Երկար սպասված աշնան զովությունն արդեն իր իրավասությունների մեջ է մտնում: Ժամանակն է, որ նորաձեւության մոլի հետեւորդները վերանայեն իրենց զգեստապահարանը եւ պատրաստվեն նոր սեզոնին: Մենք որոշեցինք 5 նորաձեւ must have առանձնացնել, որոնք 2017 թվականի աշնանը պետք է ունենա յուրաքանչյուր իրեն հարգող նորաձեւամոլ: Եվ այսպես. ի՞նչ հագնել այս սեզոնին՝ թրենդբուքի գագաթին գտնվելու համար:
Կարմիր երկարաճիտներ
Այս աշնան գլխավոր գույնը կարմիրն է՝ վառ կարմրից մինչեւ գինեգույնի անհավանական երանգներով, որոնք տատանվում են բորդոյից մինչեւ սանգրիա: Սեւ կամ շագանակագույն երկարաճիտ ունի յուրաքանչյուրը, իսկ ի՞նչ կասեք կարմիրի մասին: Այս սեզոնին ժամանակն է մոռանալ «հարմարավետություն» հասկացությունը եւ նախապատվությունը տալ «գեղեցկությանը»: Ուստի հենց հիմա համարձակորեն վառ գույնի կոշիկ գնեք, մի՛ վախեցեք առաջինը լինելուց: Կարմիրը հեշտ է զուգակցել սեւին՝ Ստենդալի ոճով դասականը մշտապես արդիական կլինի: Կարելի է հագնել ջինսով կամ բեժագույն զգեստով, գորշ վերարկուով եւ անգամ կարմիր վինիլային կիսաշրջազգեստով:
Վանդակավոր վերարկու
Ցուրտ աշունը սարերի հետեւում չէ, եւ սիրելի թավշյա բոմբերը կամ ջինսե բաճկոնը հաստատ իրենց տեղը կզիջեն պերճաշուք վերարկուին: Առաջին տարին չէ, որ վանդակավոր վերնահագուստը թրենդում է, բայց այս սեզոնին պետք է փնտրել «Ուելսի արքայազն» պրինտը: Ընդհանրապես, այս սեզոնին խստաոճ վերնահագուստն ընդունված է համադրել տրամաբանությունից դուրս հագուստով: Նման վերարկուն կարելի է համադրել աքրոմատիկ սպորտային իրերով եւ սպիտակ մարզակոշիկներով կամ ջոգերներով:
Վանդակավոր երկքղանցքանի վերարկուն ոչ թե պարզապես արդիական դասական է, այլ նաեւ արտաժամանակային ներդրում: Միջսեզոնի համար ավելի լավ է ընտրել ծխախոտի մոխրի կամ թաց ասֆալտի երանգները, իսկ աշնանային թախիծն ավելի լավ է զուգել վառ գույնի կոշիկով, որը հեռվից աչքի է զարնում:
Տղամարդու կոստյում
Մշտապես լսում ես, որ 21-րդ դարը խիզախ կանանց դարն է: Ուստի արդեն քանի տարի շարունակ՝ ոճաբանները պնդում են, որ դուք կոստյումի կարիք ունեք, բայց ոչ թե սովորական, այլ տղամարդու: Ժամանակները փոխվում են, եւ եթե տղամարդիկ կոստյում են հագնում ինչ-որ կարեւոր իրադարձության առիթով, ապա կանայք այն ամենուր հագնում են: Կարեւոր է հիշել, որ ինչպիսի կոստյում էլ ընտրելու լինեք, այն պետք է ձեր կանացիությունն ու սեքսուալությունն ընդգծի: Պետք չէ այս դետալն ընդունել որպես զուտ գործնական ոճի տարր: Ընտրեք կարմիր, ճահճային, մոխրագույն եւ դրանց տարբեր երանգների հանդերձանք, սա կօգնի հոյակապ casual կերպար ստանալ, եւ համարձակորեն կարելի է գնալ թե՛ աշխատանքի, թե՛ սրճարան, թե՛ ծննդյան տարեդարձ նշելու:
Կաշվե զգեստ
Նախկինում կաշվե հագուստը տաքանալու համար էին հագնում, իսկ հիմա ոճի եւ գեղեցկության ծարավը հագեցնելու: Առավել տարածված են համարվում սեւ, կանաչ եւ շագանակագույն զգեստները: Հանդուգն եւ նենգ տեսք ունենալ ցանկացող աղջիկներին կհամապատասխանի ռոքերային մետաղական լուծումներով զգեստը: Իսկ եթե ավելի մեղմ տարբերակի երկրպագու եք, ապա ձեզ կհամապատասխանի ժանյակի հարդարմամբ կաշվե զգեստը: Ընդհանրապես, կաշվե զգեստներն ավելի ոճային են դիտվում այլ գործվածքների համակցությամբ:
Գլխաշոր
Հիշեք, որ հոլիվուդյան ֆիլմերի ճակատագրական հերոսուհիները մշտապես մետաքսե գլխաշոր էին կապում՝ անհատականությունն ու խոհրդավորությունն ընդգծելու համար: Եվ, ահա, հուրախություն բոլոր այն աղջիկների, որոնք ատում են գլխարկ դնել, եւ դրամատիկական կերպարների բոլոր երկրպագուների՝ ռետրո ոճի ատրիբուտը կրկին արդիական է: Գլխաշորն ընդունված է կրել «կատվային» շրջանակով մուգ ակնոցի հետ, ինչպես դա անում էր լեգենդար Մերիլին Մոնրոն:
Գլխաշոր կարելի է կապել՝ ոչ միայն հետեւելով 50-ական թվականների կուռքային կերպարներին. աքսեսուարն արդիական կլինի ցանկացած մեկնաբանությամբ: Դրանից բացի, ոճային տեսք ունենալու համար ամենեւին էլ պարտադիր չէ մի ճամպրուկ գլխաշոր գնել։ Զինանոցում նույնիսկ մեն-միակ գլխաշոր ունենալով՝ այն կարելի է հազար տարբեր եղանակով կապել: Դե, իհարկե, 20 աստիճան սառնամանիքին բարակ գլխաշորը ձեզ հաստատ չի փրկի, սակայն դա ավելի լավ է, քան գլխաբաց լինելը: Այս պատճառով ավելի լավ է ձմռան համար բրդե գլխաշոր կամ ծածկոցաշալ գնել:
Մարգարիտա Ավագյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ