NEWS.am STYLE-ը շարունակում է որոնել վայրեր եւ միջոցառումներ, որոնք անցկացվելու են Երեւանում, եւ որոնք, հավանաբար, կհետաքրքրեն ձեզ: Անցյալ շաբաթվա ֆուտբոլային սարսափից սթափվելու համար մեզ դրական ինչ-որ բան է պետք:
Այսօր, վաղը, երբ ցանկանաք, արագորեն տոմս գնեք եւ վազեք դիտելու «Սուպեր մամա 2» ֆիլմը: Այս ժապավենը ձեզ դրական տրամադրությամբ կապահովի ամբողջ շաբաթվա համար:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը եւ Ռուսաստանից հայտնի թավջութակահար Անաստասիա Ուշակովան հրավիրում են համերգի: Դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան: Ծրագրում ընդգրկված են Պագանինիի «Վարիացիաներ Մովսեսը Եգիպտոսում թեմայով», Չայկովսկու «Նոկտյուրն թիվ. 4» եւ Բոկերինիի Թավջութակի կոնցերտը եւ Միրզոյանի Վարիացիաները:
Իսկ եթե պարելու տրամադրություն ունեք, ապա շտապեք KAMI Music Club. կուբայական ռիթմեր՝ սալսա, բոսա-նովա, սամբա, փոփ-լատինո, ամառային տրամադրություն, թեմատիկ կոկտեյլներ: Այս ամենը՝ Vida de Cuba Project-ի հետ: Տոմսերի արժեքը՝ 2.000 դրամ:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում մեծ կոմպոզիտորի անվան 5-րդ փառատոնի շրջանակում Ջոն Մալկովիչը հանդես կգա արտասովոր ծրագրով: Հոլիվուդյան հայտնի դերասանը կբացի փառատոնը, իսկ հանդիսատեսին անակնկալ է սպասում: Տոմսերի արժեքը՝ 5.000, 7.000, 10.000, 15.000, 20.000, 25.000, 30.000, 100.000 դրամ:
Հոկտեմբերի 12-ին ժամը 19:00-ին Երեւանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում արգենտինական տանգոյի երեկո է: Դիրիժոր՝ Պաբլո Մարինետի: Տոմսերի արժեքը՝ 3.000-15.000 դրամ: Ծրագրում՝
1- Fuga Parisina (Pablo Mainetti)
2- Eólicas (Pablo Mainetti)
3- Breaking Silence (Pablo Mainetti)
4- Libertango (Astor Piazzolla)
5- Revirado (Astor Piazzolla)
6- Oblivion (Astor Piazzolla)
7- La muerte del Angel (Astor Piazzolla)
8- Adiós Nonino (Astor Piazzolla)
Նույն օրը KAMI Music Club-ում ելույթ կունենան Սրբուհի Սարգսյանն ու Allusion Band-ը: Եթե ջազի, ֆանկի, փոփի, սոուլի սիրահար եք, վերցրեք 3.000 դրամ եւ գնացեք ակումբ: Սկիզբը՝ 21:30-ին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ