Սեպտեմբերի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի համերգը՝ հայ աստղերի մասնակցությամբ, որն իր ներկայությամբ պատվեց ՀՀ նախագահ Սերժ Սարսգյանն իր տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ:
Երգիչներ Մհերը, Հայկոն, Արամեն, Էրիկը, Սոնան, Աննա Թաշչյանը, Սոնա Շահգելդյանը, Ռուսլանը եւ համերգի կազմակերպիչ Արտակ Թովմասյանը ելույթ ունեցան՝ կատարելով հայ հեղինակների հիթեր:
Իոսիֆ Կոբզոնն իր երեւանյան համերգի համար ընտրել էր յուրօրինակ երգացանկ. նա կատարեց XX դարի հայ կոմպոզիտորների գործերը: Համերգի ընթացքում Կոբզոնին ընկերակցեց նաեւ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը՝ նվագելով իր հայտնի ստեղծագործություններից երկուսը:
Կոբզոնն իր խոսքում անդրադարձավ համերգից առաջ Երեւանում կազմակերպված մամուլի ասուլիսին՝ նշելով, որ վրդովված է հայ լրագրողներից. «Չեմ սիրում լրագրողներին, բայց ինձ թվում էր՝ հայ լրագրողներն ուրիշ են, բայց՝ ոչ: Այլեւս երբեք նրանց հարցազրույց չեմ տա»,- ասաց երգիչը՝ ներողություն խնդրելով առաջին տիկնոջից, որ իր խոսքերը, իբրեւ թե, լրագրողները սխալ են արտատպել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ՀՀ նախագահի կողմից մի շարք արտիստների կոչումներ տալուց հետո համացանցում ծավալված քննարկումների կապակցությամբ Իոսիֆ Կոբզոնին լրագրողները հարց են ուղղել՝ ինչպես է նա վերաբերվում դրան, ինչին ի պատասխան՝ Կոբզոնն ասել է. «ՀՀ առաջին տիկնոջը բազմաթիվ անգամներ խնդրել եմ՝ այս կամ այն արտիստին կոչումներ տալ, կարող եմ հիմա էլ խնդրել»:
Բայց վերադառնանք համերգին, որը բարեգործական բնույթ էր կրում: Տոմսերի վաճառքից ստացված հասույթի մի մասն ուղղվելու է երեխաների օգնությանը: Համերգի հետաքրքիր դրվագները՝ մեր ֆոտոռեպորտաժում:
Շուշան Շատիկյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից