Կարելի է առանձնացնել ծանոթությունների եւ դրան հաջորդող հարաբերությունների 2 շատ տարբեր, բայց շատ անհաջող ռազմավարություն՝ վերջին տղամարդու համախտանիշ եւ աստղի համախտանիշ։ Վերջին տղամարդու համախտանիշով տառապող կանայք ապրում են լայն բացած դռներով։ «Իմ երազանքի» տղամարդ է դառնում ցանկացածը, ով գոնե այդ դռան շեմից ներս է մտնում, այսինքն՝ գնում է 2-րդ ժամադրությանը։
Նման կանանց մոտ բացակայում է զուգընկերոջը քննադատաբար ընկալելու հատկությունը։ Եթե սեքս է լինում, եւ նրա տանը հայտնվում է այդ տղամարդու ատամի խոզանակը, ուրեմն վերջ․ այդ կնոջ խելքը վերջնականապես գլխից թռնում է։ Նա անմիջապես սկսում է երկար ընտանեկան կյանքի պլաններ կազմել։ Կարեւոր չէ, որ ատամի խոզանակից բացի, տղամարդն այդպես էլ ուրիշ բան այդ տուն չի բերում։ Հարցեր չեն տրվում, տղամարդու մտադրությունները չեն պարզվում։ Կինը կարող է հարցնել, թե ինչ է մեր միջեւ կատարվում, իսկ տղամարդը կարող է ի պատասխան անորոշ ինչ-որ բան քրթմնջալ քթի տակ, բայց դա էլ բավարար է, որ կինը դա ընկալի որպես «ամեն բան կարգին է, մենք զույգ ենք»։ Սովորաբար այս հարաբերությունների զարգացումը կախված է տղամարդու հետաքրքրվածության աստիճանից եւ դաստիարակությունից։ Հետաքրքրվածությունը երկար չի դիմանում, իսկ դաստիրակությունն էլ թույլ է տալիս միայն կարճ հաղորդագրություն թողնել՝ «կներես» բովանդակությամբ։
Աստղի համախտանիշով կանայք, ընդհակառաակը, ոչ միայն քննադատաբար են մոտենում, այլեւ շատ քմահաճ են։ Նրանք սպասում են օրիգինալ եւ խորհրդավոր ծանոթության։ Նրանք ֆիքսված են տարբեր ծիսակարգերի վրա։ Որպեսզի նա ուշադրություն դարձնի ձեզ վրա, դուք պետք է հատուկ հաղորդագրություն ուղարկեք նրան, այլ ոչ թե պարզապես գրեք՝ բարեւ։ Առաջին ժամադրության պետք է հրավիրեք գիշերը եւ տանեք Բուլգակովի թանգարան, իսկ երրորդին անպայման դեղին քրիզանթեմներ բերեք։ Սեքսը՝ միայն 7-րդ ժամադրությունից հետո եւ Դրակուլայի ամրոցում։ Աստված չանի, տղամարդն առաջին հանդիպմանը կակաչներ նվիրի եւ հրավիրի սուրճ խմելու մոտակա սրճարանում։ Նա անմիջապես հայտնվում է սեւ ցուցակում։ Չէ՞ որ այդ կինը սուպերանհատականություն է եւ չի կարող նման հասարակ բաներով զբաղվել։
Ե՛վ առաջին, եւ՛ երկրորդ տեսակի կանայք սովորաբար միայնակ են մնում։ Առաջիններից մշտապես փախչում են տղամարդիկ, իսկ երկրորդներին մոտ չեն գնում։ Առաջին տեսակի կանայք իրենց թերագնահատում են, իսկ երկրորդները՝ գերագնահատում։ Երկուսն էլ վախենում են մտերմությունից, բայց ամեն մեկը՝ յուրովի։ Առաջինները կլանում են տղաամարդուն, որպեսզի նա սիրի իրենց բոլոր նրանց փոխարեն, ովքեր այդ կնոջը չեն սիրել։ Միայն թե այդ տղամարդը սիրում է, իսկ կինը չի հավատում, քանի որ ինքն իրեն չի սիրում եւ չի հավատում, որ իրեն հնարավոր է սիրել։
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ