Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 15 նոյեմբերի

ԽՈՅԵՐ

Այսօր սիրելիի հետ դերերով փոխվեք։ Թող այսօր նա լինի պատասխանատու ձեր բոլոր գործողությունների համար, իսկ դուք հնազանդվեք նրան։ Թող այսօր ձեր ընտրյալի ամեն խոսքը օրենք լինի ձեզ համար։ Դրանից հետո կհասկանաք, թե ինչ դժվար է լինել նրա տեղում։

ՑԼԵՐ

Այսօր ինչ-որ մեկին գրավելու եւ հմայելու համար հիանալի եւ բարեհաջող օր է։ Դա շատ հեշտությամբ կստացվի ձեզ մոտ։ Արդյունքում դուք հետաքրքիր եւ «շահավետ» օր կանցկացնեք, ինչի հետեւանքով կարող է փոխվել ձեր ամբողջ կյանքը։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք ձեզ շատ միայնակ եք զգալու՝ նույնիսկ սիրելի էակի գրկում։ Ամբողջ ժամանակ ձեզ կթվա, թե ձեզ այնքան էլ շատ չեն սիրում ու գնահատում կամ ոչ այնքան, որքան դուք եք սիրելիի հանդեպ։ Սակայն աստղերը հուշում են՝ ամեն ինչ այդպես չէ։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր պետք է ցույց տաք ձեր խիստ բնավորությունը եւ սիրելի էակին ապացուցեք, որ դուք իրավունք ունեք ունենալ սեփական կարծիք եւ հետեւել դրան։ Սակայն հիշեք, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Պետք չէ այնպես անել, որ սիրելի էակը սկսի վախենալ ձեզնից։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրելի էակը կցանկանա զարմացնել ձեզ եւ մեծ տպավորություն թողնել ձեզ վրա։ Դրա համար ամենահարմար եւ ճիշտ օրն է։ Փորձեք դրան լուրջ վերաբերել ու անել հնարավոր ամեն ինչ՝ այդ հարցում նրան աջակցելու համար։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելի էակի համար շատ ուրախալի կլինի հասկանալ, որ դուք իրենից կախման մեջ եք եւ ձեզ համար կարեւոր է, թե նա ինչ է զգում ու մտածում։ Փորձեք հասկացնել նրան, կամ թեկուզ ձեւացնել, որ առանց նրա ձեր կյանքն իսկապես անիմաստ կլիներ։ Ճիշտ է, ձեզ համար միգուցե դժվար է, բայց նրա համար՝ հաճելի։

ԿՇԵՌՔՆԵՐ

Անելանելի իրավիճակներ չեն լինում, պարզապես լինում են դժվար որոշումներ։ Այսօր ձեր առաջադրանքն է գտել առավել քիչ տհաճ լուծումը ձեր հարաբերություններում ստեղծված իրավիճակում։ Եվ դա ձեզ կհաջողվի։

ԿԱՐԻՃՆԵՐ

Հիանալի օր է նոր ծանոթությունների եւ հարաբերությունների համար։ Այսօր ձեզ համար շատ հեշտ կլինի գրավել հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը։ Միայն մեկ հայացք, եւ նրանք ձեր կողքին կլինեն։ Դուք արդեն փորձառու եք այս հարցում, չէ՞ որ գիտեք՝ անկրկնելի եք։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր անընդհատ շեղվելու եք ձեր գլխավոր նպատակից՝ առաջնայնություն տալով ոչ կարեւորներին։ Իհարկե, ճանապարհին ծաղիկներ հավաքելն ու տեսարժան վայրերով հիանալը լավ է, բայց պետք է անպայման հասնել վերջնական ու նշանակալի վերջակետին։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր անսպասելի հանդիպում կլինի, ինչը կստիպի վերանայել ձեր կարծիքն ու պատկերացումները կյանքի եւ դրա ճշմարտության մասին։ Դուք կցանկանաք ամեն ինչի մասին նորից խորհել, վերլուծել եւ նոր եզրակացություններ անել։ Լուրջ վերաբերեք դրան։

ՋՐՀՈՍՆԵՐ

Հավանականությունը մեծ է, որ վիճաբանություն կունենաք ձեր սիրելի անձնավորության ծնողների հետ։ Շատ հնարավոր է, որ տարաձայնությունների պատճառը ինչ-որ երրորդ մեկը լինի, բայց ցավոք, դրանցից խուսափելն անհնար է այսօր։ Ստիպված եք խնդրել սիրելիին հաշտեցնել ձեզ։

ՁԿՆԵՐ

Ամբողջ օրվա ընթացքում մտածելու եք ընտանիքի մասին։ Ամեն րոպե ընտանիքի անդամների մասին եք անհանգստանալու՝ քաղցա՞ծ են, ամեն ինչ կարգի՞ն է։ Բայց իզուր եք մտահոգվում։ Ձեր կինը/ամուսինը ամեն ինչի ու բոլորի մասին շատ լավ հոգ է տանում։ Իսկ դուք կասկածում եք։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել