Րաֆֆի Արտոն հիանալի ելույթ ունեցավ և անցավ ֆրանսիական «Ձայն»-ի հաջորդ փուլ

Հոլիվուդյան դերասան Մարկո Խանը՝ Հայաստանում տիրող իրավիճակի մասին

Շպռոտի կենացը՝ նվիրված ոստիկաններին, «դուխով որձերին» եւ հայ աղջիկներին

«Вечерний Ургант». Գարիկ Մարտիրոսյանը՝ հայկական սուրճի եւ հայկական սուշիի մասին

Գորան Բրեգովիչի համերգը Երևանում

Սրբուհի Սարգսյանի փայլուն ելույթը՝ ուկրաինական «Ձայնում»

Բլոգ Լի. Ես եւ Եվրոպայի քունգ ֆուի առաջնությունը Երեւանում

Shine&Food. Հայկական աղցան` Հունաստանից մեր հայրենակցի խնդրանքով

14-ամյա Սաթենիկ Գեւորգյանը Հայաստանից հիանալի ելույթ ունեցավ «Ты супер» նախագծում

Fan Attack. Մարի Պետրոսյան VS երկրպագուներ

Ինչպես Comedy Club-ը ծաղրեց Մաքսիմ Գալկինի «Лучше всех» հաղորդումը

Հայ երգիչները մասնակցեցին «Բարությունը հիմա է, այստեղ» խորագիրը կրող բարեգործական համերգին

POPcorn blog. TAXI

Թամարա Գվերդծիթելիի համերգը Երևանում

18-ամյա Միրիամ Բաղդասարյանի շքեղ ելույթը կանադական «Ձայնում»

Րաֆֆի Արտոն կրկին փայլել է ֆրանսիական «Ձայն»-ում

Բլոգ Լի. Հին Գյումրիի հմայքը եւ տխուր տրամադրությունը

Shine&Food. Լազանյայի դիետիկ տարբերակ՝ հատուկ ինձ նման «բկլիկների» համար

Կենդանակերպի նշաններ, որոնք բարդ կյանք ունեն

21:18, 14 նոյեմբերի

Խոյ

Խոյերի կյանքը բարդացնող հիմնական խնդիրը նրանց կտրուկ բնավորությունն է՝ ամեն ինչ չափազանցնելու հակվածության ֆոնին: Նրանք կարող են աննշան խնդիրները տիեզերական մասշտաբի հասցնել: Հարազատներն ու մտերիմներն անմիջապես չեն շտապում Խոյերին օգնության, քանի որ բազմիցս բախվում են նրանց անկառավարելի ագրեսիային, որը սադիզմի է հասնում: Նրանք տանել չեն կարողանում, երբ իրենց հակաճառում են, հազվադեպ են ընդունում, որ սխալ են: Սեփական ճակատագրի հետ «հարաբերությունները» հարթելու համար Խոյերը պետք է սովորեն համբերատար լինել, կառավարել սեփական էմոցիաներն ու արարքները, կարողանան զիջել եւ խնդիրները լուծել «սառը» գլխով:

Երկվորյակ

Երկվորյակները երջանկության ճանապարհին երկու լուրջ խոչընդոտ ունեն. անկայուն բնավորությունն ու ճակատագրական ամեն ինչի հանդեպ հակվածությունը: Նրանց տրամադրությունը տրամադրության եւ օրինաչափության սահմաններից դուրս է, այդ պատճառով ոչ բոլորն են ցանկանում նրանց հետ գործ ունենալ՝ վախենալով, որ կխաբվեն: Երկվորյակները դա չարությունից ելնելով չեն անում: Պարզապես ինչ-որ պահի փոխում են իրենց որոշումը: Արդյունքում անհաջողության մատնվելով՝ նրանք խնդիրների արմատն իրենց մեջ չեն փնտրում: Նրանք ավելի մեծ հաջողությամբ մտածում են, որ տիեզերքն է այդպես որոշել: Երկվորյակներին հաջողության հարցում խնդիրներ են ունենում նաեւ եսակենտրոն բնավորության պատճառով: Նրանք կարծում են, որ աշխարհը միայն իրենց շուրջ պետք է պտտվի, իսկ եթե ինչ-որ մեկի կյանքը դրանից բարդանում է, դե ինչ, դա բացառապես նրանց խնդիրն է: Սակայն Խեցգետինները, ամեն դեպքում, պետք է սովորեն սեփական ձեռքը վերցնել իրենց կյանքը:

Խեցգետին

Խեցգետինների երջանկությանը խանգարում է զգուշավորությունն ու անգործ երազկոտության հանդեպ հակումը: Նրանք բազմաթիվ դրական կողմեր եւ հարուստ կենսափորձ ունեն, սակայն հաճախ այն օգտագործում են ոչ թե նորանոր բարձունքների հասնելու, այլ սեփական աշխարհում վտանգներից թաքնվելու համար: Իսկ ճակատագիրը փոխհատուցում է նրանց, ովքեր անվախ կերպով շարժվում են դեպի իրենց նպատակը եւ չեն վախենում ոչնչից: Խեցգետինները պետք է կարողանան ավելի վստահ ծրագրեր կազմել, ակտիվ գործել եւ առանց հետ նայելու առաջ ընթանալ:

Կշեռք

Կշեռքներն ամբողջ կյանքում պայքարում են ինչ-որ մեկը թվալու, ոչ թե լինելու գայթակղության դեմ: Նրանք չափազանց կախված են շրջապատի կարծիքից, այդ պատճառով ամեն ինչ անում են՝ գովասանքի, հավանության, հիացմունքի արժանանալու համար: Լինելով սպասելիքներն արդարացնելու մշտական պատրաստվածության վիճակում՝ Կշեռքները շատ էներգիա են ծախսում եւ չեն կարողանում իրականացնել սեփական գաղափարները: Նրանք կարող են միայն իրականացնել ուրիշների մտահղացումներն ու ծրագրերը: Կշեռքները դժվարությամբ են հաղթահարում սեփական բարդույթները: Երջանկության արժանանալու համար Կշեռքները պետք է հրաժարվեն բազմաթիվ տեսակետներից, սեփական կարծիքն ունենան եւ կարողանան օգտագործել այն կենսական նշանակության որոշումներ կայացնելու համար:

Կարիճ

Կարիճներն իրենք են կերտում իրենց ճակատագիրը: Սակայն դյուրին ճանապարհների երկրպագու չլինելով, նրանք հաճախ գիտակցաբար տհաճությունների են բախվում, քանի որ անկեղծորեն ենթադրում են, որ երջանկությունը դյուրին չի լինում: Կարիճները դիմակայում են դժբախտություններին եւ զարմանալիորեն հառնում են մոխրից: Սակայն դրանից կյանքը միայն ավելի է բարդանում: Կարիճները սովոր չեն ճկվել, եթե նույնիսկ դա ճակատագիրն է պահանջում. նրանց համառությունն անկոտրում է:

Ձկներ

Ձկների բոլոր դժբախտությունների պատճառը ծայրահեղություններն են: Նրանց մի մասը խոցելի է եւ մելամաղձոտ, մյուսները՝ հակառակը, նյարդային էներգետիկ բնավորություն ունի, մշտապես լարված վազքի պայմաններում է ապրում: Ճակատագրի փորձությունների դեմ մշտական պայքարը հաճախ նրանց հյուծում է ֆիզիկապես եւ բարոյապես: Նրանք ամբողջ ուժերը ծախսում են՝ ապացուցելու երջանկության իրենց իրավունքը, եւ հաճախ սեփական համոզմունքների գերին են դառնում, որ որքան շատ տան, այնքան շատ արժանի կլինեն երջանկության: Այդ պատճառով, եթե նոր խնդիրներ են ծագում, նրանք անկեղծորեն չեն հասկանում՝ ինչի համար:

 

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Ամենասեքսուալ հայ աստղը
Սիրուշո
Լիլիթ Հովհաննիսյան
Իվետա Մուկուչյան
Նազենի Հովհաննիսյան