելել ԱՄՆ-ից իրենց գործընկերներին՝ Statesman կազմակերպության անդամներին, այն բանից հետո, երբ Kingsman-ի կենտրոնակայանը կործանվեց Փոփփիի չարամիտ սրիկայական թմրաառեւտրի հետեւանքով:

Մեր տրամադրության ներքո ամեն ինչ կա, ինչն անհրաժեշտ է ուղեղն անջատելու եւ վայելելու հետապնդումները, ծեծկռտուքները, հատուկ էֆեկտները եւ հատկապես Ջուլիանա Մուրի, Քոլլին Ֆերթի, գլխավոր հերոս Թերոն Էջերթոնի, Ջեֆ Բրիջեսի, Չենինգ Տատումի, Հոլլի Բերիի, Մարկ Սթրոնգի, գրողը տանի՝ Էլթոն Ջոնի (ֆիլմում ընդհանրապես զիլ են իր մասին նրա կատակները) խաղը, իսկ առանձնապես լավ խաղաց Պեդրո Պասկալը («Գահերի խաղը», «Նարկո»), հատուկ ուշադրություն դարձրեք նրան: Գլխավորն այն է, որ մշտական սպանությունները հերթագայվում են լավ հումորով, իսկ ավարտին նույնիսկ ԱՄՆ նախագահին ձեռնաշղթաներով են կաշկանդում, սակայն սյուժեի մասին այլեւս ոչ մի խոսք…


Չենինգ Տատումը՝ կնոջ հետ

Հոլի Բերի


Ջուլիանա Մուր


Քոլին Ֆերտ


Քոլին եւ Ջուլիանա


Թերոն Էջերոն

Ջեֆ Բրիջես

Ես, իհարկե, կդիտեի «вДудь» շոուն Youtube-ով, սակայն այս ֆիլմը երաշխավորում է ձեր ողեղի թուլացումը: Ավելի ճիշտ՝ կինոնկարի դիտումից դրական տրամադրությամբ կհեռանաք:
Ի դեպ, ֆիլմում մեծ տեղ է զբաղեցնում թմրանյութերի օրինականացման քարոզչությունը, ինչպես եւ հակաքարոզչությունը, եւ 2 անգամ մտածեք կինոդիտմանը երեխայի հետ գնալոց առաջ, չնայած ժապավենը 18+-ի համար է:

Մի խոսքով՝ NEWS.am STYLE-ի գնահատականն այսպիսն է՝ եթե այսպիսի ժանրի ֆիլմի երկրպագու եք, գնեք փոփ քորն, որեւէ հյութ, եւ հաճելի երեկոն ապահովված է:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել