Ձեր հաճույքը չեմ փչացնի, եթե Marvel-ի տիեզերքի երկրպագուն եք: Երեկ Cinemastar կինոդահլիճի բազմոցին թիկնած ես 3D ակնոցով հետեւում էի Մեթյու Վոնի աշխատանքին, որը դեռեւս 2 օր առաջ ժապավենի բոլոր դերասան հերոսներին բերման էր ենթարկել Լոնդոնում կայացած պրեմիերային, որին նա ներկայացավ իր գեղեցկուհի կնոջ՝ Կլաուդիա Շիֆերի հետ:
Սյուժեն նկարագրելու կարիք հաստատապես չկա, քանի որ այսօր արդեն կինոնկարի երկրպագուները, որոնք սիրելի են դարձել առաջին մասից, կվայելեն «Քինգսման» հատուկ գործակալների նոր սերիայի 2,5 ժամանոց ռիթմը: Էգսին, Մերլինը եւ Ռոքսին կպատրաստվեն այցելել ԱՄՆ-ից իրենց գործընկերներին՝ Statesman կազմակերպության անդամներին, այն բանից հետո, երբ Kingsman-ի կենտրոնակայանը կործանվեց Փոփփիի չարամիտ սրիկայական թմրաառեւտրի հետեւանքով:
Մեր տրամադրության ներքո ամեն ինչ կա, ինչն անհրաժեշտ է ուղեղն անջատելու եւ վայելելու հետապնդումները, ծեծկռտուքները, հատուկ էֆեկտները եւ հատկապես Ջուլիանա Մուրի, Քոլլին Ֆերթի, գլխավոր հերոս Թերոն Էջերթոնի, Ջեֆ Բրիջեսի, Չենինգ Տատումի, Հոլլի Բերիի, Մարկ Սթրոնգի, գրողը տանի՝ Էլթոն Ջոնի (ֆիլմում ընդհանրապես զիլ են իր մասին նրա կատակները) խաղը, իսկ առանձնապես լավ խաղաց Պեդրո Պասկալը («Գահերի խաղը», «Նարկո»), հատուկ ուշադրություն դարձրեք նրան: Գլխավորն այն է, որ մշտական սպանությունները հերթագայվում են լավ հումորով, իսկ ավարտին նույնիսկ ԱՄՆ նախագահին ձեռնաշղթաներով են կաշկանդում, սակայն սյուժեի մասին այլեւս ոչ մի խոսք…
Չենինգ Տատումը՝ կնոջ հետ
Հոլի Բերի
Ջուլիանա Մուր
Քոլին Ֆերտ
Քոլին եւ Ջուլիանա
Թերոն Էջերոն
Ջեֆ Բրիջես
Ես, իհարկե, կդիտեի «вДудь» շոուն Youtube-ով, սակայն այս ֆիլմը երաշխավորում է ձեր ողեղի թուլացումը: Ավելի ճիշտ՝ կինոնկարի դիտումից դրական տրամադրությամբ կհեռանաք:
Ի դեպ, ֆիլմում մեծ տեղ է զբաղեցնում թմրանյութերի օրինականացման քարոզչությունը, ինչպես եւ հակաքարոզչությունը, եւ 2 անգամ մտածեք կինոդիտմանը երեխայի հետ գնալոց առաջ, չնայած ժապավենը 18+-ի համար է:
Մի խոսքով՝ NEWS.am STYLE-ի գնահատականն այսպիսն է՝ եթե այսպիսի ժանրի ֆիլմի երկրպագու եք, գնեք փոփ քորն, որեւէ հյութ, եւ հաճելի երեկոն ապահովված է:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից