MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Նորաձեւության նոր թրենդերը՝ շուտով Երեւանում. ֆուտուրիզմ, բաց որովայն եւ խելահեղ պայուսակներ

12:06, 12 հոկտեմբերի

Նորաձեւության նոր թրենդերը՝ շուտով Երեւանում. ֆուտուրիզմ, բաց պորտեր եւ խելահեղ պայուսակներ
Նորաձեւության շաբաթներն ավարտվեցին, եւ հայտնի դիզայներներն աշխարհին ցույց տվեցին 2018 թվականի գարուն–ամառ սեզոնի թրենդերը։ Իսկ NEWS.am STYLE–ը կպատմի, թե որ թրենդերն են շատ շուտով հայտնվելու մեր քաղաքի փողոցներում։

Կլիմայի կտրուկ փոփոխությունը մտահոգում է ոչ միայն մեզ, այլ նաեւ Եվրոպայի բնակիչներին։ Անձրեւներ՝ հունվարին, ձյուն՝ մայիսին. իրական սպառնալիք մետաքսի եւ շիֆոնի համար։ Այդ պատճառով դիզայներները որոշել են պոլիէթիլենից տոպրակներ հագցնել մեզ, որպեսզի պաշտպանեն վատ եղանակից։ Պլաստիկե երկարաճիտ կոշիկներ, մոմլաթե տաբատներ, անձրեւանոցներ՝ այս ամենը կերպարին ֆուտուրիստական արտաքին է հաղորդում։ Ավելի լավ է «ապագայի» դետալն օգտագործել գործած սվիտերի կամ զգեստի, բրդե ժակետի կամ կիսաշրջազգեստի հետ։

Chanel–ը խորհուրդ է տալիս կոստյումի վրայից թափանցիկ վերարկու հագնել, իսկ OFF White–ը՝ կոշիկները պոլիէթիլենով փաթաթել դրանք չփչացնելու համար։

Արդեն հիմա սկսեք մարզել փորի մկանները, քանի որ գարնանը այն բաց եք ման գալու։ Բաց որովայնի նորաձեւությունը վերադառնում է։ Ինչ–որ մեկի համար անճաշակություն է, իսկ մյուսի համար էլ՝ գեղեցիկ իրանով հպարտանալու միջոց։

Ցածր իրանով հագուստը վերաբերում է ջինսերին, տաբատներին եւ կիսատաբատներին։ Միայն թե մի՛ մոռացեք, որ այս դեպքում գլխավորը չափը չանցնելն է։ Ոճային կերպարի եւ վուլգարության նուրբ սահմանը մի՛ անցեք։ Tom Ford–ը համեստություն է արել եւ առաջարկում է միայն կողերը բացել՝ ծածկելով պորտը։

Չզարմանաք, եթե ձեզ հանդիպեն մետաղական հագուստով մարդիկ՝ ավելի շատ նման ապագայից եկած հյուրերի։ Այդ մետաղն օգտագործում են զգեստապահարանի գրեթե բոլոր հագուստների համար։ Balenciaga–ն զուգագուլպա–երկարաճիտ կոշիկներ է թողարկել, Louis Vuitton–ը՝ վակուում տաբատներ, Balmain–ն ավելի հեռուն է գնացել՝ տիեզերական սկաֆանդր կոմբինեզոն ստեղծելով։ Այս համադրությանը կարող են դիմանալ միայն ամենանորաձեւ համարձակները։

Գարնանը ձեզ ոչ ոք կաչաղակ չի անվանի, քանի որ պլպլան իրերը պաշտոնապես «հավանություն» են ստացել. Alberta Ferretti, Bottega Veneta, Blumarine՝ բոլորի մոտ փայլփլուն իրերը նորաձեւ են։

Մոդելավորողները փայլերը չեն խնայել ոչ մի բանի համար՝ վերարկուներ, վերնաշապիկներ, պայուսակներ, ջինս եւ անգամ ակնոց։ Հանգիստ կարող եք չափն անցնել։

Ձեզ մնում է միայն shine bright like a diamond։

Ինչ վերաբերում է պայուսակներին. հսկայականներից մինչեւ փոքրեր, գունավորներից մինչեւ միատոն, հասարակից մինչեւ շքեղ, բոլորը հարգի են։

Պայուսակի տեղ կարող է անցնել ամեն բան, ինչը տեղավորվում է ձեռքում՝ առանց փողրակի փոշեկուլ Balenciaga–ից, թերթից պարկ Helmut Lang–ից, թաշկինակ Céline–ից, բարձ Mother of Pearl–ից։ Ամեն ինչ, միայն թե ստեղծարար լինի։

Մարգարիտա Ավագյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել