Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Իոսիֆ Կոբզոնը՝ կոչումների եւ իր երեւանյան համերգի մասին

18:43, 22 սեպտեմբերի

«ՀՀ առաջին տիկնոջը բազմաթիվ անգամներ խնդրել եմ՝ այս կամ այն արտիստին կոչումներ տալ, կարող եմ հիմա էլ խնդրել»,- այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը։

Վաղը՝ սեպտեմբերի 23-ին, նա բարեգործական համերգ է տալու Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում, ինչի կապակցությամբ էլ նա հանդիպել է լրագրողների հետ։

Վերջիններս, սեպտեմբերի 21-ին ՀՀ նախագահի կողմից մի շարք արտիստների կոչումներ տալուց հետո համացանցում ծավալված քննարկումների կապակցությամբ հարց են ուղղել Կոբզոնին՝ ինչպես է նա վերաբերվում դրան։

«Կոչումը ոչ մի նյութական բան չի տալիս արտիստին, սիմվոլիկ գնահատում է՝ բարեկամների, երկրապագուների համար։  Իհարկե, ես ՀՀ նախագահին դիմել եմ այդ հարցով, ավելի ճիշտ՝ առաջին տիկնոջը, նա միշտ տաղանդավորների կողքին է, նա էլ է դիմում նախագահին։ Երբ ես նրան ասում եմ՝ ձեզ դու՞ր է գալիս այս արտիստը, նա դրական է պատասխանում, ես ասում եմ՝ խնդրեք ձեր ամուսնուն նրան կոչում տալ։ Ես այնքան եմ խնդրել, կարող եմ էլի խնդրել»,- կատակեց երգիչը՝ հավելելով, որ իր՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ լինելը համարում է իր կյանքի ամենամեծ կոչումը։

Իոսիֆ Կոբզոնը հավելլեց, որ շատ է գնահատում հայ կոմպոզիտորների աշխատանքը, սակայն հատկապես նրան դուր են գալիս այն երաժիշտները, որոնք չեն մոռանում իրենց ստեղծագործություններում ներառել ազգային մշակույթի տարրեր։

Նշենք, որ վաղվա համերգը բարեգործական է, տոմսերի վաճառքից ստացված հասույթի մի մասը Թովմասյան հիմնադրամի որոշմամբ ուղղվելու է կարիքավոր երեխաների օգնությանը։

Կոբզոնը կկատարի XX դարի հայ կոմպոզիտորների գործերը: Ներկա կգտնվեն նաեւ XXI դարի նվագախումբը, ինչպես նաեւ՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը։ Բեմում կերգեն նաեւ հայ արտիստներ՝ Սոնա Շահգելդյանը, Աննա Տաչյանը, Արամեն, Հայկոն, Մհերը, Էրիկը, Սոնա Ռուբենյանը եւ այլք։



Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել