Պատճառ առաջին․ ժողովրդագրական
Տղամարդիկ կանանցից շուտ են մահանում։ Դա նշանակում է՝ որպեսզի զույգը միասին երջանիկ լինի «քանի դեռ մահը չի բաժանել»՝ ցանկալի է, որ կինը 10 տարով մեծ լինի տղամարդուց։ Ընդհանուր առմամբ տղամարդկանց ու կանանց հարաբերակցությունը մոտավորապես նույնն է։ Երիտասարդ տարիքում տղաների քանակն ավելի շատ է, քան աղջիկների։ Իսկ «տղամարդ չի մնացել» արտահայտությունը ճշմարտանման է հնչում արդեն 40-60 տարեկանից հետո։ Իրավիճակը կարելի էր շտկել, եթե զույգերում կանայք տղամարդկանցից մեծ լինեին։ Սակայն չգիտես ինչու հակառակն է ընդունված։
Պատճառ երկրորդ․ Սեռական
Բոլորին հայտնի է, որ կանացի սեռականությունն իր գագաթնակետին է հասնում ավելի ուշ, քան տղամարդունը, ու ավելի ուշ է անկում ապրում։ Այսինքն՝ ավելի կատարյալ զույգ կարող են կազմել «Սթիֆլերի մայրիկն» ու պատանի աշակերտը, այլ ոչ թե հասակակիցները։ Իդեալական համադրությունը կլիներ 16-17 տարեկան տղամարդն ու 32 տարեկան կինը կամ այդ նույն տարիքային տարբերությամբ մյուս զույգերը։ Մարդիկ նման հարաբերություններում սեքսուալ տեսակետից շատ ավելի երջանիկ կլինեին։
Պատճառ երրորդ․ Սոցիալական
Որոշ կանայք իրենցից մեծ զուգընկերների կողքին դադարում են զարգանալ։ Նրանք նստում են տանը, սերիալներ դիտում ու չեն ուզում աշխատել՝ բավարարվելով ամուսնու փողերով։ Նման իրավիճակները հաճախ չեն պատահում ու նման դեպքերում սովորաբար ասում են․ «կնոջ բախտը բերել է»։ Բայց դա այդքան էլ ճիշտ չէ։ Ի վերջո նման իրավիճակում կանայք շատ շուտ կախման մեջ են հայտնվում, առաջանում են ֆիզիկական ու բարոյական բռնության խնդիրներ։ Իսկ այն զույյգը, որտեղ աշխատավարձերը հավասար են, նման խնդիրներ չի ունենա։ Երիտասարդ զուգընկերը կնոջը կդրդեր ինքնազարգացման, ինքնուրույնության ու ինքնակատարելագործման։
Պատճառ չորրորդ․ Հոգեբանական
Իմաստուն ու կյանքի որոշակի փորձ ունեցող կինը միշտ ավելի ներողամիտ կլինի ամուսնու հանդեպ, քան երիտասարդ կինը։ Նա տղամարդուն ամեն մի մանրուքի համար չի սղոցի, չի սահմանափակի նրա ազատությունը կամ էլ ոսկե սարեր չի խոստանա։ Հակառակը, նա ավելի հակված կլինի հոգատարության ու փոխադարձ աջակցության։ Ու տղամարդիկ այդ դեպքում գերհոգնածությունից ինֆարկտ չեն ստանա։ Իդեալական տարբերակ։
Պատճառ հինգերորդ․ էրոտիկ
MILF կատեգորիան էրոտիկ կինոյում ռեկորդներ է սահմանում իր պահանջարկով։ Այդ տեսանյութերն ամենապահանջվածներից են համացանցում։ Ակնհայտ է, որ շատ տղամարդիկ իրենցից մեծ կանանց մասին սեքսուալ ֆանտազիաներ ունեն։ Եվ կանանց հայացքը նույնպես սկսել է հաճախ կանգ առնել երիտասարդ տղաների վրա։ Այդ դեպքում ինչո՞ւ չիրականացնել երազանքները։ Երազանքները պետք է իրականանան։
Պատճառ վեցերորդ․ գեղագիտական
Կինն իրենից երիտասարդ տղամարդու կողքին մշտապես ձգտում է լավ մարզավիճակում մնալ։ Ի՞նչ իմաստ ունի սննդակարգերի հետեւել, եթե կողքիդ քեզնից 15 տարով մեծ գիրամարմին տղամարդ է։ Ո՞ւմ է պետք։ Իսկ ահա երիտասարդ տղամարդու կողքին բոլորովին այլ զգացողություններ են։ Նրանց կողքին կանայք միշտ կձգտեն ավելի լավ տեսք ունենալ ու կհետեւեն իրենց քաշին ու արտաքինին։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից