Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Exclusive. «Ճիշտ պահն եմ փորձում որսալ». «Եվրատեսիլ 2017»-ի մասնակից Հովիգը՝ իր նորությունների մասին

11:22, 22 սեպտեմբերի

«Եվրատեսիլ 2017»-ում Կիպրոսը ներկայացրած մեր հայրենակից  ովիգը (Հովիգ Դեմիրճյան) օրերս ներկայացրել է եվրատեսիլյան Gravity երգի նոր տարբերակը: Այն ակուստիկ ոճում է, իսկ տեսահոլովակի մտահղացումը երգչինն է: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Հովիգը խոսել է Gravity երգի նոր տարբերակի եւ Հայաստանում մենահամերգ  ունենալու ցանկության մասին.

«Առաջին անգամ Gravity երգի ակուստիկ տարբերակը կատարել եմ Նիդերլանդներում՝ «Եվրատեսիլի» պրոմո-շրջագայության ժամանակ: Այս ամառ շատ եմ այն կատարել իմ համերգային ծրագրերի ընթացքում, եւ այս տարբերակն ինձ աստիճանաբար սկսեց շատ-շատ դուր գալ: Այդպիսով՝ որոշեցի նոր գործիքավորում կատարել ու ձայնագրել այդ տարբերակը: Պետք է նշեմ, որ շատ ոգեւորված եմ այս նախագծի համար, որովհետեւ ամբողջ տեսահոլովակն ինքնուրույն եմ պատրաստել: Սա իմ առաջին փորձն էր այդ ոլորտում, եւ ես իսկապես ուրախ եմ, որ այն մարդկանց դուր եկավ»,-ասում է երգիչը՝ նշելով, որ տվյալ երգն իր կյանքի ամենակարեւոր շրջաններից մեկի հետ է կապված, ինչի պատճառով էլ նրա սրտին մոտ են թե՛ օրիգինիալ, թե՛ ակուստիկ տարբերակները.

«Երբ ես ինչ-որ բանից ազդված եմ լինում, ինձ ավելի դուր է գալիս ակուստիկ տարբերակը, քանի որ կարծում եմ՝ այն ավելի անձնական է եւ ականջին հաճելի՝ առանց շատ գործիքների, որոնք առկա են օրիգինալ տարբերակում: Այնուամենայնիվ, օրիգինալ տարբերակն ինձ ուժ է տալիս: Կարծում եմ՝ եթե մարդկանց դուր է գալիս երգի օրիգինալ տարբերակը, նրանք հաստատ կհավանեն այն նաեւ ակուստիկ ոճում»:

Հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ արդյունք կգրանցեր Հովիգը, եթե «Եվրատեսիլ»-ում ներկայանար երգի երկրորդ տարբերակով.

«Երբեք չեմ մտածել այդ հարցի շուրջ. եթե անգամ հիմա ընտրելու հնարավորություն ունենայի, էլի կընտրեի առաջին տարբերակը: Այն ավելի հզոր է եւ ավելի մոտ «Եվրատեսիլի» ոճին»,-ասում է նա:

Հովիգի համար այս ամառը բավականին բուռն է եղել. «Եվրատեսիլ»-ից հետո երգիչը համերգային շրջագայություններով հանդես է եկել տարբեր երկրներում.

«Ես սիրում եմ ելույթներ ունենալ, եւ ինձ մոտ ստացվել է համատեղել համերգային ծրագրերն ու ճամփորդելը: Ես հաջողակ եմ այն առումով, որ ապրում եմ Կիպրոսում, որտեղ 20 րոպում կարող ես հայտնվել լողափին»:

Ի դեպ, երգչին նաեւ հիշեցրեցինք, որ մեզ հետ նախորդ հարցազրույցներից մեկի ժամանակ նա ցանկություն էր հայտնել ամռան ընթացքում համերգային ծրագրով լինել Հայաստանում.

«Հուսով եմ՝ շատ շուտով կվերադառնամ համերգային ծրագրով: Դրա համար պարզապես ճիշտ պահն եմ փորձում որսալ: Հուսով եմ՝ շատ շուտով դա կստացվի. դուք առաջինը կիմանաք իմ ծրագրերի մասին»,-խոստացավ Հովիգը:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել