Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Տասը նշան, որ դուք ստեղծված եք միմյանց համար

20:02, 1 դեկտեմբերի

Դուք ծիծաղում են նույն հիմարությունների վրա

Սեւ հումոր, սխալ երգեցողություն, զավեշտալի պահեր․․․ Դուք արդեն սկսել եք մոռանալ, թե ինչպես է հնչում Ձեր սեփական ծիծաղը, քանի որ այն միշտ հնչում է Ձեր զուգընկերոջ ծիծաղի հետ միասին։ Բազմաթիվ կատակներ կան, որոնք միայն երկուսդ եք հասկանում, քանի որ հաճախ եք միասին ծիծաղում։

Դուք կարողանում եք ավարտել մեկդ մյուսի սկսած նախադասությունները

Երբ դուք մի պահ լռում եք, որպեսզի հարմար բառ գտնեք, նա լրացնում է Ձեզ։ Դուք հաճախ միաժամանակ եք սկսում նույն միտքն արտահայտել։ Ասես կարդում եք իրար մտքերը։ Երբեմն մտածում եք, որ ձեր խոսելն անիմաստ է, քանի որ առանց այդ էլ գիտեք, թե ինչ եք ասելու իրար։

Դուք նրա խնդիրներն ընկալում եք որպես սեփական խնդիրներ

Անհնար է երջանիկ լինել, երբ Ձեր սիրելին իրեն դժբախտ է զգում։ Դուք կարեկցում եք իրար, քանի որ զգում եք միմյանց ապրումները։ Նաեւ խնդիրներն եք ավելի հեշտ հաղթահարում միասին։

Նրա շնորհիվ դուք ձգտում եք ավելի լավը դառնալ

Դուք երկուսդ մշտապես ձգտում եք ինքնակատարելագործվել։ Ոչ թե քննադատության կամ դժգոհության պատճառով, այլ որովհետեւ ուզում եք ավելի լավը լինել միմյանց համար։

Դուք անհավանական նման եք իրար

Դա զուգադիպություն չէ։ Որքան շատ եք ճանաչում իրար, այդքան շատ եք հասկանում, որ նման եք իրար։ Ձեզ նույն երաժշտությունն է դուր գալիս, նույն ֆիլմերը, նույն մարզաձեւերը, գրքերը ու պաղպաղակի նույն համը։ Նույնիսկ Ձեր համոզմունքները, արժեքները, հույսերն ու երազանքներն են համընկնում։ Երբեմն դա Ձեզ նույնիսկ վախեցնում է։ Օրինակ, երբ հասկանում եք, որ նա նույնպես դեղին ու կանաչ գույնի «էմէմդեմս» է սիրում։ Այդպես չէ՞։

Նրա թուլությունները Ձեր ուժն են

Նույնիսկ ձեր տարբերություններն են լրացնում իրար։ Այն, ինչում նա թույլ է, ուժեղ ես դու, ինչում թույլ ես դու՝ նա է ուժեղ։ Դուք վերջապես հասկացել եք «իրար լրացնել» արտահայտության իմաստը։ Երբ դու նյարդայնանում ես, նա հանգիստ է։ Երբ նա ինչ-որ բան չի հասկանում, դու գիտես դրա պատասխանը։

Դուք փորձում եք այնպես անել,որ ձեր հարաբերություններում ամեն ինչ ստացվի

Նույնիսկ երբ խնդիրներ են ծագում, Ձեր մտքով անգամ չի անցնում բաժանվել նրանից։ Վեճից հետո յուրաքանչյուրդ փորձում եք հարթել ամեն ինչ։ Դուք մնում եք միասին, անկախ ամեն ինչից, քանի որ գիտեք, որ ձեզ վիճակված է միասին լինել։

Դուք իրար մեջ ամեն ինչ պաշտում եք

Մանրուքներից զայրանալու գտնելու փոխարեն դուք սիրում եք իրար այդ մանրուքների համար։ Օրինակ, թե ինչպես է նա ուտում։ Կամ սուլում, երբ տուն է գալիս, երգում ցնցուղ ընդունելիս․․․

Դուք Ձեզ ճիշտ տեղում եք զգում

Չեք կարող բառերով բացատրել, պարզապես զգում եք, որ դրանք ճիշտ հարաբերություններ են, որ դուք ճիշտ մարդու հետ եք։ Դուք Ձեզ հեշտ ու հարմարավետ եք զգում։ Դուք զգում եք Ձեզ այնպես, ինչպես տանը։

Դուք բացահայտ խոսում եք ամեն ինչի մասին

Ձեզ համար չկան գաղտնիքներ։ Դուք միմյանց պատմում եք ամեն ինչ, սկսած նրանից, թե ինչպես է անցել ձեր օրը մինչեւ ձեր ամենաանձնական ապրումները։ Ձեր միջեւ խորը վստահություն ու հարգանք կա։ Միշտ կարող եք ապավինել մեկդ մյուսին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել