Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ինչպե՞ս քեզնից չվանել տղամարդուն

20:10, 22 նոյեմբերի

Կարելի է առանձնացնել ծանոթությունների եւ դրան հաջորդող հարաբերությունների 2 շատ տարբեր, բայց շատ անհաջող ռազմավարություն՝ վերջին տղամարդու համախտանիշ եւ աստղի համախտանիշ։ Վերջին տղամարդու համախտանիշով տառապող կանայք ապրում են լայն բացած դռներով։ «Իմ երազանքի» տղամարդ է դառնում ցանկացածը, ով գոնե այդ դռան շեմից ներս է մտնում, այսինքն՝ գնում է 2-րդ ժամադրությանը։

Նման  կանանց մոտ բացակայում է զուգընկերոջը քննադատաբար ընկալելու հատկությունը։ Եթե սեքս է լինում, եւ նրա տանը հայտնվում է այդ տղամարդու ատամի խոզանակը, ուրեմն վերջ․ այդ կնոջ խելքը վերջնականապես գլխից թռնում է։ Նա անմիջապես սկսում է երկար ընտանեկան կյանքի պլաններ կազմել։ Կարեւոր չէ, որ ատամի խոզանակից բացի, տղամարդն այդպես էլ ուրիշ բան այդ տուն չի բերում։ Հարցեր չեն տրվում, տղամարդու մտադրությունները չեն պարզվում։ Կինը կարող է հարցնել, թե ինչ է մեր միջեւ կատարվում, իսկ տղամարդը կարող է ի պատասխան անորոշ ինչ-որ բան քրթմնջալ քթի տակ, բայց դա էլ բավարար է, որ կինը դա ընկալի որպես «ամեն բան կարգին է, մենք զույգ ենք»։ Սովորաբար այս հարաբերությունների զարգացումը կախված է տղամարդու հետաքրքրվածության աստիճանից եւ դաստիարակությունից։ Հետաքրքրվածությունը երկար չի դիմանում, իսկ դաստիրակությունն էլ թույլ է տալիս միայն կարճ հաղորդագրություն թողնել՝ «կներես» բովանդակությամբ։

Աստղի համախտանիշով կանայք, ընդհակառաակը, ոչ միայն քննադատաբար են մոտենում, այլեւ շատ քմահաճ են։ Նրանք սպասում են օրիգինալ եւ խորհրդավոր ծանոթության։ Նրանք ֆիքսված են տարբեր ծիսակարգերի վրա։ Որպեսզի նա ուշադրություն դարձնի ձեզ վրա, դուք պետք է հատուկ հաղորդագրություն ուղարկեք նրան, այլ ոչ թե պարզապես գրեք՝ բարեւ։ Առաջին ժամադրության պետք է հրավիրեք գիշերը եւ տանեք Բուլգակովի թանգարան, իսկ երրորդին անպայման դեղին քրիզանթեմներ բերեք։ Սեքսը՝ միայն 7-րդ ժամադրությունից հետո եւ Դրակուլայի ամրոցում։ Աստված չանի, տղամարդն առաջին հանդիպմանը կակաչներ նվիրի եւ հրավիրի սուրճ խմելու մոտակա սրճարանում։ Նա անմիջապես հայտնվում է սեւ ցուցակում։ Չէ՞ որ այդ կինը սուպերանհատականություն է եւ չի կարող նման հասարակ բաներով զբաղվել։

Ե՛վ առաջին, եւ՛ երկրորդ տեսակի  կանայք սովորաբար միայնակ են մնում։ Առաջիններից մշտապես փախչում են տղամարդիկ, իսկ երկրորդներին մոտ չեն գնում։ Առաջին տեսակի կանայք իրենց թերագնահատում են, իսկ երկրորդները՝ գերագնահատում։ Երկուսն էլ վախենում են մտերմությունից, բայց ամեն մեկը՝ յուրովի։ Առաջինները կլանում են տղաամարդուն, որպեսզի նա սիրի իրենց բոլոր նրանց փոխարեն, ովքեր այդ կնոջը չեն սիրել։ Միայն թե այդ տղամարդը սիրում է, իսկ կինը չի հավատում, քանի որ ինքն իրեն չի սիրում եւ չի հավատում, որ իրեն հնարավոր է սիրել։

Աղբյուրը՝ Kleo

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել