Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Ես պարսկերեն երգել եմ նպատակային». Ռուբեն Մաթեւոսյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի պարսկերեն կատարման մասին

11:41, 21 սեպտեմբերի

«Ես պարսկերեն երգել եմ նպատակային»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով Լիլիթ Հովհաննիսյանի կողմից իր պարսկերեն կատարումը համացանցում տեղադրելուն եւ դրա շուրջ ծավալված քննարկումներին, ասաց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանը:

Նրա խոսքով՝ Իրանում համերգային շրջագայության ընթացքում նա որոշել է պարսկերեն երգ կատարել՝ որպես հարգանքի նշան.

«Ես շրջագայություն եմ ունեցել Իրանում եւ, իբրեւ հայ երգիչ, ես պարտավոր էի իմ ծրագրում ունենալ նաեւ այն երկրի մեղեդին, երգը, որը գրակաբաց ընդունել է իմ հայրենակիցներին եւ այդքան տարի ոչ թե պարզապես տեղ է տվել, այլ մեծ հարգանք է մատուցել: Եվ, վերաջպես, նրանք մեր հարեւաններն են եւ բարի հարեւաններն են, լուսավոր միակ ճանապարհը՝ փակ ժամանակ: Դա հարգանքի նշան է եղել եւ իմ վերաբերմունքը նրանց հանդեպ: Ես ոչ թե համարձակվեցի, այլ իմ պարտքը համարեցի հնչեցնել պարսկերեն երգ»,- ասաց նա՝ հավելելով, որ կատարել է բավականին բարդ երգ եւ դրա համար Հայաստանում արժանացել ոսկե մեդալի:

Ինչ վերաբերվում է Լիլիթ Հովհաննիսյանի պարսկերեն կատարմանը, ապա պարոն Մաթեւոսյանը չի լսել այն, ուստի չի կարող որեւէ բան ասել.

«Եթե լսած լինեի, եւ այն լավը լիներ, կոգեւորեի, եթե վատը լիներ, կասեի՝ գործ չունես, բայց քանի որ չեմ լսել, իրավունք չունեմ որեւէ կարծիք հայտնել»:

Հիշեցնենք, որ վերջերս Լիլիթ Հովհաննիսյանն իր Facebook-յան էջում հայտնել էր, որ բազմաթիվ նամակներ է ստանում իր իրանցի երկրպագուներից՝ խնդրանքով, որ պարսկերեն երգ կատարի: Երգչուհին որոշել է չմերժել երկրպագուներին, սակայն մինչ այդ «նախապատրաստել է» հայ հանրությանն իր պարսկերեն երգին՝ իր էջում հրապարակելով Ռուբեն Մաթեւոսյանի պարսկերեն կատարումը:

«Շատ մեծանուն հայ երգիչներ (Ռուբեն Մաթևոսյան, Օֆելյա Համբարձումյան եւ այլք) երգացանկում միշտ ունեցել են պարսկերեն երգեր: Պարսիկ երգիչները նույնպես շատ անգամներ կատարել են հայկական երգեր… եւ դա հրաշալի է»,- գրել էր Լիլիթը:

Շուշան Շատիկյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել