Երեւանցիները ձգտում են հասնել համաշխարհային թրենդների հետեւից, սակայն միշտ չէ, որ ստացվում է դրանց ներդաշնակ քայլել: Կա՛մ մենք շատ պահպանողական ենք, կա՛մ մեզ ձգում է արեւելյան լայֆսթայլը (կենսաոճը): Այսօրվա շատ թրենդներ, օրինակ՝ օվերսայզը կամ սպորտային շիկը, որոնք նվաճել են Արեւմուտքն ու Եվրոպան, հայերի հավանությանն այդպես էլ չարժանացան՝ դրանք մնացին նոն գրատա կարգավիճակում: Հայ հանրույթը դեռեւս նախապատվությունը տալիս է նորաձեւության այն թրենդներին, որոնք պետք է հեռավոր 2000 թվականում մնացած լինեին: Եվ այսպես՝ փորձենք պարզել, թե ի՞նչն է մեզ խանգարում Անդրկովկասի նորաձեւամոլներ հռչակվել: Ի՞նչ իր պետք է վաղուց արդեն զգեստապահարանից հեռացված լիներ:
Արեւելյան դիմահարդարում
Հիմա նորաձեւության բարձրակետին է նվազագույն կոսմետիկան, առավելագույնս բնական look-ը: Սակայն մենք Արեւելք ենք ձգտում, ու համապատասխանաբար՝ մեզ մոտ նախընտրում են արեւելյան դիմահարդարումը: Սեւ մատիտով սաստիկ ընդգծված աչքեր, վառ ստվերաներկեր, չափից ավելի խիտ հոնքեր, սնգույրի ավելցուկ, շրթունքների սահմաններից դուրս եկող մուգ շրթներկ՝ այսպիսին է երեւանյան աղջիկների ամենօրյա make up-ը, որոնք համարում են, որ դա գեղեցիկ է: Դեմքն ամենեւին չպետք է կառնավալային դիմակի նմանվի: Դեմքի քանդակումը եւ հստակ որվագծերը պետք է անցյալում մնան: 2018-ի շեմին կարեւոր է սեփական արժանիքներն այնպես ընդգծել, որ գրգռիչ եւ ձանձրացնող տեսք չունենան:
Փարթամ սանրվածք
Որքան պարզ, այնքան լավ. սա հաստատ մեր մասին չէ: Ժամանակն է մոռանալ բոլոր բարդ ստեղծվող՝ ոլորաբլիթի, գլխազարդի (կոկոշնիկի), աշտարակի տեսքով, ծոծրակին հսկա փնջով, լավ գզած, խոշոր խոպոպներով սանրվածքները: Փքուն սանրվածքներն արդեն նորաձեւ չեն՝ տեղը զիջելով բնական եւ անփույթ խոպոպներին, կարճ սանրվածքներին, երկար կարեին եւ թեթեւ ծավալին: Նույնիսկ հատուկ դեպքերի համար ավելի լավ է պոչ կապել, մազերն արձակել կամ հյուսել: Գլխավորը այդ ամենն առանց ֆանատիզմի անելն է:
«Լաբուտեններ»
Գլամուրը պոդիումներից վաղուց հեռացել է, բայց ահա՝ բարձր պլատֆորմով կոշիկները շարունակում են մեր աղջիկների ոտքերն «այլանդակել»: Նման մոդելներն ամբողջ կերպարը փչացնում են՝ թաթը կճղակի վերածելով: Բացի տեսողական անտանելիությունից, այստեղ մեկ այլ գործոն էլ կա՝ այսպիսի կոշիկով դժվար է քայլել մեր վերելքներ ու անհարթություններ ունեցեղ մայթերով: Այս կոշիկները փոխարինեք նավակ կոշիկներով, որոնք հարմարավետ են ու ոճային: Դրանք կհամապատասխանեն ցանկացած հանդերձանքին, ոճին եւ կերպարին, նույնիսկ տրենիկներին: Իսկ ամենակարեւորը՝ երբեք նորաձեւությունից դուրս չեն գա:
«Արեւելյան վարունգ»
Տարօրինակ է, որ չնայած խայտաբղետի ու փայլի հանդեպ հայ տղամարդկանց անբարյացակամությանը, արդեն քանի տարի է՝ նրանց համար ամենաոճային պրինտն է «պարսկական նոճին» կամ պեյսլին: Այո՛, այս նախշը նորաձեւությունից երբեք դուրս չի գալիս՝ յուրատեսակ դասական է դարձել: Սակայն այսպիսի վերնաշապիկների բարձրակետը գրանցվել է 2012-2013 թվականներին, երբ արեւելյան շքեղությունը եւ երվրոպական նրբագեղությունը միաձուլվել էին: Այսօր նախապատվությունը տալիս են պարզությանն ու հարմարավետությանը: Ավելի լավ է մուգ կանաչ պոլո գնեք, սպիտակ վերնաշապիկ կամ սեւ բարձրօձիք սվիտեր: Զգեստապահարանի այս իրերը վստահաբար չեն լքի նորաձեւության պատվանդանը եւ ձեզ չեն խայտառակի աշխարհի որ քաղաքում էլ լինեք:
Մարգարիտա Ավագյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE