Երգչուհի Սիլվա Հակոբյանին վերջին շրջանում ոչ այնքան հաճախ ենք տեսնում հայկական հեռուստաեթերում կամ աստղային միջոցառումների ժամանակ. պատճառն, ըստ Սիլվայի, նրա համերգային շրջագայություններն են: Սակայն օրերս NEWS.am STYLE-ը Սիլվային հանդիպեց երգիչ Էդգարի ձայնասկավառակի փակ շնորհանդեսին, որին, ի դեպ, ներկա էր նաեւ շվեդ հայտնի երգիչ Բոսսոնը:
Սիլվան միջոցառման ժամանակ ոչ միայն շնորհավորեց իր գործընկերոջը, այլեւ կատարեց հայտնի «Գիշեր է» երգը, որից հետո սիրով պատասխանեց NEWS.am STYLE-ի հարցերին:
Երգչուհու հետ զրուցել ենք ստեղծագործական նորությունների եւ անձնական կյանքի որոշ մանրամասների մասին.
«Էդգարի հետ ոչ այնքան վաղուց ենք ծանոթ: Մոսկվայում ենք ծանոթացել, ու առաջին տպավորություններս շատ լավն էին նրա մասին, որովհետեւ շատ դաստիարակված ու կոկիկ մարդ է, ու կարծում եմ՝ դա բոլորն են տեսնում: Ինչո՞ւ ոչ՝ չեմ բացառում, որ ապագայում լինի նաեւ զուգերգ, կարեւորը՝ առաջին փորձն արեցինք ու հասկացանք, որ մեր ձայները համապատասխան են»,-անդրադառնալով «Գիշեր է» երգի՝ իր եւ Էդգարի համատեղ կատարմանը, նշեց երգչուհին՝ խոսելով նաեւ իր աձնական նորությունների մասին.
«Շատ ծրագրեր ունեմ: Երկու տարի լռեցի, բայց հարգելի պատճառներով: Այս ընթացքում հասկացա, թե որքան է ինձ կարոտել հայ հանդիսատեսը: Շատ են գրում եւ հարցնում, թե երբ է լինելու նոր երգ կամ տեսահոլովակ: Սակայն կարծում եմ՝ երբեմն այսպիսի դադարն էլ է պետք գալիս: Չնայած՝ դադար ասելով, այդքան էլ այդպես չի եղել: Ես անընդհատ շրջագայել եմ, ունեցել եմ համերգային ծրագրեր, որոնցից մեկը Արամեի հետ էր: Դա էր մեծ մասամբ խանգարում, որ Հայաստանում ավելի բուռն գործունեություն ծավալեի: Բայց շատ շուտով կվերադառնամ»,-ասում է երգչուհին՝ հավելելով, որ այն խոսակցությունները, թե իբր ինքն ամուսնության պատճառով թողնելու է երգարվեստը, չեն համապատասխանում իրականությանը.
«Նման բան ընդհանրապես չկա: Որքան էլ, որ ամուսինս կապ չունի շոու-բիզնեսի հետ, շատ հասկացող եւ ըմբռնող անձնավորություն է: Յուրաքանչյուր արտիստին հենց նման ամուսին է պետք, որն իրեն սատար է կանգնում եւ քաջալերում: Իմ ամուսինը հենց այդպիսին է, եւ ես շատ հպարտ ու գոհ եմ»:
Սիլվան նաեւ նշում է՝ ամուսնությունից հետո կյանքն այնքան էլ չի փոխվել.
«Կյանքս փոխվել է այնքանով, որ հիմա առանձին եմ ապրում: Դե, առանձին ասելով նկատի ունեմ կողքի շենքում (ծիծաղում է): Դրանով է միայն փոխվել կյանքս: Նաեւ պատասխանատվությունն է ավելացել: Հետագայում, երբ բալիկ ունենանք, երեւի ավելի լավ կհասկանանք, թե ինչ է ամուսնություն ասվածը»:
Ինչ վերաբերում է նոր տեսահոլովակներին եւ համերգային գործունեությանը՝ նորությունների պակաս երգչուհու երկրպագուները չեն ունենա.
«Այս տարվա վերջ հաստատ կունենամ նոր տեսահոլովակ, բայց կոնկրետ ժամկետ չեմ կարող նշել: Երգն աշխույժ չէ, բայց էլի շատ լավն է լինելու: Համագործակցել ենք քույրիկիս՝ Մանե Հակոբյանի հետ. նա է խոսքերի եւ երաժշտության հեղինակը: Երգը կոչվում է «Սիրո աստղ», այն երջանիկ սիրո մասին է: Դրանից հետո ավելի ակտիվ կսկսեմ աշխատել: Բացի այդ՝ նոր մենահամերգիս եմ պատրաստվում, որը տեղի կունենա ապրիլի 8-ին՝ Կրեմլում: Անկեղծ ասած՝ պլանավորել էինք, որ մյուս տարի Հայաստանում էլ լինի մենահամերգ, բայց տեսնենք՝ ինչպես կստացվի: Որոշել էի մարտ ամսին ունենալ համերգ, բայց, միգուցե, մի փոքր ավելի ուշ ստացվի: Դեռ չեմ ասի, թե ինչ կլինի. մտքեր կան, բայց փորձում ենք դեռ որոշ բաներ համատեղել: Ինքս էլ շատ եմ կարոտել երեւանյան հանդիսատեսին: Սփյուռքի հետ շփումս միշտ կա, ինչի համար անչափ ուրախ եմ, բայց անպայման շուտով կվերադառնամ հայ երկրպագուներիս մոտ»,-եզրափակեց երգչուհին:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին