«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ի՞նչ դիտել այսօր. «Տղամարդ եղիր». երբ տղաները բացահայտում են ճշմարտությունն իրենց ընկերոջ մասին (ֆոտո/վիդեո)

17:05, 24 հոկտեմբերի

Երեքշաբթին սովորաբար ամենաբուռն ու լարված աշխատանքային օրերից է լինում, որը հաղթահարելու համար առաջարկում ենք դիտել կատակերգական ժանրի մի ֆիլմ:

NEWS.am STYLE-ի այսօրվա ընտրությունը կանգ է առել չիլիական արտադրության՝ «Տղամարդ եղիր»/Hazlo Como Hombre ֆիլմի վրա: Այն պատմում է երեք ընկերների՝ Ռաուլի, Սանտիագոյի եւ Էդուարդոյի մասին, որոնք այնքան մտերիմ են, որ ամբողջ օրը միասին են անցկացնում, նույնիսկ լոգանք են միասին ընդունում եւ միմյանց հետ քննարկում սիրային ամենաինտիմ մանրամասները:

Տղաները համոզված են, որ միմյանց մասին ամեն ինչ գիտեն, բայց դա միայն նրանց թվում է… Շուտով Սանտիագոյի հարսնացուն տարօրինակություններ է նկատում սիրելիի պահվածքում. նա իրեն ուշադրություն չէր դարձնում եւ հնարավոր բոլոր միջոցներով խուսափում էր հարսանեկան թեմաներով զրույցներից:

Չդիմանալով այդ ճնշումներին՝  Սանտիագոն որոշում է վերջ տալ իր եւ Նատիի հարաբերություններին, որից հետո տղաների հետ լուրջ զրույց է ունենում: Նա Խոստովանում է, որ իրականում իրեն ոչ թե աղջիկներն են դուր գալիս, այլ տղաները: Նույնիսկ պատմում է մի տղամարդու հետ իր սիրային արկածների մասին, որից հետո Ռաուլն ու Էդուարդոն շոկային վիճակում են հայտնվում: Նրանք հրաժարվում են հավատալ, որ իրենց ընկերը, որի հետ նրանք միեւնույն լոգարանում լոգանք են ընդունել եւ կիսվել իրենց կյանքի ամենաինտիմ դրվագներով, իրականում նույնասեռական է, եւ այդքան ժամանակ իրենցից թաքցրել էր այդ փաստը:

Տղաներն ամեն ինչ անում են, որպեսզի փոխեն իրենց ընկերոջ նախասիրությունները: Ռաուլն ու Էդուարդոն անկեղծորեն հավատում են, որ կկարողանան ստիպել Սանտիագոյին սիրել աղջիկներին: Սակայն նրանց վերջին հույսը ամբողջովին մարում է, երբ Սանտիագոն օրերից մի օր տղաներին ծանոթացնում է իր սիրեցյալի հետ: Ինչպե՞ս կընդունեն ընկերներներն այդ փաստը եւ արդյոք կկարողանա՞ն աջակցել Սանտիագոյին կյանքի այդ դժվարին փուլում:

«Տղամարդ եղիր» ֆիլմի ռեժիսորը Նիկոլաս Լոպեսն է: Ֆիլմում նկարահանվել են Այսլին Դերբեսը, Ալֆոնսո Դոսալը, Էրիել Լեւին, իսկ Ռաուլի դերում հանդես է գալիս հայկական արմատներ ունեցող մեքսիկացի հայտնի դերասան Մաուրիսիո Օչմանը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել