Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Հոգումս մի անկյուն կա, որն այդպես էլ չլցվեց». Հասմիկ Կարապետյանի տեսահոլովակի շնորհանդեսն ու անկեղծ խոստովանությունը (ֆոտո/վիդեո)

10:31, 29 սեպտեմբերի

Ջերմ մթնոլորտ ու միայն մտերիմ ընկերներ ու հարազատներ՝ հենց այսպիսի միջավայրում երեկ՝ սեպտեմբերի 28-ին, երգչուհի Հասմիկ Կարապետյանը նշեց իր երաժշտական վերադարձը՝ ներկայացնելով նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «Դու պիտի ապրես» երգի հիման վրա: Տեսահոլովակի ռեժիսորը Բորիս Կիրակոսյանն է, երգի գործիքավորումը կատարել է Դեր Հովան, երաժշտության հեղինակը Հասմիկն է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը.

«Առհասարակ, ընկերներիս՝ Արսեն Գրիգորյանի, Հասմիկ Կարապետյանի, Արսեն Սաֆարյանի, Անդրեի հետ աշխատելը միշտ տոն է լինում: Հասմիկի երաժշտությունը ինձ միշտ այլ տեղ է տանում: Անչափ հպարտ եմ, որ էլի աշխատում ենք, էլի վերադարձել ենք եւ կրկին Հասիկոյի ճախրանքն ենք զգալու: Դեր Հովան չի քննարկվում, մեր երգարվեստի լավագույն մասնագետներից է:  Երգը շատ գեղեցիկ ձեւով ծնվել էր Հասմիկի սրտում:  Այն ժամանակ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված կային մտորումներ, ու երգի խոսքերի մեջ վերածնված ազգի սիմվոլը կա»,-լրագրողների հետ զրույցում նշեց Ավետ Բարսեղյանը:

Օրվա հերոսուհին՝ Հասմիկ Կարապետյանը, սիրով ու ոգեւորությամբ էր դիմավորում իր հյուրերին, իսկ երաժշտական վերադարձի մասին խոսելիս երգչուհու աչքերը առանձնահատուկ էին փայլում.

«Վերադարձ բառը կարծում եմ մի փոքր շատ է ասված այս պարագայում, որովհետեւ եթե մենահամերգով վերադառնայի, կարելի էր այդպես կոչել, սակայն բավականին երկարատեւ էր լռությունը, այդ պատճառով էլ բոլորն այս երեւույթն առավել որպես վերադարձ են ընկալում: Այս համատարած ուշադրությունն իմ արվեստի հանդեպ ինձ այսօր շատ է ոգեշնչել: Երգը մոտ երկու տարի առաջ է ծնվել, կրկին համագործակցություն է Դեր Հովայի հետ: Պարզապես աշխատանքներն ինչ-ինչ պատճառներով ձգձգվում էին, մինչեւ այն պահը, երբ սկսեցի համագործակցել Time ստուդիոյի հետ: Ի դեպ, նրանց հետ համագործակցել ենք նաեւ հաղորդման շրջանակներում, որը կոչվում է Car Toot Karaoke: Որպես հաղորդավարուհի եմ հանդես գալիս»,-ասում է երգչուհին, որն, ի դեպ, հաղորդման շրջանակներում համագործակցել է բրիտանական The Voice-ի ֆինալիստ Էշլի Մորգանի հետ, որի հետ մեր հարցազրույղցը կարող եք կարդալ այստեղ:

Իսկ այժմ վերադառնանք Հասմիկի նոր ստեղծագործությանը, որն այս անգամ սիրո թեմայով չէ, այն ավելի գլոբալ է.

«Այն կոչվում է «Դու պիտի ապրես», եւ կարծում եմ՝ հենց անվանումն արդեն բնորոշում է երգը: Յուրաքանչյուր մարդ կարող է երգի մեջ իր համար հոգեհարազատ մասնիկ գտնել, քանի որ յուրաքանչյուրս էլ ունենում ենք խոչընդոտներ եւ դժվարություններ կյանքում եւ դրանք հաղթահարելով՝ գնում ենք առաջ: Իսկ ինձ համար ապրելն ու շնչելը ստեղծագործելու մեջ է: Նույնիսկ, մայրիկ դառնալուց հետո հոգումս մի անկյուն կա, որն այդպես էլ չլցվեց. դա արվեստի պահանջն էր: Ես չեմ կարող առանց ստեղծագործելու ապրել: Արվեստում շատ ավելի բաց եմ, քան կյանքում»,-ասում է Հասմիկը, որի հետ խոսեցինք նաեւ դստեր՝ Տաթեւի մասին: Պարզվում է՝ փոքրիկն այնքան էլ հետաքրքրված չէ մայրիկի արվեստով.

«Ինձ թվում էր՝ երբ ես իմ տեսահոլովակները միացնեմ, նա շատ ավելի ուշադիր կլինի, ինձ կճանաչի, բայց նա արդեն գրեթե 10 ամսական է, բայց դեռ այդպիսի բան չեմ նկատել նրա մոտ: Նույնիսկ, կարծես, ասում է՝ անջատիր (ծիծաղում է): Բայց սնվում է Սիրուշոյի «Վույ աման» երգի ներքո, նաեւ շատ է սիրում Էդ Շիրանի Shape of You երգը: Շատ հետաքրքիր է՝ ամեն օր, երեւի տասն անգամ այս տեսահոլովակները դիտում է»:

Երգչուհու նոր տեսահոլովակի շնորհանդեսին ներկա էին միայն մտերիմ մարդիկ, այդ թվում՝ Ավետ Բարսեղյանը, Դեր Հովան, Արսեն Գրիգորյանը՝ կնոջ եւ երեխաների հետ, եւ այլք:

«Շատերին վաղուց չէի տեսել, օրինակ՝ Ավետ Բարսեղյանին: Հրավիրել եմ նաեւ Շուշան Պետրոսյանին, սակայն նա այսօր ելույթ ուներ, ու չկարողացավ գալ. ես երգչուհի լինելով՝ նրան հասկանում եմ: Առհասարակ, ոչ-ոքից չեմ նեղանում: Այսօր այստեղ են նաեւ բարեկամներս, ընկերներս: Ամուսինս ֆիզիկապես այստեղ չէ, ԱՄՆ-ում է, բայց հոգեպես իմ կողքին է: Դե, աղջիկս էլ դեռ փոքր է: Շատ կցանկանայի, որ գոնե 2 տարեկան լիներ, ու այսօր կողքիս լիներ: Իսկ ինչո՞ւ չկամ այլ միջոցառումներին, քանի որ մաղել եմ իմ շրջապատը, մնացել են այն մարդիկ, որոնք իսկապես պիտի մնային իմ կողքին»,-նշում է երգչուհին:

NEWS.am STYLE-ի հարցին՝ արդյոք այս տեսահոլովակը խորհրդանշո՞ւմ է երգչուհու ակտիվ գործունեության նոր սկիզբը, Հասմիկը պատասխանեց.

«Կյանքն ինձ սովորեցրեց ոչինչ չխոստանալ, քանի որ երբեմն ամպագորգոռ խոստումներ ես տալիս եւ ժամանակի առումով չես հասցնում դրանք իրագործել, իսկ իմ պարագայում դա առավել դժվար է: Առհասարակ, այս ամիսների ընթացքում երեխայիս խնամելով հասկացա, թե որքան դժվար է համատեղել աշխատանքն ու մայրությունը: Շատերը կան, որ կարողանում են համատեղել. ես պարզապես մի փոքր բծախնդիր եմ իմ երեխայի դաստիարակության հարցում, պետք է ինքս մեծացնեմ նրան, այլ ոչ թե տամ տատիկներին ու մեկնեմ այլ երկրներ: Ես ինքս եմ ուզում տեսնել, թե իմ երեխան ինչպես է մեծանում, դաստիարակչական աշխատանքներ տանեմ նրա հետ եւ այլն…»:

Երեկոյի ավարտին Հասմիկն անակնկալ կատարումներով հանդես եկավ եւ ուրախացրեց իր հյուրերին՝ ինչպես իր երգացանկի, այնպես էլ ժողովրդական երգերով:

Միջոցառման մանրամասներին հետեւեք NEWS.am STYLE-ի տեսանյութերի եւ ֆոտոռեպորտաժի միջոցով:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Նարեկ Տեր-Պողոսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել