Եղանակը բավական ցրտել է, բայց երեւանյան երեկոները նախկինի պես հաճելի են, եւ NEWS.am STYLE-ը շարունակում է խորհուրդ տալ՝ ուր գնալ այս շաբաթ: Շաբաթվա առաջին կեսին հանգիստ շրջեք բարերով, փաբերով եւ ռեստորաններով, իսկ, ահա, շաբաթվա երկրորդ կեսը խիստ հագեցած է:
Շաբաթվա ամենագլխավոր իրադարձությունը, անկասկած, աշխարհահռչակ ամերիկացի, մեր մոլորակի ամենագեղեցիկ սոպրանո Ռընե Ֆլեմինգի համերգն է: Քառակի «Գրեմմի» մրցանակակիր լեգենդար երգչուհու մենահամերգը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:
Համաշխարհային օպերային աստղն իր յուրօրինակ համերգով շնորհավորում է օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի 85-ամյակը: Փառատոնն անցկացվում է նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Նույն օրը Արենիում կմեկնարկի ամենամյա գինու փառատոնը: Բաց մի թողեք: Արենի գյուղ գնացեք կեսօրից հետո, ձեզ այնտեղ կսպասի աստվածների ըմպելիքը:
Իսկ հոկտեմբերի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում ելույթ կունենա երգչուհի Նարգիզը՝ «Երկուսով» («Вдвоем») ծրագրով: Համերգի սկիզբը՝ 19:00-ին: 2013 թվականին երգչուհին մասնակցել է ամերիկյան X-Factor-ին, երեք փուլ անցել, բայց երբ կազմակերպիչները չեն զանգահարել, մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու «Ձայն» նախագծին: Նարգիզը տպավորել է ժյուրիի բոլոր չորս անդամներին, բայց նախընտրել է աշխատել Լեոնիդ Ագուտինի հետ: Նախագծում նա երկրորդ տեղն է զբաղեցրել՝ զիջելով Սերգեյ Վոլչկովին: Սակայն ինքը՝ երգչուհին, ասում է. «Ես չեմ շահել, ես հաղթել եմ»:
Հոկտեմբերի 6-ին Գաֆեսճյան Արվեստի կենտրոնում համերգ է՝ նվիրված Սուրեն Պիպոյանի 95-ամյակին: Ելույթ կունենան Լիլիթ Պիպոյանը (դաշնամուր, վոկալ) եւ Նելլի Մանուկյանը (ֆլեյտա): Համերգի սկիզբը՝ 20:00-ին:
Հոկտեմբերի 5-ին բոլորս շտապում ենք ֆուտբոլի խաղի՝ սատարելու մեր տղաներին Լեհաստանի հետ հավաքականի հետ հանդիպմանը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով