Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Կինը գիտեր, որ իր նորածին դուստրը մեկ օր էլ չի ապրի, բայց ցանկացավ տեսնել նրան

13:03, 29 հոկտեմբերի

Այն պահը, երբ տեսնում ես նորածին զավակիդ, յուրաքանչյուր կնոջ կյանքի ամենաանմոռանալի ու երջանիկ ակնթարթն է, սակայն 27-ամյա Սթեֆանի Ուոլի համար այդ պահը լի էր թե՛ երջանկությամբ, թե՛ տխրությամբ: Նա եւ ամոիսինը՝ Ադամը,  քաջատեղյակ էին, որ իրենց փոքրիկ դուստրը լուրջ հիվանդությամբ է լույս աշխարհ գալու, իսկ բժիշկները զգուշացրել էին, որ փոքրիկն, ըստ երեւույթին, մեկ օր էլ չի ապրի: Այնուամենայնիվ, ծնողները չհրաժարվեցին իրենց նորածին դստեր հետ հանդիպելու հնարավորությունից:

Սթեֆանին 20 շաբաթական էր, երբ բժիշկի հետ հերթական հանդիպումից հետո պարզ դարձավ ոչ միայն նրա երեխայի սեռը, այլեւ այն դաժան հիվանդությունը, որով զարգանում էր փոքրիկը:

«Մենք իմացանք, որ նրա ծննդյան օրը, միգուցե, դառնա նաեւ նրա վերջին օրը»,-ասում է Սթեֆանին, որին խորհուրդ են տվել ընդհատել հղիությունը, սակայն ոչ Սթեֆանին, ոչ նրա ամուսինը չեն համաձայնվել այդպիսի քայլի, թեեւ մասնագետները բացատրել էին, որ նրանց դստեր մոտ առկա է հազվադեպ մի հիվանդություն, ինչի պատճառով նրա սիրտը թերի է աճում, նրա մոտ բացակայում է քիթը, իսկ որոշ օրգաններ ճիշտ տեղում չեն զարգանում:

«Այդ ամենն իմանալուց հետո անգամ մենք չցանկացանք դառնալ մեր դեռեւս չծնված փոքրիկի մահվան պատճառը: Նա առանց այն էլ տառապում էր, եւ մենք չցանկացանք ավելի սրել այդ տառապանքը հղիության ընդհատման գործընթացով: Այսպիսի դեպքերում շատ մարդիկ ասում են, թե ընդհատում են հղիությունը, որպեսզի մեղմեն երեխայի տառապանքը, ես համաձայն չեմ ասվածի հետ: Ավելի ցավալի է, երբ հրաժարվում ես նրանից: Կարծում եմ՝ փոքրիկի համար ավելի լավ կլինի, երբ նա զգա իր ծնողների սերը, երբ նրանք համբուրեն նրան...Ես ցանկանում էի այնքան երկար մնալ նրա հետ, որքան հնարավոր էր, դա ամենավերջին բանն էր, որը կարող էի նրա համար անել»:

Ծնողները հղիության հաջորդ շաբաթների ընթացքում նույնիսկ որոշեցին իրենց դստեր անունը՝ նրան կոչեցին Սամանթա: Սթեֆանիի ծննդաբերությունը տեւեց 5 ժամ: Չնայած բժիշկների մտավախությանը՝ Սամանթան բարեհաջող լույս աշխարհ եկավ: Մինչեւ վերջին պահը Սթեֆանին եւ Ադամը համոզված էին, որ իրենց փոքրիկի հիվանդությունը սխալ բուժզննամ արդյունք է եղել, սակայն տեսնելով նրան՝ ծնողների վերջին հույսն էլ մարեց: Աղջիկը ծնվել էր հենց այնպես, ինչպես նկարագրել էին բժիշկները:

Սամանթան ծնողների սիրո եւ համբույրների ներքո ապրեց եւս 3 օր, չնայած բժիշկները վստահ էին, որ սրտի լուրջ արատով նա մի քանի ժամ էլ չէր կարող շնչել:

«Այդ երեք օրերն ինձ համար շատ սթրեսային էին, բայց ես պատրաստ եմ նման երեք օր էլի ապրել: Հիմա ես ամեն օր նրան կարոտում եմ եւ փորձում նրան հիշել՝ անընդհատ նրա մասին պատմելով»:

Աղբյուրը՝ Mirror.co.uk

Լուսանկարները՝ Amber Bourret Photography


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել