«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Եթե ԴՈՒ եւ ՆԱ նման եք այս հինգ կետերով, ուրեմն միմյանց համար եք ստեղծված

14:11, 5 դեկտեմբերի

Դուք հումորի նույնատեսակ զգացում ունեք

Կարողանալ միասին ծիծաղել զուգընկերոջ հետ՝ սա է երկարատև հարաբերությունների գլխավոր բաղադրիչներից մեկը։ Կարողանալ զվարճանալ, ծիծաղել միասին, ամեն ինչում դրական բան գտնել ՝ ահա լավ հարաբերությունների երաշխիքը։

Դուք հետաքրքրվում եք իրարով

Լավ է, երբ դուք նույնատեսակ նախասիրություններ ունեք։ Բայց է՛լ ավելի լավ է, եթե դուք անկեղծորեն հետաքրքրվում եք միմյանց նախասիրություններով, չեք դադարում ճանաչել ձեր զուգընկերոջը։

Դուք նույնատեսակ եք պատկերացնում ձեր ապագան

Եթե դուք իրոք ձեզ համապատասխան մարդու հետ եք, ապա դուք պետք է համակարծիք ու միասնական լինեք կյանքի գլխավոր որոշումները կայացնելիս՝ հարսանիքի, ընտանիքի, երեխաների, բնակարան ձեռք բերելու մասին և այլն։

Դուք նույն վերաբերմունքն ունեք փողի նկատմամբ

Սարսափելի չէ, եթե դուք ավելի շատ սիրում եք ծախսել, իսկ ձեր զուգընկերը՝ տնտեսել։ Կարեւորը, որ դուք կարողանաք անկեղծ խոսել այդ մասին, քննարկել ձեր բյուջեն, գտնել փոխզիջում։

Դուք սիրո մեկ կամ մի քանի ընդհանուր լեզու ունեք

Եթե տեղյակ չեք՝ ասենք, որ կա սիրո 5 լեզու՝ որակյալ ժամանակ, սիրո խոսքեր, ֆիզիկական շփումներ, բարի գործեր ու նվերներ։ Դրանք արտահայտում են այն, թե ինչպես ենք մենք ուզում, որ մեզ սիրեն։ Եթե դուք սիրո նույն լեզուն ունեք, ուրեմն դուք կհասկանաք իրար, կհասկանաք, թե ինչ է ուզում ձեր զուգընկերը, ու ինչպես կարող եք դա տալ նրան։

 Աղբյուրը՝ Klubber.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել